User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Ավիավթար Սմոլենսկում. դժբախտ պատահա՞ր, թե՞ միտումնավոր սպանություն

  1. #16
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաիթիի թռչող ափսեների ֆեյքերը ավելի լավ էին սարքած...
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (21.04.2010)

  3. #17
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զարմանում եմ վրացիների (մասնավորապես խելագար Սաակաշվիլիի) փոքրոգության վրա: Ինչպե՞ս կարելի է նման ողբերությունը որպես առիթ օգտագործել հակառուսական մուղամին նոր թափ տալու համար

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adriano (23.04.2010)

  5. #18
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական: Հիմք ընդունելով կանոնադրության 2.3.4 կետը, ըստ որի թեմաներին պետք է տալ նրա բովանդակությունը լավ ներկայացնող և իմաստալից վերնագրեր, թեման վերանվանվել է «Կատին - 2։ 2010 թվական… Պուտին» տարբերակից «Ավիավթար Սմոլենսկում. դժբախտ պատահա՞ր, թե՞ միտումնավոր սպանություն» տարբերակի: Անլուրջ և օֆթոփային՝ այդ թվում Անգելայի և Վլադիմիրի ծիծիկներին, ինչպես նաև Սահակաշվիլիին նվիրված գրառումները ջնջվել են: Սրան հաջորդող օֆթոփներն ու ջրիկությունները կտուգանվեն:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 21.04.2010, 23:23:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (23.04.2010), Ambrosine (21.04.2010), Chuk (21.04.2010), One_Way_Ticket (22.04.2010), Ռուֆուս (21.04.2010)

  7. #19
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Զարմանում եմ վրացիների (մասնավորապես խելագար Սաակաշվիլիի) փոքրոգության վրա: Ինչպե՞ս կարելի է նման ողբերությունը որպես առիթ օգտագործել հակառուսական մուղամին նոր թափ տալու համար
    Ասա է, էն օրը լրիվ հաբռգել էր, իրան Վրաստանի նախագահի տեղ ա դրել։

    Ի դեպ, նորություն կա, Պուծինը Ուկրայինայի համար գազի գինը իջացրեց, երևի հիշեցնելու կարիք չկա ում հաշվին…

    Էսօր նենց մի հատ կայֆ սայտ եմ հայտնաբերել 192.168.1.1 ։Դ վերջն ա

  8. #20
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե նույնիսկ ռուսներն են կազմակերպել... թեթև տար, պլզ..


    Մի հատ պատկերացրա էլի... ինչի համար ա պետք ռուսներին մի հատ հոգնած պետության քաղաքական գործիչների վարի տալ...
    Ոչ նավթ ունեին կիսելու, ոչ ոսկի, ոչ էլ Պոլշան ինչ–որ ձևով ռուսների հետ կոնֆլիկտի մեջ էր...
    Ու որն էր իմաստը, եթե չեն կարա հայտարարեն "Հա, մենք ենք արել, այ սրա համար ենք արել..."
    Համ էլ՝ տենց բան անելը առնվազն տեռորիզմ ա ու անիմաստ քայլ... Ասենք՝ մեկին վախացրեցիր, էլ ոչ ոք քո ինքնաթիռներով երբեք չի թռնի Մնացածին ոնց ես վերացնելու
    փորձեմ չհամաձայնվել, ներկա դրությամբ Լեհաստանը Ռուսաստանի համար ամենաշատպրոբլեմներ ստեղծող երկիրն ա ԵՄում.

  9. #21
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԼԵՀԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԿՈՐԾԱՆՎԱԾ ՕԴԱՆԱՎԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

    Լեհաստանի կառավարության կայքում հրապարակվել է Սմոլենսկում շաբաթներ առաջ աղետի ենթարկված Տու-154 նախագահական օդանավի անձնակազմի խցիկում արված ձայնագրությունները, որոնք արձանագրում են օդանավի ձայնագրող սարքերի վրա: Այդ աղետի հետեւանքով զոհվեց Լեհաստանի գրեթե ամբողջ իշխանական էլիտան` նախագահ Լեհ Կաչինսկու գլխավորությամբ:

    Հրապարակված նյութը կազմում է ավելի քան 40 էջ: Խոսակցությունը, որ աղետից առաջ տեղի է ունեցել անձնակազմի խցիկում, սկսվում է մի անծանոթի ձայնով: Ընդհանրապես, ձայնագրությունից պարզ է դառնում, որ օդաչուների խցիկում կան մի քանի կողմնակի անձինք, որոնց խոսակցությունների մի զգալի մասը սակայն լավ չի հասկացում, քանի որ նրանք եղել են ձայնագրիչ սարքից հեռու: Հստակ հայտնի է, որ օդաչուների խցիկում եղել է Լեհաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Անջել Վլասիկը, եւ ինչպես լեհական հեռուստաընկերություններն էին հաղորդել` արտգործնախարարության դիվանագիտական արարողակարգերի բաժնի ղեկավար Մարիուշ Կազանան:

    Ձայնագրությունից պարզ է դառնում, որ ապրիլի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 10.04-ին նրանցից մեկը օդաչուներին ասում է. “Դա շատ բարդ կլինի: Ոչինչ չի երեւա”: 10.10 րոպեին երկրորդ օդաչուն հաղորդում է, որ ունեն 10 տոննա վառելիք, ինչը բավական է պահեստային օդանավակայան հասնելու համար: “Չէ, դե երկիրը տեսանելի է, ինչ որ բան տեսանելի է: Գուցե ոչ մի սարսափելի ան էլ չկա”, ասում է երկրորդ օդաչուն մի քանի վարկյան անց: 10.17 րոպեին օդանավի հրամանատար Պրոտասյուկը ասում է. “Վատ է, մառախուղ եղավ, անհայտ է, կիջնենք արդյոք մենք”:

    10.23-ին խցիկում գտնվող կողմնակի անձանցից մեկը (ձայնագրությունների վերծանման հեղինակներից մեկը եզրակացնում է, որ դա դիվանագիտական արարողակարգի ղեկավար Կազանի ձայնն է), դիմում է օդաչուին. “Պարոն հրամանատար, երբ եք դուք արդեն վայրէջք կատարելու, կարելի՞ է հարցնել”: Դրան հրամանատարը պատասխանում է. “Խնդրեմ”, իսկ շտուրմանը տալիս է բարձրությունը`”3600 մետր”: Անձնակազմը պատրաստվում է բարձրությունը նվազեցնելուն, կապվում է երկրի հետ. 10.24-ին դիպետչերը հետաքրքրվում է, թե որն է օդանավի պահեստային օդանավակայանը: Պատասխանում են, որ դա Վիտեբսկի կամ Մինսկի օդանավակայաններն են: Հրամանատարը տեղեկություն է հարցնում երկրի տեսանելիության մասին: Նրան պատասխանում են, որ տեսանելիությունը 400 մետր է: “Մենք քեզ սրտագին ողջունում ենք”, խոսակցություններին միանում է ՏՈՒ-154-ից ժամեր առաջ նույն օդանավակայանում վայրէջք կատարծ լեհական պատվիրակության մեկ այլ օդանավի` ՅԱԿ-40-ի օդաչուն: “Գիտես, ընդհանուր առմամբ այստեղ լրիվ … (անպարկեշտ բառ) վիճակ է: Տեսանելի է մոտ 400 մետր, իսկ ամպերի եզրի բարձրությունը նշանակալիորեն քիչ է 50 մետրից”:

    “Իսկ դուք արդեն վայրէջք կատարե՞լ եք”, հարցնում է նախագահական օդանավի անձնակազմի խցիկում գտնվող կողմնակի անձանցից մեկը: Ենթադրվում է, որ դա գեներալ Վլասիկն է: ՅԱԿ-40-ի հրամանատարը պատասխանում է. “Անկեղծ ասեմ, այո, որ կարող եք փորձել, իհարկե”: Նա ասում է, որ երկու վայրէջքային լուսարձակներով դարպաս են ստեղծել: “Այնպես որ, կարող եք փորձել, բայց եթե ձեր մոտ չստացվի, ապա այդժամ ձեզ առաջարկում եմ գնալ Մոսկվա կամ որեւէ այլ տեղ”, նրան պատասխանում են ՅԱԿ-40-ից:

    Այդ ընթացքում ՏՈՒ-154-ի անձնակազմը շարունակում է երկրից տեղեկություն հարցնել կլիմայական պայմանների մասին: Նրան պատասխանում են, որ ջերմաստիճանը +2 է, իսկ ճնշումը 745: “Ընդունելու պայմաններ չկան”, պատասխանում են երկրից: Բայց դրանից հետո դիպետչերը այդուհանդերձ տալիս է վայրէջքի հնարավորություն, համոզվելով, որ օդանավի վառելիքը բավական է, որ անհաջող փորձի դեպքում այն ուղեւորվի պահեստային օդանավակայան:

    “Թույլ տվեք շարունակել բարձրության նվազեցումը”, 10.25-ին դիսպետչերին է դիմում օդանավի հրամանատարը: Ի պատասխան ստանում է 40 աստիճանի տակ 1500 մետր բարձրության իջնելու թույլտվություն: Բայց, իջեցնելով բարձրությունը, օդանավի հրամանատարը փոխում է որոշումը եւ 10.26-ին հայտարարում է անձնակազմին, ինչպես նաեւ “պարոն դիրեկտորին”, որ “այն պայմաններում, որոնք այժմ կան, մենք չենք կարող վայրէջք կատարել”: Անձնակազմը եւս մի քանի անգամ հարցում է անում կլիմայի կապակցությամբ, այդ թվում ՅԱԿ-40-ի անձնակազմի ետ, քննարկում են , թե որ պահեստային օդանավակայան ուղղվեն` Վիտեբսկ, թե Մինսկ: ՅԱԿ-40-ից փոխանցում են, որ իրենցից հետո ռուսական ԻԼ-76-ը երկու անգամ փորձեց վարէջք կատարել, բայց հետո գնաց այլ տեղ:

    10.30-ին, ենթադրաբար արարողակարգի ղեկավար Կազանին պատկանող ձայնը ասում է. “Դեռ չկա նախագահի որոշում, թե ինչ անել հետո”: Օդանավը շարունակում է իջնել: 10.35 դիսպետչերը ճշտում է. “Զինվորական օդանավակայանում վայրէջք կատարե՞լ եք”: “Այո իհարկե”, պատասխանում է օդանավի հրամանատարը: Դիսպետչերը օդանավը տանում է վայրէջքի, իսկ օդաչուն տեղեկացնում է իր գործողությունների մասին: 10.36 խցիկում կողմնակի անձը ինչ որ բան է ասում մշտապես, որը ձայնագրության մեջ վերծանելի չէ տեխնիկական պատճառներով: “Արեկ, այժմ տեսանելի է 200”, 10.37 խոսակցությանը կրկին միջամտում է ՅԱԿ-40-ի օդաչուն դիմելով ՏՈՒ-154-ի հրամանատար Արկադի Պրոտասյուկին: Ենթադրվում է, որ խոսքը տեսանելիության մասին է, որը նախապես հայտարարվում էր 400 մետր: “Նա կկատաղի, եթե նորից”, 10.40 կրկին ասում է խցիկի կողմնակի անձը, ենթադրաբար Կազանան:

    Այդ պահին TAWS-ը` գետնի հետ մերձեցման նախազգուշական համակարգը, ազդակ է տալիս` “Առջեւում երկիրն է”: Հետո նույն համակարգը ահազանգում է` “Բարձրացնել”: Բայց իջեցումը շարունակվում է: 10.41 լսվում է “անտառային զանգվածի հետ բախման աղմուկը”, գրված է վերծանման մեջ: “Գնա երկրորդ շրջան”, աղմուկի մեջ բղավում է դիսպետչերը: Մի վայրկյան անց, օդաչուների խցիկի կողմնակի չճտված անձանցից մեկը բղավում է «Kurwa!»: Դա վերջին բառն է, որ առկա է ձայնագրության մեջ:

    Նյութը ձեզ ենք ներկայացնում թարգմանաբար` gazeta-ru-ից
    Աղբյուր՝ www.lragir.am
    When life gives you lemons, make lemonade

