Hayazn-ի խոսքերից
Շնորհավորում եմ և խոստանում եմ ուժերս ներածին չափ օգտակար լինել այս հարցի շուրջ քննարկումներին : Ինչ վերաբերում է բիզնես անել թէ չէ , ասեմ , իսկ ուրիշ այլընտրանք կա , իհարկե ոչ : Նախ եկեք պարզաբանենք թէ ինչ է բիզնեսը և ինչպես այն սկսել : բիզնեսը գործ է որը պատկանում է քեզ և այն հարկավոր է սկսել քո ունեցած միջոցներով և անմիջապես : Փորձը ցույց է տվել որ եթե տարվա սկզբում բացվում են 100 բիզնես ապա տարին ավարտում է դրանցից միայն 20-ը , բայց սա չի նշանակում որ պետք է խուսափել բիզնես անելուց այլ նշանակում է , որ այն պետք է անել հաշվենկատ և հաշվարկված , հաշվի առնելով բոլոր խոչնդոտները , ծախսերը և ակընկալիքները : Խստիվ պետք է պահպանել կանոնները և հետևել դրանց : Օրինակ « չծախվող ապրանք չկա այլ կա սխալ առժեք » սա նշանակում է , որ հարկավոր է շուկան ուսումնասիրել և նախորոք հասկանալ թէ ինչի պահանջարկ կա և որքան , քանի որ ազատ շուկայական պայմաններում ապրանքի առժեքը որոշողը գնորդն է և ինչպես կարգն է գնորդը ցանկանում է այն ձեռք բերել որքան հնարավոր է ցածր առժեքով , ուրեմն դուք պետք է հաշվարկեք թէ որքան ցածր առժեքով կարող էք այն առաջարկել :
Շարունակելի
Էջանիշներ