Ես էլ եմ նայել Netflix -ով։ Ահագին հավանեցի: Ինքը երևի hard sci fi ի մեջ ա տեղավորվում, չնայած վիզուալներն էլ լավն էին: Դե Նատալի Պորտմանին էլ շատ եմ սիրում, իտոգում կարծիքս պոզիտիվ ա:
Մի հատ Destination IO նայի ու ARQ-ը: Հետաքրքիր ա կարծիք լսելը:
Ես էլ եմ նայել Netflix -ով։ Ահագին հավանեցի: Ինքը երևի hard sci fi ի մեջ ա տեղավորվում, չնայած վիզուալներն էլ լավն էին: Դե Նատալի Պորտմանին էլ շատ եմ սիրում, իտոգում կարծիքս պոզիտիվ ա:
Մի հատ Destination IO նայի ու ARQ-ը: Հետաքրքիր ա կարծիք լսելը:
Jarre (04.11.2019)
Նայել եմ, հետաքրքիր գաղափարներ են արծարծվում, բայց տպավորությունները երկակի են՝ տխմար ու ստանդարտ ամերիկյան սարսափ, mix արած տարբեր ֆանտաստիկ, միստիկ և փիլիսոփայական գաղափարների հետ։ Երևի հենց էդ էլ "անբացատրելի ձգումա"։
Սաունդը լավն էր՝ իրա ոճի մեջ։
Յանի ընենց են արել, որ լսարանը մեծ լինի էլի։
Ընդհանուր՝ տպավորությունն ավելի շատ դրական էր, քան բացասական։
Վերջին խմբագրող՝ Varzor: 04.11.2019, 14:29:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Բարև, մարդիկ, էս հատվածը որտեղի՞ց ա կտրած, կինոն մոտավոր հիշում եմ, բայց անունը չեմ հիշում
https://www.facebook.com/tutunamayan...8262305960514/
թարմացում. գտա
https://youtu.be/l9jEA8uzHwQ
Վերջին խմբագրող՝ enna: 05.11.2019, 21:56:
Աթեիստ ջան,սենց վիդեոներ երկու անգամ եմ նայել մեկը Լինչի Մալհոլանդ Դռայվի ժամանակ,մյուսն էլ Կուբրկի Լայն փակված աչքերովի ժամանակ,ավելի շատ սիրում եմ տվայտվել ու քննարկել,վերջում որ բան դուրս չգա կնայեմ ։Դ
Հ․Գ Ե՞րբ եմ թեյով գալիս ։Դ
Կնայեմ անպայման,էս Netflix-ը արագի մեջ երկրորդ կեսսա դարձել իսկ էս կինոն էն որ ոչ մի ձև մտքիցս դուրս չի գալիս,շատ թույն մթնոլորտ կա ու թույն փոխանցումա ֆիլմը։
Դե եսիմ,ճիշտ է գիշերով եմ նայել ու քիչ մը վախեցել էի,բայց սարսափ ֆիլմ չեմ կարա ընդունեմ,ախր մենակ սցենարն էր կաղում,մնացած ամեն ինչը իմ համար թույն էր
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Վիշապ (17.11.2019)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
"IO"-ն պատահաբար նայեցինք վերջերս, իմ կարծիքով չմո սցենար էր, չափազանց պրիմիտիվացված աբսուրդ պատմություն, թե երկրի մթնոլորտի թունավորումից ոնց է մարդկությունը փախնում Իո-ի շուրջը ֆռռացող տիեզերանավի մեջ պախկվելու ։Ճ Կերպարներն էլ սուպեր անբնական էին։ Երևի տեսածս ամենաչմո ֆիլմերից էր։
Si vis pacem, para bellum
Ֆեմինիստականը չգիտեմ, բայց իմ կարծիքով ահագին լավ ձև է ծանոթ անվանմանը թարմ երանգ տալու համար, համ էլ «Հենզել ու Գրետել» անունով ֆիլմեր կան, իսկ էս մեկն արդեն կառանձնանա․ կարծում եմ, լավ մտահղացում էր անվան հետ կապված։
Էսօր նայեցի թրեյլրեը․ Գրետելի դերում Սոֆի Լիլիսն է Ինքը շատ լավն էր It-ում (երկու հատվածում էլ), կարծում եմ, էստեղ էլ լավը կլինի։ Ընդհանրապես, ահագին տարբերվող դեմք է։
Ու բացի դրանից խելքս գնում է վհուկների համար, էնպես որ ֆիլմն անպայման նայելու եմ, ինչքան էլ որ սարսափելի լինի
