Զարմացա, որ գրառում չի եղել այս թեմայում
գուցե տաբուների մասին չեն խոսում, էտ էլ ա տաբու ?
Մեր հասարակությունում կարծես համարյա բոլոր "շատ" հետաքրքիր թեմաների մասին լայն քննարկումներ ծավալելն իսկապես տաբու է:Լավ է գոնե էս վերջերս սկսել են բացահայտ որոշ մարդիկ որոշ տեղերում խոսել:
Դպրոցում հիշում եմ մարդու անատոմիայի ուսումնասիրության դասերը վերածվում էին չգիտեմ ինչի, ինչու? - դե որովհետև նման բաներից չեն խոսում, թե ասենք աղջկա անատոմիան ինչով է տարբերվում տղայից կամ ասենք էս անդամը ինչպես է կոչվում - ինչ կարևոր է. ամեն մեկն ինքը անունը դրել էր ու վերջ:
Չեմ կարծում բոլորի տանը խոսվել է ասենք, թե երեխաները որտեղից են "առաջանում":Բարի արագիլն է բերում- մինչև հիմա պատմում են գիտեք
Ես սեքսի մասին (միայն այդ բառն արտասանելիս մեզ թվում էր, թե արդեն անբարոյականության պես մի բան ենք անում, հիմա ա, որ ամեն քայլափոխին լսում ես)իմացել եմ չեմ հիշում երբ, որտեղից... (դեսից դենից ինֆորմացիա էինք հավաքում) բայց հաստատ ոչ տանից, մինչև հիմա մենք այդ մասին չենք խոսում - տաբու է:
Դե կան չէ հատուկ "փակ" թեմաներ, որ պարտադիր աղջիկները պետք է մամայից իմանան, իսկ տղաները պապայից:Հստակ վիճակագրական տվյալներ չեմ իմանում, բայց ճանաչածս մարդկանցից միայն 5% է խոսել այդ մասին իր երեխեքի հետ: - տաբու է:
Էհ էնքան կան, հիշեմ էլի կասեմ...






- մինչև հիմա պատմում են գիտեք
Մեջբերել
Էջանիշներ