Ձեր ասածի հետ համաձայն եմ, բայց ինձ համար "տաբու" նաև նշանակում է էն ամենը, ինչի մասին չեն խոսում, ինչը մի տեսակ արգելված թեմա է ու որը գալիս է ոչ միայն մարդիկ կտեսնեն,կիմանան, կլսեն, ինչ կասեն հարցադրումից, այլ նաև հա հենց ամոթից ու ինչ-որ նեղ բարոյական պատկերացումներից, որոնցից ելնելով ինչ-ինչ բաների մասին ուղղակի լռում են:
Ես կասեի ձեր տված տաբուի բնութագիրն ավելի շատ մեր` հասարակության կարծիքին շատ հետևելու ու դրանով շարժվելու նկարագիրն էր: Դա էլ ինչ-որ տեղ տաբու-ի նման ունի լիքը չգրված օրենքներ: Ամեն մարդ ինքն իր տաբուներն ունի, տարբեր է...





Մեջբերել
Էջանիշներ