User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հնարավոր է ՀՀ-ում սեփական գործ, բիզնես սկսել

Քվեարկողներ
44. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ոչ

    10 22.73%
  • այո

    34 77.27%
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Սեփական բիզնես

  1. #31
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող , իսկ օրինակ եթե ուզում ես ասենք ինչ-որ բիզնես բացել ինչպիսի ընթացակարգով է դա կատարվում, ով փորձ ունի թող կիսվի էլի, բիզնես ասենք, եթե ցանկանում ես բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություն բացես, կամ ռեստորան: Ընթացակարգ ասելով հասկանում եմ բոլոր փուլերը գրանցումից մինչև վերջ: Իհարկե տնտեսագիտական գրքերում գրվածա, սակայն ամեն գրված չէ որ օգտագործվումա , էն էլ մեր երկրում:
    Սկզբի համար ամենաճիշտը ԱՁ (անհատ ձեռներեց) բացելն ա.... համ ավելի էժան ա, համ էլ քիչ քաշքշուկներով: Գրանցվում ես պետռեգիստրում, ստանում ես հարկային կոդդ, վկայական: ռեստորանի դեպքում դիմում ես նախկին թաղապետարաններ` հանրային սննդի կետերում ժամը 24:00-ից հետո գործունեություն ծավալելու թույլտվություն: Թույլտվությունը տալիս է Երևանի քաղաքապետը, էնենց որ հաստատ մի 15 օր սպասելու եք, եթե..... մարդ չմիջամտի ու արագացնի որոշման կայացումը:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (30.04.2010), ministr (27.04.2010)

  3. #32
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Hayazn, ինչի՞ չես շարունակում բիզնես դասընթացը

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sophie (30.04.2010)

  5. #33
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    62
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Hayazn, ինչի՞ չես շարունակում բիզնես դասընթացը
    Սիրով կշարունակեմ , ուղղակի ապրիլ 24-ի առիթով աչկաթող արի :
    Մեկ - երկու օրից կզրուցենք նաև տարադրամների շուկաի , առժեթղթերի շուկաի , երկրի էկոնոմիկաի վրա ազդող գործոնների և մի շարք այլ հետաքրքիր առկա խնդիրների մասին որոնց հետ առնչվում ենք ամեն օր բայց կարծես թէ չենք նկատում : մինչև անգամ այն , որ երկրին հարկավոր են գործազուրկներ : Զարմանալի է չէ :
    Կհանդիպենք ...
    Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Katka (13.05.2010)

  7. #34
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    62
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4-րդ մաս
    Եվ այսպես եթե ձեր բիզնեսի էությունը մանրածախ առևտուրն է ուշադրություն դարձրեք մի կարևոր հանգամանքի վրա , որ ձոր ունեցած ապրանքը « թանգարանաին նմուշ » չդառնա այսինքն չլինի թէ հաճախորդը մի քանի անգամ այցելելով խանութ գտնի նույ ապրանքը նույն տեղում և նույն առժեքով , դա արդեն տպավորություն կստեղծի հաժախորդի մոտ որ տվյալ ապրանքը գնման ենթակա չէ : Նման իրավիճակներից խուսափելու համար հարկավոր է պարբերաբար տեղափոխություններ կատարել ձեր խանութի ներսում և ճշտել առժեքները , որպեսզի ապրանքը ինչպես ասում են « չթթվի » և ձեր կանխիկ ներդրումը չմնա կապված : Նման դեպքերում հարկավոր է անհապաղ իջեցնել առժեքը ընդհուպ մինչև այն առանց մի օգուտի վաճառելու առժեքին , որովհետև ամեն անգամ նոր ապրանք բերելիս մեկ կամ երկու « դժվար գնացող » կտորներ հետը գալիս են , որոնք սառեցնում են ձեր կանխիկ գւմարի սահուն ելք ու մուտքը հետևաբար դրանցից հարկավոր է առանց ուշացման ազատվել : Լավ միտք է նաև խանութում ունենալ նոր ստացված ապրանքների անկյուն և կարևոր է որ այն գտնվի ձեր Խանութի ամենախորը անկյունում , որպեսզի հաճախորդները նորությունները տեսնելու նպատակով անցնելիս , անցնեն ձեր բոլոր ապրանքների կողքով և միգուցե ընտրություն կատարեն : Եթե ձեր գործը նպարեղենի մանրածախ առևտուրն է լավ միտք է պարբերաբար ունենալ մի տեսականի , որը վաճառեք շատ ցածր առժեքով « միուսների համեմատ » , բայց առանց գովազդելու այն : Թույլ տվեք , որ հաճախորդը ինքնուրույն հայտնաբերի այդ գաղտնիքը , հետևաբար նրա մոտ կստեղծվի այն տպավորությունը , որ ձեր խանութում « էժանություն է տիրում » և նա կդառնա ձեր « ձրի գովազդաին գործակալը » պատմելով դրա մասին իր ընկերներին :
    Իսկ երբ ձեր գործը մեծանա այնքան , որ դուք ընդունակ լինեք արտաքին աշխարհից ներմուծեք մեծաքանակ ապրանքներ և զբաղվեք մեծածախ առևտրով , այն ժամանակ դուք կարող էք հաշվի առնել տարադրամի առժեքների փոփոխությունները և ապրանքը էժան ձեռք բերելու փոխարեն գնեք տվյալ պետության տարադրամը այն էժան եղած ժամանակ և հետո գնեք նրանց ապրանքը այդ գումարով և արթյունքում կստացվի , որ ձեր գործարքը շահավետ է :
    Ներքևի նկարում ես ցուցադրել եմ Ամերիկյան դոլար-ի առժեքի գրաֆիկը Շվեցարական ֆրանկի համեմատ



    Ինչպես տեսնում էք անցած 25 տարիների ընթացքում Ամերիկյան դոլրը եժանացել է Շվեցարական ֆրանկի համեմատ 3 անգամ այսինքն այն կորցրել է իր առժեքի 75 տոկոսը : Այս երևույթի դրական և բացասական կողմերի մասին կզրուցենք հետո :
    Շարունակելի .......
    Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :

  8. #35
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    օրինակ եթե ուզում ես ասենք ինչ-որ բիզնես բացել ինչպիսի ընթացակարգով է դա կատարվում....
    http://www.smednc.am/?laid=2&com=mod...smebusinessmap

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adriano (05.05.2010)

  10. #36
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անհատ ձեռնարկատերով հնարավոր է՞ մեկից ավել խանութ ունենալ:
    И жили они долго и счастливо, пока не встретились...

  11. #37
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    36
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ

    Բարեւ սիրելի Ակումբցիներ ես ունեմ երկու հարց,եթե հարցերիս ճիշտ պատասխանեք շատ շնորհակալ կլինեմ ես ուղղակի Հայաստանի հարկային օրենքների հետ ծանոթ չեմ:
    Հարց 1 Ես ցանկանում եմ բացել Իրավաբանական եւ բժշկական խորհուրդատվությունների գրասենյակ՝որտեղ կարիքավոր մարդկանց սպասարկումը կլինի անվճար,իսկ վճարունակ մարդկանցը շատ մատչելի,այնքան որ գրասենյակի վարձի եւ մնացած ծախսերի գումարը լինի,շահույթ դեռ չեմ ակնկալում,ցանկանում եմ բացել բարեգործական հիմքերի վրա,բժշկական լիցենզիա ու իրավաբանի լիցենզիա ունեմ,հարց ինչ է՜ հարկավոր այդ փոքր բիզնեսի համար ու որտեղ դիմել,շնորհակալություն պատասխանի համար
    Հարց 2 Ինձ շատ Մոտիկ ընկերս ցանկանում է բացել արագ եւ մաչելի համակարգչային ծառայություներ տրամադրող փոքր բիզնես՝ծրագրերի տեղադրում,խորհրդատվություն,վիրուսների մաքրում,սարքերի վերանորոգում մատչելի գներով,կոմպյուտրի հավաքում,քանդում եւ մասեր տեղադրել,կոմպյուտրային ծրագրերի մատչելի ուսուցում մասնավոր,սակայն նա դրա համար չունի լիցենզիա,բայց լավ կոմպյուտորների մասնագետ է՝Ռուսաստանում պրակտիկայ է անցել,սակայն նա ոչ մի փաստաթուղթ չունի որ կոմպյուտտրային մասնագետ է,եթե հաճախորդին ծառայության որակը չի ապահովում գումարի լրիվ վերադարձ է լինում,նաեւ կարող է վերանորոգել այլ սարգեր՝օրինակ պլազմային հեռուստացույց,թվային ֆոտոապարատ,բջջային հեռախոսների հետ կապված խնդիրներ,կոդերի բացում,վերանորոգում,ռուսաֆիկացում եւ հայաֆիկացում,ծրագրերի տեղադրում,նաեւ ցանկանում է բացել օնլայն կայք՝որտեղ ինքը անվճար խորհրդատվություն կտրամադրի ու գրված կլինեն պրայմները,նա ոչ մի աշխատող չի ցանկանում վարձի,ինքն է լինելու իրավաբանը,տնօրենը եւ հաշվապահը(նաեւ կարող է օգտվել մասնավոր հաշվապահի ծառայություններից,դա նա կարող էր անել նաեւ առանց հարկային դաշտ մտնելու,սակայն շատ օրինապաշտ քաղաքացի է եւ ցանկանում է վճարել բոլոր հարկերը բարեխղճորեն,նաեւ կարող է գործել զեղչային համակարգ՝օրինակ 50% երկրորդ սպասարկման ժամանակ եւ տրվելու են գրավոր իրավաբանական երաշխիք եթե կա դրա կարիքը խոսքը շատ փոքր բիզնեսի մասին է՝որը կարծում եմ տարեկան 3 միլիոն դրամի շահույթը չի անցնի,նաեւ ցանկանում է հետո,եթե գործերը լավ գնա հեռուստատեսային գովազդ անել եւ ինչու ոչ եթե հնարավոր է ակումբ ֆորումի հովանավորը դառնա եւ վարձի աշխատողներ բարձր աշխատավարձով,եթե դա հնարավոր է իհարկե,նա այստեղ գրանցված չէ՝սակայն ես պատմել եմ նրան Հարգարժան Չուկի Հայանպաստ ու շատ կարեւոր գործի՝Հայոց լեզուն եւ գիրը պաշտպանելու մասին,ինչի համար նրան շատ շնորհակալ եմ՝առանց տառասխալների գրելու համար,մեկ-մեկ արագ գրելու արդյունքում սխալներ եմ անում ու ստեղնաշարի կետադրական որոշ նշանների կոճակները չգիտեմ սա օրինակն է թե Հարգելի Արտակը( Մ(Ա)եծատառով մարդ էշատ ցածր պակլոն քեզ,քանի որ ես նրան շատ եմ հարգում ու ինքը արժանի է Մեծատառով մարդ լինելու,եկեք ծափահարեք նրան ինչ հրաշալի մտահաղացում է արել եւ իմ օրինակը վկա,այսօր շատ քիչ մարդիկ կան որ Արտակի նման են մտածում եւ ես կարծում եմ որ գոնե Նախագահի մրցանակ պետք է ստանա,Հայոց Գիրը եւ լեզուն պահպանելու հարցում մեծ դերակատարում ունենալու հարցում(եթե ոչ ինք Ապա Էլ ով է ՜ արժանի)՝ինչի մասին խոստանում եմ նամակ կգրեմ մեր թանկագին Պարոն Ս.Սարգսյանին,դու լրիվ արժանի ես այդ մրցանկաին՝քո կատարած տիտանական եւ կարելի է ասել թանկագին ժամանակը դրա վրա վատնելով,հասել ես արդյունքի ու իմ կարծիքով ու իմ օրինակը վկա դու արժանի ես այդ մրցանակին գործադրած ու առանց ոչ մի շահադիտական բաներ հետապնդելով՝ ջանքերի համար,նաեւ կարծում եմ Հայոց Լեզվի տեսչության կողմից նույնպես պետք է մրցանակ ստանաս քո կատարած բարի գործի համար ու Հայոց Լեզի օգտագործումը հեշտացնելու մարդկանց ոչ իրենց կամքին հալառակ Հայերեն միայն գրելու՝Գրական Հայերեն,համար,եթե սխալ եմ ասում պոմիդորներով ինձ հարվածեք)մասին եւ նա կցանկանար դառնալ հովանավորը այս ֆորումի,միայն կայքի բաներն է պետք տեղադրել կայքի էջում ձեզ հարմար չափսերով եւ դիզայնի ընտրությունը նույնպես ձեր ճաշակով ու ամենակարեւորը բոլոր գրավծները լինեն Հայերեն,բայց դա հետո,հիմա ամենակարեւորը ՀԱՐՑ ինչ՜ նախնական վճարումներ են պետք անել?Ինչ՜ փաստաթղտեր են պետք ներկայացնել?Արդյոք՜ դա դժվար պրոցես է?Հնարավոր է բանկում հաշիվ բացել եւ ողջ ստացված գումարները փոխանցել այդ հաշվին ու գրել ծառայությունների տեսակը?Ինչքան հարկեր եւ տուրքեր պետք է մուծի պետությանը ու հնարավոր է ըստ բանկային հաշվի մնացորդի մուծել հարկերը շնորհակալություն պատասխանի համար,մեկել գրեք թե որտեղ պետք է ներկայացնի փաստաթղթերը,դա ինձ համար շատ կարեւոր է,նա նաեւ ցանկանում է անվճար օգնություն տրամադրել՝կոմպյուտրային հարցերով ոչ սոցիալապես անապահով ընտանիքներին ու ասեմ շահույթի համար չէ որ ցանկանում է այդ գործը սկսել,նա ցանկանում է նույնպես բարեգործական հիմքերով աշխատի,քանի որ փողի կարիք չունի,Նաեւ ինչ է պետք ՀՀում հասարարական կազմակերպություն բացելու համար՝խոսքս տարբեր՝իսկական պրոֆեսիոանալ ու իրենց գործը հարգող իրավաբանների մասին է,որոնց կողմից անվճար իրավաբանական սպասարկում են առաջարկում եւ դատարանում պաշտպանել մարդկանց շահերը թե քաղաքական օրենսգրքի եւ թե քրեական,իսկ կազմակերպությունը կհովանավորվի բարեգործական ու նման ընկերությունների կողմից՝արդեն առաջարկներ ստացել եմ ,բոլորը օրինական ճանապարհով ու մանրամասն հաշվետվություն ներկայացնելով,հեռուստատցույցով նաեւ ցանկանում ենք գովազդել ու բացենք հատուկ կայք,որտեղ մարդիկ կգրեն իրենց շնորհակալություները եւ կկարողանանա օնլայն հարցեր տալ,ես ուղղակի աղաչում եմ ինձ պետք է հասկացող մարդու խորհրդատվություն,հատկապես 2-րդ հարցի վերաբերյալ,նաեւ հետագայում ինձ հարկավոր կլինեն վեբ կայքեր պատրաստողներ,ցանկալի է ֆորումից՝իհարկե վճարովի հիմքերով,անհամբեր կսպասեմ ձեր պատսխանին,քանի որ մնացի Հայաստանում՝Հիվանդության պատճառով