Կատինի ողբերգությունից 60 տարի անց պատմությունը կրկին կրկնվեց… Կրկին լեհ ժողովուրդը զրկվեց քաղաքական, մտավորական էլիտայից, կրկին Կատինում, կրկին Ռուսաստանում… Կրկին Լեհաստանի անկախության համար պայքարող լեհ ժողովուրդը զրկվեց պայքարի առաջնորդներից… Այս անգամ արդեն «ժողովրդավարական» կոչվող, բայց նույնքան տոտալիտար ու մոնղոլական պետությունում՝ Ռուսական բռնամիությունում։ Զարմանալու չի, որ ողբերգությունից անմիջապես հետո լեհ ժողովրդի մոտ կասկածներ առաջացան։
Կարծում եմ եկել է ժամանակը տարբերակների մասին խոսելու։ Ի՞նչ եք կարծում, կիմանա՞նք երբևէ ճշմարտությունը այս ողբերգության մասին։
Այն, որ Եվրոպայի «հներից» որևէ բան սպասելն ավելորդ է, արդեն պարզ է։
Որևէ բան սպասել կաստրիրովաննի Օբամայից նույնպես ավելորդ է…
Իսկ ումից ինչ-որ բան կարող ենք սպասել…
Էջանիշներ