Freeman (12.01.2020)
Բեքափ պլան ա, հիմա մոդա ա տենց անելը: Համենայն դեպս հակասեքսիստական ու նեո-ֆեմինիստական ակնարկ են ավելացնում, որ եթե տապալվի, արդարանան, որ չար պատրիարխալ տղամարդիկ բոյկոտեցին գյոզալ կինոն: Ոնց եղավ, օրինակ, նոր «Ghostbusters»-ի հետ, որտեղ թիմում չորս տղամարդկանց փոխարեն չորս կանայք էին: Կինոն տապալվեց, ստուդիան լուրջ ֆինանսական կորուստներ ունեցավ, շարունակությունը տեղնուտեղը չեղարկեցին, իսկ ստեղծողները հետո երկար ելույթներ էին ունենում, թե ոնց կնատյաց ու պահպանողական հանդիսատեսը չարակամ դիտավորությամբ դավաճանեց իրենց: Այնինչ կինոն տապալվել էր, որովհետև ուղղակի վատն էր: Լավը լիներ, յութուբի ոչ մի դիսլայք ու թունավոր ոչ մի թվիթ չէր խանգարի:
Մարդկանց մեծամասնությանը լրիվ մեկ ա՝ որ քաղաքական դրոշի տակ նկարած կինո են նայում, եթե կինոն լավն ա: Ու նույն կերպ՝ վատ կինոն մոդայիկ պայքարի ոչ մի տարրերով չես փրկի ձախողումից: SJW-ները բարձր են աղմկում, բայց շատ քիչ են՝ եկամտաբեր թիրախային խումբ լինելու համար:
Ինչը, իհարկե, չի նշանակում, որ «Գրետելն ու Հենզելը» վատ անուն ա: Ինձ որ մնա՝ նույնիսկ շատ ավելի լավն ա, քան «Հենզելն ու Գրետելը»: Նախապատմության մեջ ամբողջ դժվար գործը հենց Գրետելն ա անում, քանի դեռ Հենզելը վանդակում դախ-դախ նստած բտվում ա:
Պլյուս՝ էդ «հեքիաթը» հենց ծայրից ծայր կանանց (կանացի տարբեր սերունդների) պայքարի մասին ա: Թե ոնց են տարեց կանայք դիմադրում, որ ավելի ջահելներն ու սիրունները իրենց չփոխարինեն: Մայրն ուզում ա ջահել Գրետելի գլուխն ուտի, որ տունը շարունակի իրենը լինել, հետո ջահել Գրետելը հաղթում ա չար պառավին ու տունն իրենով անում: Մայրն ու մարդակեր պառավը նույն կերպարն են․ հեչ պատահական չի, որ պառավին սպանելուց ու տուն վերադառնալուց հետո պարզվում ա, որ մայրն էլ ա չգիտես ոնց՝ մեռել: Տղամարդիկ էս պատմության մեջ ուղղակի դեկորացիաներ են:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 12.01.2020, 18:33:
DIXIcarpe noctem
Մի երկու տարի առաջ էստեղ, թե ֆեյսբուքում էլի խոսք գնաց հեքիաթներում (Մոխրոտիկ, Հենզել ու Գրետել, Սպիտակաձյունիկը և այլն) տղամարդկանց «փալաս» կարգավիճակի մասին, ու էդ անգամ էլ մոտավորապես նույն կարծիքը գրեցիր, որ հեքիաթներում կանանց սերունդների պայքար է պատկերված, ու տղամարդիկ դեկորացիաներ են միայն՝ առանց կարևոր դերի։ Լավ տպավորվել էր։ Էդ տեսակետից դեռ Ձնե թագուհին ու Ջրահարսն էլ կարող ենք ավելացնել ցանկին։
Հեքիաթներն ընդհանրապես շատ հետաքրքիր են, իսկ իրենց վերլուծությունները՝ դեռ էլ ավելի հետաքրքիր։
Կարելի է թեմա բացել ու տարբեր հեքիաթների վերաբերյալ վերլուծություններ գրել։
Իսկ քանի դեռ Կինոյի բաժնում ենք, դնեմ «Գրետել ու Հենզել»-ի թրեյլերը․
Աթեիստ (13.01.2020)
