Էս վերջերս՝ Նեթֆլիքսի երեսից, մոտս բեսամբ ուժեղացել են նոստալգիկ զգացումները:
Մանկությանս տարիներին նայած ու հետո դրանց գոյության մասին մոռացած ֆիլմերի շարք ենք սկսել նայել:
Հավեսով գնում են:
Երեխեքն էլ են մեծ բավականություն ստանում..
Back to the future, Indiana Jones, Police Academy, Rocky, Rambo, “Van Dam & Co” և այլն..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Մի երկու օր առաջ "Rocketman"-ը նայեցի՝ Էլթոն Ջոնի կյանքի մասին։
Սովորաբար կենսագրական ֆիլմեր չեմ նայում, բայց էս մեկը մյուզիքլ էր՝ երևակայական տարրերով, թեթև նայվեց։
Առանձնապես խորհուրդ տալու ֆիլմ չի, երևի միակ հավես բանն էն էր, որ գլխավոր դերասանը (Taron Egerton) ինքն էր երգում ու ահագին զարմացրեց դրանով։
Իսկ դե Էլթոն Ջոնի կյանքի պատմությունը․․․․ հմմմ, իսկ ո՞վ չունի կյանքի պատմություն՝ իր դժվարություններով, խնդիրներով ու անսպասելի շրջադարձներով։
Նայելիս հենց էդ միտքն էլ առաջացավ, որ ամեն մարդու մասին էլ կարելի է ֆիլմ նկարել (գիրք գրել)․ ամեն մեկն էլ իր առանձնահատուկ պատմությունն ունի։ Հատկապես որ մարդկանց հետ եմ աշխատում, տեսնում եմ, թե ինչքան բազմաշերտ պատմություններ կան, որոնցից ամեն մեկն էլ նայելու/կարդալու լիքը նյութ կարող էր դառնալ։ Ամենուր էնքան հետաքրքիր դրվագներ կա․ մենակ տեսնել է պետք։
Վերջին խմբագրող՝ ivy: 22.07.2020, 14:39:
Sambitbaba (02.09.2020)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
"Человек у окна" ֆիլմից։ Ոչնչոտ կինո է, առանձնապես շատ խորհուրդ տալ չեմ կարող, բայց այս փոքր դրվագն այնքան տպավորեց, որ որոշեցի կիսվել։ Հենց այնպես չէ, որ Յուրի Ստոյանովի հերոսն է այդ խոսքերն ասում, իր մայրը պատերազմի ժամանակ Ուզբեկստան է էվակուացվել։
Էրեկ լուրերով լսեցի, որ Black Panther-ի գլխավոր դերասանն է մահացել, հետո հիշեցի, որ Տրիբունը ժամանակին գովում էր ֆիլմը, ու հետն էլ Օսկարի էր առաջադրված, կարծեմ՝ մի քանի նոմինացիայով էլ հաղթել էր, մտածեցի՝ նայեմ։ Էս մի շաբաթը ընկերս ու իր տղան ինձ էսպես թե էնպես Մարվելի վրա են նստացրել, էնպես որ մարվելային շաբաթվա շրջանակներում լավ տեղավորվող ֆիլմ էր։
Շատ սիրուն էր նկարված ու ընտիր դերասաններ էին։ Մեկ էլ հավանեցի, որ կանանց էդքան ուժեղ էին պատկերել․ կանացի բոլոր կերպարները դեմք էին։
Լյուպիտա Նիոնգոն ինչ արտասավոր դեմք ունի բայց․ ամեն անգամ կախարդվում եմ։
Իսկ գլխավոր դերասանի (Chadwick Boseman) ֆիզիկական ընտիր վիճակը տեսնելով՝ ահագին դժվար էր պատկերացնել, որ էս մարդը տարիներով քաղցկեղի դեմ էր պայքարում, որն էլ ի վերջո իր մահվան պատճառը դարձավ։ Ափսոս։
Էս էն ինչքան նայում ես նայվում ա կինոներից ա։ Հենց հիմա ՏՎ-ով ցույց են տալիս, ասեցի մի հատ էլ նայեմ։ Բայց ինձ էս կինոյում ուժեղ կանանցից ամենաշատը պանտեռայի քրոջ՝ Shuri-ի կերպարն ա ահավոր դուր գալիս, Letitia Wright-ի կատարմամբ։
Իսկ վաբշե, կինոներում ուժեղ կանանց կերպարների իմ ռեյտինգի առաջին տասնյակը հետևալն ա․
1. Ripley-ն Alien-ից
2. Trinity-ն The Matrix-ից
3. Black Widow-ն ալամ Marvel-ից
4. The Bride-ը Kill Bill-ից
5. Alice-ը Resident Еvil-ից
6. Kyle Pratt-ը Flightplan-ից։ Էս մեկը ради разнообразия, էլի։
7. Imperator Furiosa-ն Max Max: Fury Road-ից
8. Katniss Everdeen-ը The Hunger Games-ից
9. Diana-ն Wonder Woman-ից ․․․․ նու, ստեղ ուժին կարելի ա այլ արժաինքներ էլ ավելացնել
10. Ginny Weasley-ն ու Luna Lovegood-ը Harry Potter-ից։ Կարայի ասեի Hermione Granger-ը, բայց ուզում եմ օրիգինալ լինի։
Անփոփոխ են մենակ առաջին երկու տեղերը։ Մնացածը կարան վերև-ներքև անեն տրամադրությունիցս կախված։
ivy (02.09.2020), Varzor (02.09.2020), Աթեիստ (02.09.2020), Անվերնագիր (02.09.2020), Յոհաննես (02.09.2020)
Հայկօ (03.09.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