ցանկանում եմ օգտակար լինել մարդկանց եւ զբաղվել բարեգործությամբ,իմ գլխավոր առաքելությունը այն է,որ գոնե մարդկանց 50% իմանան եւ կարողանան հարկ եղած ժամանակ պաշտպանել իրենց իրավունքները(դա վերաբերվում է քրեական,եւ հասարակ սպասրկման՝ասենք խանութներից առեւտուր անելու իրավունքները՝ասենք հարկ եղած դեպքում բողոքել այնտեղ որտեղ որ պետք է,ցանոթանան ապրանքը հետ վերադրաձնելու օրենքին եթե այն անօրակ է կամ չի համապատասխանում տուփի վրա գրած տվյալներին,քանի որ բոլոր օրինախախտություները գալիս են իրենց իրավունքներից տեղյակ չլինելու պատճառով,կամ չգիտեմ ինչի ամանչում են,որ իրենց կդնեն գործ տվողի տեղ,այդ մտածելակերպը շատ սխալ է ու պետք է արմատախիլ անել,ես Քրեական օրենսդրության մասնագետ եմ՝Օրինակ ես կցանկան հենց հիմա նշել գլխավոր իրավունքը՝դա այն է որ ոչ ոք չի կարող մտնել ձեր տուն՝նույնիսկ լուրջ պատճառաբանությամբ,եթե հիմքեր չկան ,Ինչպես ասում են իմ տունը իմ ամրոցն է,իսկ ինչ խոսքը վերաբերվում է մեր հարգելի ոստիկանությանը՝:որոնք լինելով օրենքի պաշտպաններ,հենց իրենք են ամենաշատը խախտում օրենքը՝իրոք ցավով եմ նշում,կցանկանայի որ մեր ոստիկանները գոնե 20% նման լինեին Նիդեռլանդների ոստիկաններին,իսկ դա գալիս է սեփական իրավունքները չիմանալուց,ուրեմն ոչ մի հարգելի ոստիկան իրավունք չունի ներխուժի ձեր տուն կամ պահանճի դուռը բացել՝ խոսելու պատրվագով,միայն ձեր ցանկությամբ կարող եք ոստիկանին ներս թողնել,սակայն նախորոք պետք է խնդրեք որ նրանք ցույց տան իրենց վկայականները ու անպայման խորհուրդ կտամ գրել նրանց անուն ազգանունները,պաշտոնը,ու աշխատավայրի,նաեւ իրենց հատկացված հատուկ կոդը,դա ձեր իրավունքն է,հետո որ իմանաք ում բողոքեք(եթե այդպես անեք 99% ոչ մի սխալ քայլ չեն անի դա նրանց վախի զգացում կտա,քանի որ շատ հեշտ սխալ բան թույլ տալու դեպքում կազատվեն աշխատանքից,նրանք նույնիսկ իրավունք չունեն նստելու,եթե,իհարկե դուք ինքնակամ չեք առաջարկում ,իսկ ինչ վերաբերվում է տան ստուգմանը,ապա միայն ձեր հոժար կամքով կարող եք թույլ տալ,սակայն ես դա կտրականապես խորհուրդ չէի տա,եթե ստուգել են ցանկանում ապա պետք է դատավորից ձեռք բերեն օրդեր,իրենց հետ,կամ դուք տրամադրեք երկու վկաների եւ անպայման պետք է կազմվի ճիշտ պրոտոկոլ եւ միայն այն ստուգելուց հետո դնել ձեր ստորագրությունը ու առանց մանրամասնորեն չկարդալով ոչ մի փաստաթողթ չստորագրել,իսկ եթե ձեզ բռնության ու ծեծի ենթարկեն թարմ ապացույցներով բողոք ներկայացնել ու հաշվի չառնել ոստիկանների սպառնալիքները,կան հատուկ ոստիկաններ՝որոնց սովորեցնում են թե ինչպես մարդու մեջ վախեր սերմանել եւ ստիպել խոստովանել քո կողմից պկատարված հանցանքը,եթե մեղավոր չեք,ապա ոչ մի բան մի գրեք ու առավելես ստորագրեք առանց փաստաբանի հետ խորհրդակցելու եւ միշտ հիշեք ինչ խոսաք ձերբակալման պահին դա դատի ժամանակ կարող է օգտագործվել ձեր դեմ եւ ամենակարեւորը հիշհք որ դուք ունք իրավունք ինքներդ ձեր դեմ,ձեր շահերը վնասող ցուցմունք տալուն,դա վերաբերվում է ձեռփակալվծի առաջնակարգ բարեկամներին(մորը,կնոջը,երեխաները,հարազատ քույրը եւ եղբայրը)նրանք նույնպես կարող են հրաժարվել օրենքով ձեր դեմ ցուցմունք տալուց,իսկ ինչ վերաբերվում է դատին,ապա ցանկացած հասանելի միջոցներով կարող եք պաշտպանվել եւ ցանկացած պահին փոխել ձեր տրված նախորք մեղավորությունը ընդունաց ցուցմունքը՝որինակ կարող եք ասել որ դա ձեզ ոժով են ստիպել գրել,կամ ինչ-որ շանտաժ են արել,սակայն կա մի օրենք՝որը ոստիկաններին