«Ֆավորիտ»-ը փախած ֆիլմ ա՝ լրիվ իմ ճաշակով: Եթե ակնկալում եք պատմական ֆիլմ նայել, սխալ տեղում եք:
Օսկարի 10 նոմինացիա ունի, տեսնես՝ քանիսը կտանի:
«Ֆավորիտ»-ը փախած ֆիլմ ա՝ լրիվ իմ ճաշակով: Եթե ակնկալում եք պատմական ֆիլմ նայել, սխալ տեղում եք:
Օսկարի 10 նոմինացիա ունի, տեսնես՝ քանիսը կտանի:
Յոհաննես (24.01.2019)
ivy (24.01.2019)
Ֆավորիտը որ նայեք, կարծիքներ գրեք։
Բացի փախած լինելուց, ահավոր ցինիկ ու վուլգարության հասնող ֆիլմ է, և կանայք աննկարագրելի ուժեղ են իրենց դերերում․ երեքն էլ Օսկարի նոմինանտ են։ Կարծում եմ, թագուհու դերասանուհին պիտի որ Օսկար ստանա՝ լավագույն կանացի դերի համար, դժվար թե իրեն հաղթող լինի էս տարի։ Երևի թե Էմմա Սթոնն էլ կստանա Օսկար, ի դեպ սա առաջին ֆիլմն էր, որ իր դերակատարումը ահագին մեծ տպավորություն է թողել վրաս, մինչև էդ տանել չէի կարող իրեն։
Ուզում եմ Vice-ն էլ նայել․ Բեյլը էլի անճանաչելիության աստիճանի կերպարանափոխված է, դե Սեմ Ռոքվելին էլ Բիլբորդներից հետո ոչ մի ֆիլմում չարժի բաց թողնել։
Նայեցի Ֆավորիտը։ Ընտիր կինո էր։ Էդ շուռ տված գենդերային դերերն էլ լրիվ վերջն էին։
Լավն էր, բայց Յորգոս Լանթիմոսի մյուս ֆիլմերն ավելի լավն են։ Ֆավորիտով մի քիչ ավելի դեպի մեյնսթրիմ ա շարժվում։ Բայց մեկ ա լավն էր։
ivy (28.01.2019)
Էսօր նայեցինք։
Ես սիրում եմ նայելուց հետո կարդալ մարդկանց կարծիքները։
Էս անգամ ափսոսացի, որ նախօրոք չէի կարդացել. դրա փոխարեն, նորմալ բան կնայեի։
Լրիվ դրական կարծիք եք գրել ու վերջում «Не ваше, если два часа ни о чём и ни к чему — не ваш темп.»
Էս բոլդ արածս մասը լրիվ բնութագրում ա ֆիլմը։ Պարզապես ոչ մի բանի մասին։ Ու դրանով ու սևուսպիտակ նկարահանումով հիշեցրեց մեկ այլ ֆիլմ, որը նայել եմ Կինոսանտայի թելադրանքով ու մինչև էսօր տհաճություն եմ զգում դրանից՝ Грек Зорба.
Ես Օսկարի ներկայացված ֆիլմերից ինչ որ այլ բան եմ սպասում։ «ֆավորիտի» նկարագրությունն ու թրեյլերն արդեն իսկ նենց վանեցին, ու ոչ մի ցանկություն չկա նայելու։
«Կանաչ գիրքը» հավանեցինք, ու ամենայն հավանականությամբ կնայեմ նաև «true detective 3»-ը՝ թռնելով 2-ի վրայով (երբ որ ամբողջ սեզոնը)։ Ալիին ընտեղ էլ են խիստ գովում։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Աթեիստ (28.01.2019), Անվերնագիր (28.01.2019)
Alita: Battle Angel
Վիզուալ էֆեկտների ևս մի գլուխգործոց՝ առանց հաջողված պատմության։ Ոնց էր հնարավոր էդքան ուշադրություն դարձնել դետալներին, էդքան լավ դերասաններ հավաքել ու չկարողանալ մի ամբողջական պատմություն ներկայացնել։ 170 միլիոն դոլար․ արժե՞ր որ։
Ալիտայի կերպարի հուզականությունն էր քիչ թե շատ լավը․ ուրիշ ոչ մի նշանակալից բան չկար կերպարներում։
Վերջին խմբագրող՝ ivy: 17.02.2019, 23:26:
Ոնց էլ չլնի Stoker-ի մասին գրած կլինեմ,բայց հիմա առանձին էս հավտածին եմ ուզում անդրադառնալ,ուրեմն էս հատվածը ինձ համար եզակի գեղագիտական վայելք է,գործ-մործ թողեք ու նայեք 3 րոպե է ընդամենը,հլը դերասանական խաղը ու կադրերը
Յոհաննես (09.03.2019)
Կարծում եմ շատերը նայել են էս ֆիլմը,ես առնձնապես շատ չեմ սիրում,բայց էս մասը հանճարեղ է,ոչ մի ավելորդ դետալ չկա,ամեն ինչ իդեալական,ամեն շարժումը,երաժշտությունը,դերասանները,էն աղջիկը որ ասումա. Սմայլ,դե Նիսոնն էլ փառահեղ է...
Ֆիլմ, ինդիսթրաքթըբըլ Կապիտան Մարվելի մասին, ալյա սուպերփաուըրն ա որ քեզի պիտի գեղեցկացնի։ Պատասխանը՝ բա իհարկե։ Ինչպես մարվելի բոլոր ֆիլմերը, հումորով էր, թեթև, վերջում էլ կամուրջ գցեցին դեպի ըվենջըրս։ Այլ կերպ կարելի ա ասել որ սա ըվենջըրսի օրիջինն էր։ Հա, ու վերջապես բացահայտվեց Ֆյուրիի աչքի դաժան պատմությունը Ստեն պապիկի վերջին կամեոն էր ու մարվելի լոգոն լրիվ իրա կամեոներից էր․․․
Բրի Լարսընի կասկածամիտ հայացքը լավն էր։ Քաստն էլ ընդհանուր։ Սենց ջերմ ընկերեական մթնոլորտով ֆիլմ։ Բայց վերջում չգրվեց, որ ոչ մի տատիկ նկարահանումների ժամանակ չի տուժել
SWTS
StrangeLittleGirl (11.03.2019), Աթեիստ (11.03.2019), Յոհաննես (18.03.2019), Տրիբուն (11.03.2019)
Ուրեմն մենք էրեկ գնացինք նայելու։ Ձանձրույթից մեռնում էինք, բայց 4DX֊ը իրավիճակը փրկեց։ Շարժվող աթոռները, կատվի բերանից թռնող թուքը, զանազան հոտային ու օդային էֆեկտները վերջն էին
Լավ կողմերից էր, որ քաղաքական հարցեր թեթևակի շոշափեցին։ Բայց գլխավոր հերոսի կին լինելը կինոն պակաս տղայական չէր դարձնում (էդ իրար խփելու տեսարանները ներվերիս վրա ազդում էին)։ Հա, մեկ էլ կատուն ընդհանուր առմամբ վերջն էր Մանավանդ Ֆյուրիի աչքի պահով։ Ու մեկ էլ կայֆն էն էր, որ 90֊ականների ռոքեր կնանիքի երգերից կային (մենք էդ հույսով էլ գնացել էինք), բայց տենց էլ չհասկացա, թե Նիրվանան ոնց ա ռոքեր կնանիք համարվում
LisBeth (11.03.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