ivy (16.01.2020)
@Յոհաննես, էս անգամվա Օսկարի համար թեմա չե՞ս բացում:
Ամենասիրածս ֆիլմերիցա,ստեղ Ջոլիի յոբը հլը չէր խփե
Վիշապ (25.01.2020)
Յոբից տեղյակ չեմ, մենակ էն գիտեմ, որ էդ ֆիլմում երկուսն էլ էնքան սիրուն են, որ նայելուց սիրտդ թուլանում ա. երևի դրա համար էլ մինչև վերջ չեմ նայել:
Յոհաննես (23.01.2020)
Quyr Qery (30.01.2020), Անվերնագիր (25.01.2020), մարիօ (08.02.2020), Ուլուանա (25.01.2020), Վիշապ (25.01.2020)
Գնացի Midsommar-ի հետքերով։ Թրեյլերը նայեցի ու ամբողջական սյուժեն կարդացի․ էս ինչ սարսափելի ֆիլմ է։
Ռեժիսյորն էլ ասում է, որ ֆիլմն իրականում բաժանման ու հարաբերությունների ավարտի մասին՝ իրենց բնորոշ բոլոր ապրումներով։
Բայց դե սյուժեն իսկականից սարսափելի էր․ երևի ոնց որ էմոցիոնալ բրեյքափներն են լինում, եթե ռոժիսյորը դա նկատի ուներ։
Հա ռեժիսյորը իր սիրելիից բաժանվելուց հետո է նկարել էս ֆիլմը՝ բաժանումը չափազանց ծանր տանելու պատճառով։
Ինքը նոր ռեժիսյոր է ու հիմնականում սարսափներ է նկարում։ Մատերիս վրա հաշված սարսափներ կան, որ սիրում եմ, օրինակ՝ It-ը (ամենաչսիրածս ժանրն է)։ Բայց էս լրիվ ուրիշ է, կինոն վախենալու չի էդքան ինչքան լարված է, ու վերջում էդ դավաճանության/բաժանման էմոցիաները տրաքում են։ Մեջը մի դրվագ կա, գլխավոր դերասանը էդ դրվագում նկարվելուց հետո մի ամիս իրեն խմելուն է տվել, որ դրա տակից դուրս գա։
Եսիմ, շատ տարբերվող էր էս կինոն ինձ համար։
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
@StrangeLittleGirl, սաղ կյանքս before sunrise-ի համար շնորհակալ կլիմեմ
Ի դեպ քիչ առաջ հայտնաբերեցի, որ Midsommar-ի գլխավոր դերասանուհին՝ Ֆլորենս Փյուն, Little Women-ում Էմիի դերի համար էս տարվա Օսկարի նոմինանտ է՝ որպես երկրորդական պլանի դերասանուհի։
Midsommar-ը չեմ նայել իհարկե, բայց մտածում եմ՝ պիտի որ ինքը շատ լավը լինի ֆիլմում, համենայնդեպս Little Women-ում լավ զգացվում էր, որ տաղանդավոր ու հետաքրքիր դերասանուհի է, ինձ որ շատ դուր եկավ։
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