թույլ է տալիս ներխուժել բնակարան առանց օրդերի՝օրինակ եթե լուրջ հիմքեր ունեն կասկածելու որ այդ տանը հանցագործություն է կատարվում,օգնության ճիչեր է լսվում,իսկ եթե առանց հիմնավոր պատճառի ու առանց դուռը թակելու մտնում են ներս,ապա անպայման պետք է բողոք գրել դատախազությանը,ես կարող եմ մեծ սիրով օգնել այդ հարցում,ես մտածում եմ որ գոնե մարդկանց 10% այդպես վարվի կազատվենք այդպիսի օրինախախտումներից,իսկ ինչ բանակին է վերբերվում էլի լիքը ասելիք եւ խորհուրդներ ունեմ տալու՝ինչը մեր բանակը կդարձնի մեր երազած բանակը՝առանց բանտային չգրված օրենքների,կենցաղային հարցերի նույնպես,բայց հատկապես քրեական,եւ կցանկանայի անվճար պաշտպանաեյի դատարանում մարդու իրավունքները՝եթե անգամ 10% կասկածեմ որ նա մեղավոր չի,իմ նպատակը մարդկանց պետության կողմից ընդձեռնված իրավունքների սովորեցնումն է եւ այն կարողանալ ճիշտ օգտագործելը,ցանկանում եմ բարի,կամ ոմանց համար չար գործ անեմ՝ ովքեր սարսափում են,որ մարդիկ իմանան իրենց իրավունքները ու խեղճ լինեն,կարծում եմ դա նաեւ կնպաստի կոռուպցիայի նվազեցմանը՝հատկապես ոստիկանական համակարգում,կարող է որոշ մարդկանց թվալ որ ես վարդագույն ակնոցներով եմ նայում,բայց ես հասնելու եմ նրան որ իրագործեմ իմ մտահաղացումները եւ բարելավել Հայաստանի վիճակը ու այն սարքել Եվրոպական պետություն,բոլորից անչափ շնորհակալություն գրածս ամբողջովին կարդալու համար ու կներեք տառասխալների համար,ժամանակ ու հավես չունեմ ուղղելու համար,հիմա իմ միակ նպատակը մարդկանց օգնելնել է եւ իմ բիզնես ծրագրերը իրականացնելը,նույնիսկ Նիդեռլանդական որոշ կազմակերպություններ իրենց դրամական օգնությունն են առաջարկել,հիմա իմ կարգախոսն է Եթե փող չունես,դա չի նշանակում որ դու միայնակ ես եւ իմ աշխատանքը անելում եմ խղջի թելադրանքով ու մեծ սիրով եմ նվիրվելու աշխաստանքիս ՍԵՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋՈԹՅՈՒՆ ԱՌԱՋՆԱՅԻՆԸՍիրով ձեր Էրիկ,գիտեմ մի քիչ վարդագույն ակնոցներով եմ նայում ու ռոմանտիկ(երազկոտ բնավորություն ունեմ,սակայն կարծում եմ ցանկության դեպքում ամենինչ հնարավոր է, մեծ Ցանկությունը դա հզոր ուժ է,մեկ էլ սերը դեպի քո սիրած աշատանքը) Ուղղակի պատկերացնել է պետք ու միտքը այնպես անել որ խորը թափանցի ուղեղում եւ հավատալ-IMAGINE ինչպես այս երգի բառերն են,իմիջայլոց նման բաներով զբաղվելը նաեւ ինձ ստիպեց այս խորը փիլիսոփայկան երգը Նաեւ ցանականում եմ գրել որ այս գրառումը անելիս ոչ մի անօրինական նյութ չեմ օգտագործել,ուղղակի խմել եմ ճիշտ կալեբասով պատրաստված՝բամբիլյաի շնորհիվ իմ ամենսիրած թեյերից մեկը՝որի անունն է ՄԱՏԵ նա շատ օգտակար է առողջությանը,նրա մեջ կան համարյա բոլոր միկրո եւ մակրո էլէնենտները եւ վիտամինները,այն հանդիսանում թույ ստիմուլյատոր ու կարգավորում է զարկերակային ճնշումը,ցանկանում եմ շեշտել որ ինչ գրել եմ,գրել պայծառ ուղեղով ու լրիվ սթափ վիճակով՝նույնիսկ ծխախոտ ծխելն եմ թարգել արդեն 3 օր է թողել եմ ու հիմա միակ իմ զբաղմունքը իմ կողմից շատ սիրելի եւ հարգված՝ Բյուրի ոսկե խորհուրդն է օգտակար գիրք կարդալը,հիմա կարդում եմ Հռոմեական իրավունքի մասին Parliament-ի մասին լրիվ մոռացել եմ ու խնայում եմ օրեկան 750դր,ինչը նաեւ ձեզ եմ խորհուրդ տալիս
    Ուղղակի պատկերացրեք եւ ամենինչ կստացվի
    Վերջին խմբագրող՝ Magic-Mushroom: 23.12.2010, 03:36:
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (23.12.2010), Moonwalker (23.12.2010), Universe (23.12.2010)

