երկրորդ մաս
Հաջորդ նախապայմանը Տեղանքն է այսինքն հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա , թէ այդ շրջանի ամենօրյա երթևեկությունը « այսինքն մարդիք , որոնք քո պոտենցիալ հաճախորդներն են » ինչ նախասիրություններ ունեն , որպեսզի նրանց դարձնես քո հաճախորդները : միուս նախապայմանը գովազդն է որը և « թանկառժեք հաճույք է » հատկապես նոր սկսող բիզնեսի համար բայց կան նաև գովազդի նվազ թանկառժեք միջոցներ , օրինակ ինտեռնետի ֆորումներում , կամ ուղղակի թռուցիկներ տպել և ինքնուրույն դրանք բաժանել անցորդներին և շրջապատում գտնվող տների դռան վրա կախել , ընդ որում այս գովազդները հարկավոր է սկսել մինչև բիզնեսի դռների բացվելը հաճախորդների համար :Գովազդները պետք է պարունակեն ձեր բիզնեսի հասցեն , հեռախոսը ,բացառիկները և շատ կարևոր է ունենալ « կարգախոս » որը դուք ինքներդ պետք է հնարեք կախված ձեր բիզնեսի տեսակից օրինակ « մեր խանութում հաճախորդը միշտ իրավացի է » կամ « օգտագործեք մեր արտադրանքը և խնայեք ինչպես երբեք » , ուշադրություն - կարգախոսների մեջ երբեք չկիռարեք «գնեցեք » կամ « վճարեք » բառերը , որովհետև սրանք վանելու հատկություն ունեն , միշտ ջանացեք հաճոյանալ կանանց , որովհետև ամբողջ ծախսվող փողի 75 տոկոսը իրականացվում է կանանց կողմից : Եթե ձեր բիզնեսը ինչ որ ապրանք է արտադրում ապա նախընտրելի է ներգրավել որքան հնարավոր է շատ տնաինագործների , որոնց համար դուք ստիպված չեք լինի աշխատատեղեր ստեղծել և հարկ եղած դեպքում շատ հեշտությամբ կարող էք նրանց թիվը ավելացնել կամ պակասեցնել կախված օրվա պահանջարկից , սա կտա ձեր բիզնեսին ճկունություն և քանի , որ նրանք ձեր մշտական աշխատողները չեն , ստիպված չեք լինի նրանց վճարել « գործերը թույլ եղած ժամանակ » ասենք կապված սեզոնի հետ և այլն :
Ուշադրություն - ձեր նպատակը պահանջարկը դիմավորելն է , ոչ թէ նրանից առաջ անցնելը ինչը և բերեց համաշխարհաին տնտեսական ճգնաժամի - սրա մասին առանձին կխոսենք
շարունակելի
Էջանիշներ