Որ Կապանում էի ահագին մտքեր էին մոտս առաջանում: Մի հատ մեռած հյուրանոց կա, մեծ շենք է, հենց կենտրոնում: Մտածում էի այ էդ հյուրանոցի շենքը առնեմ, մեջը հյուրանոցից զատ՝ հետաքրքիր խաղային, ծառայությունների ցանց դնեմ:

Սուտ է, Կապանում, նույնիսկ փոքր տարածք առնելու համար քո նշած ոչ թե մեղվին, այլ շնացած ճանճերին փող պետք է տաս: Դա որ պատկերացնես մարզային իրականությունը: Ամեն փոքր տարածք ու բիզնես գտնվում է...

ձեռքերում:
Հա, իսկ հիմա մի հատ գրքերի խանութ եմ ուզում բացել, մինչ մտնելը ուզում եմ փոքր տարածքում բնական ծաղիկների վաճառք լինի: Ասենք,Adriano ջան, մտնես նախ` գեղեցիկ ծաղիկներ ու հետո գրքեր, գիրքդ առնես ու սիրած աղջկադ համար դուրս գալուց ծաղիկներ առնես ու ժպիտով տուն գնաս
Հ.Գ. Հա, մոռացա նշել, ՀՀ-ում սեփական գործ սկսելու համար նախ եւ առաջ պետք է խելք չունենաս առնվազը: Իսկ եթե ունես ու սկսես, պետք է «մեջք» ունենաս ու շատ փող: Հնարավոր չէ:
Էջանիշներ