Մի քանի տարի առաջ ֆենթզիի ու սայֆայի օնլայն դասընթաց էի անցնում, ամեն թեմայի վերաբերյալ պիտի էսսե գրեինք։ Մի ամբողջ շաբաթ նվիրված էր Գրիմ եղբայրների հեքիաթներին ու սաղ վերլուծությունը հենց դրա մասին էր՝ հին ու նոր կնոջ պայքարի, պտղաբերության ու դրա բացակայության, սեքսուալության և այլնի։ Իմ կարծիքով, մի քիչ շատ էին պսիխոանալիզը զոռ տվել ու ասենք ամեն երկար տնգված բան ֆալոսացրել, բայց ամեն դեպքում կարծում եմ ճշմարտության հատիկ կա։ Ու հետաքրքիրն էն ա, որ գեղարվեստական գրականության մեջ ամեն ինչ ճիշտ հակառակն էր՝ կանայք էին լուռ ու պասիվ, տղամարդիկ էին իրար միս ուտում, մինչև որ որոշ գրողներ էկան, սկսեցին կանանց մի քիչ ակտիվացնել։
Ի դեպ, էնքան էլ մեծ չի։ Մարդկանց մեծամասնությանն ավելի դժվար ա կինոթատրոն քարշ տալը, եթե գլխավոր կերպարը կին ա։ Ու նմանապես ավելի դժվար ա ֆինանսավորում գտնելը, ավելի դժվար ա մրցույթներում հաղթելը։ Ինչ խոսք, որակն էլ ա կարևոր, բայց մենակ կին գլխավոր կերպարն արդեն ֆիլմի հաջողության շանսերը նվազեցնում ա, նվազեցնում ա նաև էդ հաջողության չափը։ Սա ես ասում եմ որպես գոնե եվրոպական կինո ինդուստրիան ներսից տեսած մարդ ու նաև որպես շարքային կինոդիտող։ Մի կողմից, երբ զանազան ռեժիսորներ պրոյեկտը ձեռներին գնում են պրոդյուսերների մոտ, պրոդյուսերները հաճախ զգուշացնում են, որ կին հերոսով ֆիլմ նկարելն ավելի բարդ ա լինելու, դատապարտված ա տապալման։ Մյուս կողմից, իմ աչքով եմ տեսել փառատոնների ժամանակ հրաշալիագույն ֆիլմեր ցուցադրելիս երբ հերոսը կին ա, դահլիճը կիսադատարկ ա, երբ տղամարդ՝ լիքը։ Իհարկե, դա ակտիվ բոյկոտ չի, ու չար պատրիարխիան ակտիվ քարոզ չի անում։ Ինչ֊որ անգիտակցական դիսկրիմինացիա ա, որ մարդիկ (անգամ կանայք) ավելի պակաս են հետաքրքրվում կանանց մասին ֆիլմերով։
Դե հա, էդ հաստատ կա, ու նույնիսկ մենակ հերոսների առումով չէ․ ասենք՝ կին ռեժիսորի հաջողությունն էլ ա արտառոց բան համարվում: Բայց իմ ասածն էն ա, որ երբ որակյալ բան ես ստեղծում, մեկ ա՝ գլխավոր հերոսը կին ա, թե տղամարդ․ մարդկանց մեծամասնությունը կինո ա գնում առաջին հերթին լավ ժամանցի համար, ոչ թե քաղաքական դիրքորոշում ցուցադրելու:
Համ էլ կին հերոսներով հաջողված կինոների (խաղերի էլ) օրինակներն արդեն էնքան շատ են, որ էդ «անգիտակցական դիսկրիմինացիայի» պատճառով ձախողվելու վտանգը հանգիստ կարող ենք կասկածի տակ դնել: Ընդ որում՝ դրանք հաջողված էին էս նոր անտիսեքսիստական ալիքի բարձրանալուց դեռ շատ առաջ: Տասնյակներով օրինակներ կարելի ա բերել: Ասենք՝ Alien-ը (1979 կարծեմ) ծայրից ծայր գլխավոր կին հերոսի շուրջ ա, ու հիմա կուլտային կինո ա՝ հիմնականում հենց տղամարդկանց շրջանում : Kill Bill, Mulan, Million Dollar Baby, Amélie, The Girl with the Dragon Tattoo, Brave, A Quiet Place... Լիքն են:
(Խաղերում ընդհանրապես ավելի հետաքրքիր վիճակ ա: Ասենք՝ էն խաղերում, որտեղ կարող ես ընտրել՝ հերոսդ կին ա, թե տղամարդ, տղամարդկանց մեծամասնությունը հաճախ կին ա ընտրում : Պլյուս՝ դե Tomb Raider, Horizon Zero Dawn, Portal և այլն):
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