  13. #38
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    65
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ԱՁ-ն ունի կնիք, դա բերու՞մ Է լրացուցիչ ֆինանսական կամ այլ պարտավորությունների :
    Ակնկալում եմ հավաստի պատասխան կամ խնդրում եմ նշեք, եթե դա ըստ Ձեր տեղեկությունների Է:
    Երախտապարտ եմ ցանկացած հղման :
    Շնորհակալ նախապես:
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  14. #39
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ մի լրացուցիչ պարտավորություն չի կարող առաջանալ, քանի որ կնիք ունենալը իրավունք է, որի օգտագործումը կամ չօգտագործումը չի ազդում տնտեսվարող սուբյեկտի գործունեության վրա:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hda (26.11.2011)

  16. #40
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    65
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի լրացուցիչ պարտավորություն չի կարող առաջանալ, քանի որ կնիք ունենալը իրավունք է, որի օգտագործումը կամ չօգտագործումը չի ազդում տնտեսվարող սուբյեկտի գործունեության վրա:
    Շնորհակալ եմ, լրիվ խելքի մոտ է ասածդ: Պաշտոնապես էլ իրո՞ք այդպես է: Մեր օրենքների անտրամաբանական լինելը ոչ-ոքիս մոտ զարմանք չի առաջացնում:
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  17. #41
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես օրենքի կարգավորումն եմ ասում Ուղակի պարտավորությունների բացակայությունը հնարավոր չի հղումով ցույց տալ, քանի որ հնարավոր չի ցույց տալ մի բան, որը չկա գրված, թե չե անպայման համապատասխան հղում կտրամադրեի
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  18. #42
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    65
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես օրենքի կարգավորումն եմ ասում Ուղակի պարտավորությունների բացակայությունը հնարավոր չի հղումով ցույց տալ, քանի որ հնարավոր չի ցույց տալ մի բան, որը չկա գրված, թե չե անպայման համապատասխան հղում կտրամադրեի
    կարծես իրար հասկացանք
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  19. #43
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    10.01.2012
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Զուտ հարց

    Ինչպես կարելի է գործ դնել , եթե չունեմ սեփական տարացք

  20. #44
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    10.01.2012
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև: Իմ գործը սկսելու համար չունեմ սեփական տարացք, կարելի է արդյոք վարձույթով ներկայացնել : Կանոնադրության մեջ կարող է դա խնդիր առաջացնել? Եթե կարելի է կսպասեմ պատասխանի:

  21. #45
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mxitar-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև: Իմ գործը սկսելու համար չունեմ սեփական տարացք, կարելի է արդյոք վարձույթով ներկայացնել : Կանոնադրության մեջ կարող է դա խնդիր առաջացնել? Եթե կարելի է կսպասեմ պատասխանի:
    Այո իհարկե կարող ես… ու ինչքան գիտեմ դա քո հարկերից հանվելու է: Ինձ այդպես են ասել հարկայինում:
    И жили они долго и счастливо, пока не встретились...

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սկսել բիզնես ԱՄՆ-ում
    Հեղինակ՝ yeggarik, բաժին` Վեբ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.08.2016, 11:30
  2. Բիզնես՝ ծրագրավորման ոլորտում
    Հեղինակ՝ ITFox, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 9
    Վերջինը: 19.04.2015, 02:48
  3. Բիզնես Հայաստանում
    Հեղինակ՝ Anichok, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 29.07.2014, 11:38
  4. Հայկական շոու-բիզնես
    Հեղինակ՝ Allusik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 09.03.2011, 02:01
  5. Բիզնես-պլան
    Հեղինակ՝ Հիդրոգեն, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 27.09.2009, 03:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •