User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 34 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Ավիավթար Սմոլենսկում. դժբախտ պատահա՞ր, թե՞ միտումնավոր սպանություն

  1. #31
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ կարծում որ հոկտեմբերի 27-ի հետ համեմատելու է: Քանի որ մինչև հիմա էլ Լեհաստանը ոչ մի նշան ցույց չի տվել իր տարածքում ԱՄՆի Հակաօդային Պաշտպանության համակարգը չտեղադրելու վերաբերյալ: Էնպես որ ավելի հակված եմ, որ էլի նույն արևմտամետ Լեհաստանն ա:
    Ես չեմ ասում Պուտինից տենց բան սպասելի չի, շատ էլ հավանական ա որ ինչ որ կերպ ազդել են ինքնաթիռի վրա: Բայց դե ճամբար փոխած գործակալը հաստատ վստահելի աղբյուր չի էլի:
    Բացի դրանից էս կարգի սպանությունները երբեք էլ մինչև վերջ չեն բացահայտվում: Նույնիսկ էտ ամենա«դեմոկրատական» երկիր ԱՄՆ-ում մինչև Ջոն Քենեդու սպանության մանրամասները «հույժ գաղտնի» դրույթով պլոմբած պահում են: Վաղեմության ժամկետն էլ եսիմ քանի տարի ա, էնպես որ էտ սերունդը էլ կենդանի չլինի, երբ բացեն արխիվը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (10.03.2012)

  3. #32
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես, պաշտոնյաների մահը միշտ էլ մարդկանց մոտ կասկած է հարուցում, մարդկանց թվում է, թե պաշտոնյաները անմահ են, վեչնի են, իսկ նրանց մահը պարտադիր պետք է սպանություն լինի...

    Հնարավոր է, որ դժբախտ պատահար է: Իսկ ինչո՞ւ ոչ:
    Բարև Ձեզ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (10.03.2012)

  5. #33
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր բացահայտումներ Լեհաստանի նախագահի կործանված օդանավի ձայնագրություններից

    2010 թվականին Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկիի օդանավի կործանվելուց րոպեներ առաջ օդաչուներին ստիպել են վայրէջք կատարել` չնայած թանձր մառախուղին: Սա է վկայում օդաչուների խցիկի ձայնագրության սղագրությունը, որը հրապարակել է լեհական RMF ռադիոկայանը:

    Վերծանված ձայնագրությունը բացահայտում է, որ օդանավի անձնակազմը մի քանի անգամ կողմնակի անձանց խնդրել է դուրս գալ օդաչուների խցիկից: Խոսակցություններից պարզ է դառնում, որ շրջապատի մարդիկ գարեջուր են խմել, բայց որևէ ապացույց չկա, որ անձնակազմի անդամները ևս ալկոհոլ են օգտագործել:

    Սմոլենսկի մոտ օդանավի աղետից 96 մարդ զոհվեց, ներառյալ՝ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, նրա կինը, Կենտրոնական բանկի նախագահը, բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ:

    Հետաքննությունը մինչև հիմա շարունակվում է:

    Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հետաքննությունը իրականացնող Վարշավայի զինվորական դատախազության գրասենյակը այս պահին հրաժարվել է արձագանքել RMF ռադիոկայանի հաղորդմանը:

    Ռադիոկայանը պարզաբանում է, որ օդաչուների խցիկի ձայնագրությունը հայտնաբերվել էր օդանավի աղետից հետո, ռուսական կողմը այն փոխանցել էր Լեհաստանին, բայց այն շատ էր վնասված և նախկինում չէր վերծանվել: Այս տարվա փետրվարին լեհ քննիչները օգտագործել են նոր, բարձր որակի տեխնոլոգիաներ և կարողացել են վերծանել ձայնագրության որոշ հատվածներ:

    Ըստ վերծանված ձայնագրությունների՝ օդանավի անձնակազմը անհանգստացել է վայրէջքի վայրում թանձր մառախուղի մասին ստացած հաղորդագրություններից և քննարկել վերադառնալու տարբերակը, բայց օդաչուներին ճնշել են՝ ստիպելով վայրէջքի գնալ, քանի որ նախագահը չէր կարող չեղյալ համարել իր մասնակցությունը Կատինի զոհերի հիշատակի արարողությանը:

    Ըստ նոր վերծանված նյութերի՝ Լեհաստանի արտգործնախարարության արարողակարգի վարչության պետը աղետից 15 րոպե առաջ օդանավի հրամանատարին կոպիտ տոնով ասել է. - «Մենք կփորձենք այնքան, մինչև ստացվի»:

    Լեհաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարը, ով այդ օդանավում էր որպես ուղևոր, աղետից 41 վայրկյան առաջ գտնվել է օդաչուների խցիկում և օդաչուներին ասել. - «Դուք դա հեշտությամբ կանեք»:

    Վերծանված ձայնագրությունները ցույց են տալիս, որ մինչ օդանավի անձնակազմը փորձում էր կողմնորոշվել՝ արդյոք գնա՞ վայրէջքի, օդաչուների ուշադրությունը շեղել են նրանց խցիկում և խցիկին մոտ գտնվող կողմնակի անձինք:

    Սղագրություններում մեջբերված խոսքերով, օդաչուների խցիկում կամ հենց խցիկին մոտ գտնվող մարդկանցից մեկը մյուսին հարցնում է՝ «սա ի՞նչ է», վերջինս պատասխանում է՝ «գարեջուր, իսկ դու ինչ է, չե՞ս խմում»: Այս խոսակցությունից երկու րոպե անց օդանավի ուղեկցորդուհին է հարցնում խցիկում կամ խցիկին մոտ գտնող ինչ-որ մեկին՝ «կցանկանա՞ք խմել»», «այոոոո», - լսվում է պատասխանը:

    2010 թվականի ապրիլի 10-ին Լեհաստանի նախագահի օդանավը աղետի ենթարկվեց, երբ լեհական պետության ղեկավարն ու նրան ուղեկցող անձինք գնում էին Սմոլենսկի մոտ մասնակցելու Կատինի կոտորածի զոհերի հիշատակի արարողությանը: Այստեղ ստալինյան ժամանակաշրջանում՝ 1940 թվականին, սովետական գաղտնի ծառայությունները հազարավոր լեհ սպաների են գնդակահարել:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (08.04.2015)

  7. #34
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես մի բան չեմ ջոգում, էս մեր նախագահական բորտը խի ոչ մի անգամ մի հատ չվթարվեց ընգներ այ մարդ, միթե՞ էդքան լավն ա

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nadine (08.04.2015)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դաժան սպանություն Գյումրիում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 333
    Վերջինը: 14.08.2015, 17:13
  2. Դժբախտ պատահա՞ր, թե՞ բնական ընտրություն
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.06.2014, 03:17
  3. Էլի մի գազանային սպանություն.
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 77
    Վերջինը: 19.01.2011, 18:08
  4. Սպանություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 15.07.2009, 09:56
  5. Սպանություն Ջավախքում
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 26.09.2008, 20:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •