Ոչինչ, չէ՞, որ ուրիշ թեմաներում էլ գրենք ։)
Երեկ առաջին անգամ կինոթատրոնում իրար հետևից երկու ֆիլմ եմ նայել. մեզ մոտ տոն էր, ես էլ, օկտոբերֆեստերից հոգնած, գցել էի ինձ կինոսրահները:
Առաջին ֆիլմը
"Venom"-ն էր 3D-ով: Մարվելի ու ընդհանրապես կոմիքսների սիրահար չեմ, բայց այնուամենայնիվ որոշեցի ֆիլմը նայել, քանի որ գլխավոր դերում Թոմ Հարդին էր: Մենակ իր համար պատրաստ եմ ցանկացած ֆիլմ նայել: Ինքն ինձ համար ոչ միայն ընտիր դերասան է, այլ ընդհանուր շատ հավես տիպ է, ինչքան նայում ես, էնքան նայվում է: Էս անգամ էլ շատ լավն էր ֆիլմում. հումորային, հյութեղ կերպար էր: Մնացածի մասին առանձնապես բան չկա ասելու. Թոմ Հարդիի համար էի նայում, էդքանով էլ ֆիլմն իրեն արդարացրեց:
Երկրորդ ֆիլմը
"A Star Is Born"-ն էր. ցուցադրման առաջին օրն էր մեզ մոտ, կինոսրահում ասեղ գցելու տեղ չկար: Սա էլ որոշել էի նայել, որովհետև ահագին հետաքրքրել էր Lady Gaga-ին ֆիլմում տեսնելը՝ իր սովորական գժական վիճակներից դուրս: Իրենով ու իր երգարվեստով հետաքրքրված չեմ, բայց երբ աֆիշայի վրա տեսա իրեն՝ անսպասելի բնական դեմքով, մի ձև ուզեցի ֆիլմը նայել: Ֆիլմը ռիմեյք էր, ու պատմությունը մոտավորապես կանխատեսելի էր:
Պիտի խոստովանեմ, որ Բրեդլի Կուպերն ինձ համար հայտնաբերություն էր էդ ֆիլմում. մինչև հիմա իրեն որպես լավ դերասան երբևէ չէի ընկալել, միշտ ինչ-որ մաչոյատիպ սիրունիկների դերերում է լինում՝ ոչինչ չասող, իսկ էստեղ ուրիշ էր: Ահագին ստացված ու ամբողջական կերպար էր՝ շատ լավ դերակատարմամբ: Ինքը նաև ֆիլմի ռեժիսյորն էր, պրոդյուսերը ու սցենարի համահեղինակը: Մի խոսքով, հաճելի անակնկալի եկա: Կարծում եմ, Օսկարի նոմինանտ կլինի՝ լավագույն դերասան կատեգորիայում, գուցե նաև ուրիշ կատոգորիաներում էլ:
Լեդի Գագան էլ էր լավը, բայց իմ կարծիքով Օսկարի նոմինացիայի չի ձգում: Կերպարն ինձ համար ամբողջապես բացված չէր, ու ընդհանուր ոչ մի հստակ գիծ չերևաց իր ստեղծած կերպարի մեջ: Բայց առաջին անգամվա համար հեչ վատ չէր: Ու հա, բնական տեսքով շատ էլ համակրելի էր՝ արտաքինի հետ կապված իր բոլոր կոմպլեքսներով հանդերձ: Իսկ ֆիլմն ընդհանուր էնպես չէր, որ ցնցող էր, բայց կարծում եմ ամեն դեպքում հաջողված էր՝ որոշ ձանձրալի-ձգձգված մասեր չհաշված:
Համենայնդեպս, էս երկու ֆիլմից ոչ մեկն էլ հատուկ խորհուրդ տալու չի, բայց դե ժամանցի համար նայվող են:
Ամեն դեպքում, սրանից հետո դժվար թե երբևէ նորից կինոթատրոնում երկու ֆիլմ իրար հետևից նայեմ. վերջում արդեն զահլես գնացել էր:
Էջանիշներ