ճիշտն ասած՝ ես չէի համաձայնի, թե սա «տաբու» է..
«տաբու» ասելով՝ ես հասկանում եմ. «վայ, բա մարդիկ իմանան/տեսնեն/լսեն՝ ի՞նչ կմտածեն»..
ու հենց էդ անորոշ «մարդկանց կարծիք»-ն է ստիպում շատերին չանել կամ չբարձրաձայնել որոշ ցանկություններ ու մտքեր..
իսկ երեխային սեռական դաստիարակություն չտալը ես ավելի շատ կապում եմ ամոթի կամ, ավելի շուտ, սեփական անտեղյակության հետ..
այո՝ ծնողները լավ են պատկերացնում, թե հատկապես ինչն է նպաստել իրենց մանկիկի աշխարհ գալուն.. բայց այ ինչպես խոսել դրա մասին երեխայի հետ.. ինչ բառեր օգտագործել, որ մեր պատկերացրած բարոյականության կամ ծնող-երեխա սահմանները չխախտենք..
դա առաջին հերթին..
իսկ ամենակարևորը՝ շատերը՝ տեղյակ լինելով կնոջ և տղամարդու արտաքին օրգանների տարբերությունից, մշուշոտ պատկերացում ունեն ներքին օրգաններից.. և, եթե նույնիսկ, ցանկություն էլ ունենան բացատրել՝ չեն կարողանա..
շատ «առաջավոր» երկրներում, օրինակ, այդ հարցը լուծել են դպրոցական ծրագրում սեռական դաստիարակություն ընդգրկելով..
բայց դե դա էլ, եթե ուզում եք ճիշտն իմանալ, սահմաններ պետք է ունենա..
թե չէ՝ 8-9 տարեկան երեխեքին արհեստական անդամներ բաժանել ու սովորեցնել պահպանակ հագցնելու ճիշտ միջոցները՝ որպես ի՞նչ..






Մեջբերել
Էջանիշներ