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (02.06.2010), Norton (02.06.2010), One_Way_Ticket (02.06.2010)

  11. #22
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր ֆեյսբուքում մեկը դրել է Սմոլենսկի օդանավակայանի խոսակցությունների տրանսկրիպցիան։ Իսկական է, թե հորինած, չեմ կարող պնդել։
    http://c0089667.cdn2.cloudfiles.rack.../open_micr.pdf

  12. #23
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օր նորություններով ցույց էին տալիս ու կարդում էդ խոսակցությունը: Լեհաստանն էլ ընդունելա, որ մեղքն իրենցնա:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  13. #24
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի օր նորություններով ցույց էին տալիս ու կարդում էդ խոսակցությունը: Լեհաստանն էլ ընդունելա, որ մեղքն իրենցնա:
    Ես էլ հեռուստացույց չեմ նայում, կարծում էի հայտնագործություն արեցի Հատկապես, որ նշածս փաստաթղթի ամեն էջի վերևում գրված է "не подлежит разглашению":

  14. #25
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դա հրապարակվելա էն բանից հետո, եւբ Լեհաստանը սկսելա հայտարարել, որ դիսպետչերներն էլ են մեղավոր: Իսկ խոսակցությունից պարզ երևումա, որ օդաչուներն են որոշել վայրէջք կատարել, իսկ ոչ մի դիսպետչեր իրավունք չունի ասի վայրէջք կատարի կամ չէ: Իրանից հասնումա ներկայացնել պայմանները իսկ որոշումն ընդունումա օդաչուն:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  15. #26
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սմոլենսկի ողբերգության հետևում կանգնած է Պուտինը. WikiLeaks

    ԱՄՆ-ի կողմն անցած Մոսկվայի նախկին գաղտնի գործակալը հայտնել է, որ 2010 թ. ապրիլին լեհական ղեկավարության մահվան կազմակերպման հետևում կանգնած է Պուտինը: Այս մասին հայտնել է Ստեֆանիա Մաուրիցին՝ L'Espresso շաբաթաթերթի կայքում հրապարակված բացառիկ նյությում:

    «2010 թ. ապրիլ: Ռուսաստանում վթարի ենթարկվեց ինքնաթիռ, որի մեջ գտվում էր Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին և նրա մերձավոր շրջապատը: Մի քանի օր հետո մոսկվացի գործակալը, ով անցել էր ԱՄՆ-ի կողմը, հայտնում է, որ դա Կրեմլի ձեռքի գործն է: 2010 հունիս: գաղտնի գործակալը մահանում է հանելուկային պայմաններում: Անհավանական պատմությունը շարադրված է wikiLeaks-ի վերջին ֆայլերում »,- գրում է հրատարակությունը:

    Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, Սերգեյ Տրետյակովը, ով 53 տարեկան էր, բոլոր ժամանակների ամենահայտնի գործակալներից մեկն էր: Դեռևս նրա կենդանության օրոք The Washington Post թերթի լրագրող Փիթ Էրլին «Ընկեր Ջի» անունով գիրք էր գրել նրա մասին: Գործակալի անսպասելի մահը շատերի մոտ է կասկած հարուցել:

    Ամեերիկյան հետախուզական և վերլուծական Stratfor ընկերության տեղեկատվության բազայի 5.3 միլիոն էլեկտրոնային նամակներում, որոնք WikiLeaks-ը հրապարակել է իր կայքում, առկա են փաստաթղթեր Տրետյակովի մահվան վերաբերյալ, որոնց համաձայն՝ գործակալի մահը կարող է կապված լինել ինքնաթիռի վթարի հետ, որի մեջ գտնվում էին Լեհաստանի նախագահը, նրա կինը և ևս 94 ուղևորներ՝ բոլորը բարձրաստիճան պաշտոնյաներ:

    «Կաչինսկին պատվիրակության հետ միասին մեկնում էր Կատին` մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինի հրամանով սպանված 20 հազար լեհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Սակայն ինքնաթիռը նշանակման վայր չի հասնում: Ինքնաթիռը վթարի է ենթարկվում Սմոլենսկի օդանավակայանում` փորձելով վայրէջք կատարել։ Այդ օրը ուժեղ մառախուղ էր, սակայն օդաչուն որոշում է իջեցնել ինքնաթիռը: Ոմանք, սակայն, այլ մառախուղ են տեսնում. խոսքը վերաբերում է երկու երկրների հարաբերություններին` Կաչինսկու Լեհաստանի և պուտինյան Ռուսաստանի: Ոչ մեկի համար գաղտնքի չէր նրանց վատ հարաբերությունները: Ռուսները վայրէջքի թույտվություն չտվեցին` իմանալով, որ լեհ նախագահը կստիպի օդաչուին նստեցնել ինքնաթիռը և թույլ չի տա, որպեսզի ինքնաթիռը շրջվի և վայրէջք կատարի մեկ այլ տեղում»,- գրել է Stratfor-ի ղեկավարը պատահարից 12 օր հետո` հիմնվելով Տրետյակովի հայտարարության վրա:

    «Նա ենթադրում է, որ խոսքը գիտակցված գործողությունների մասին է: Դրանք նրա բառերն են, այլ ոչ թե իմ»,-ընգծել է ամերիկացին, հավելելով, որ ռուսները համանման այլ նախագծեր ունեն` օտարերկրյա առաջնորդներին ոչնչացնելու համար»,- ասվում է հոդվածում:

    Ինչպես գրում է հոդվածի հեղինակը, Տրետյակովը բացահայտ մեղադրել է Պուտինին: Լեհական ղեկավարությունը մահացել է 2010 թ. ապրիլին, իսկ Տրետյակովը` նույն թվականի հունիսի 13-ին:

    http://1in.am/arm/world_wrussia_65768.html

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (10.03.2012), Moonwalker (10.03.2012), Աթեիստ (10.03.2012), Հայաստան-Վրաստան (22.03.2012)

  17. #27
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Սմոլենսկի ողբերգության հետևում կանգնած է Պուտինը. WikiLeaks
    Նենց չի, որ մենք Մեդվեդևի վրա էինք կասկածում
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (10.03.2012), Moonwalker (10.03.2012), Հայաստան-Վրաստան (22.03.2012), Ձայնալար (10.03.2012)

  19. #28
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր մեջ ասած անակապ հոդված ա, ոչ մի նոր բան չկա մեջը բացի նրանից որ ինչ որ անհայտ պայմաններում մահացած/սպանված դասալիք գաղտնի գործակալ ասել ա, որ Պուտինի մատը խառն ա։ Է հա ինչքան որ կարող ա խառը լինի, էնքան էլ կարող ա խառը չլինի: Համենայն դեպս լեհական կողմի էտքան ուսումնասիրություններից հետո էլ ոչ մի նոր բան չավելացավ էս գործում։

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (10.03.2012), Moonwalker (10.03.2012), One_Way_Ticket (10.03.2012), Vaio (10.03.2012), Ձայնալար (10.03.2012)

  21. #29
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցը նրանում ա թե էս ինքնաթիռի էկիպաժի սպանությունից հետո լեհական կողմը որքանով ա լեհական մնացել: Ասածս էն ա՝ հայկական կողմն էլ հոկտեմբերի 27-ը չբացահայտեց, քանզի այն նույնն ա ինչ ռուսական կողմը:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (16.03.2012), Աթեիստ (10.03.2012)

  23. #30
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դզումա բայց, ասածս կամաց-կամաց իրականանումա, մեկա աշխարհը Ռուսաստանինն ա ու ինչ էլ անեն, ինչ էլ լինի տենց էլ մնալույա...
    Союз не рушимый республик советьских.... Сверх Держав Российская Федерация

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դաժան սպանություն Գյումրիում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 333
    Վերջինը: 14.08.2015, 17:13
  2. Դժբախտ պատահա՞ր, թե՞ բնական ընտրություն
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.06.2014, 03:17
  3. Էլի մի գազանային սպանություն.
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 77
    Վերջինը: 19.01.2011, 18:08
  4. Սպանություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 15.07.2009, 09:56
  5. Սպանություն Ջավախքում
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 26.09.2008, 20:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •