Le retour du héros Մի հատ գժական ֆրանսիական կոմեդիա ու ընդհանրապես էս վերջերս ժաանակակից ֆրանսիական ֆիլմերը սկսել եմ հավանել:Շատ սիրուն են նկարած,ընդհանրապես չես ձանձրանում,հետն էլ ահավոր թեթև են,էդ թեթևությանը զուգահեռ կայֆոտ դրամաներ են ստեղծում ու մենակ դրական լիցքեր ես ստանում:Մի խոսքով դնես,նայես,կայֆ ստանաս ու անցնես գործերիդ:
Գլխավոր դերասանուհին Mélanie Laurent–ն է ,իրան Տարանտինոյի Անփառունակ սրիկաներից կիմանաք դե դերասանն էլ Արտիստի միջի տղենա ու ստեղ ֆանտաստիկ լավա խաղում:
Իսկ Eternal Sunshine of the Spotless Mind-ը,ինձ համար դարդ կինո է,մթնոլորտը սառը ու վանող,ըստ իս ֆիլմին անհամապատասխան ու սենց կինոներ նայելու ընթացքում,ոնց որ անձրևի տակ մնացած լինես ու տենց թաց շորերով նստես:
Ծլնգ (22.04.2019)
Էսօր եզակի տաղանդավոր դերասան Դանիել Դեյ-Լուիսի ծնունդն է,իմ ամենասիրելի դերասանի,ասենք շնորհավոր
Վերջը ես էլ engame–ը նայեցի,մի երկու թեթև սփույլեր:
Ես երբեք չէի պատկերացնի,որ X-men–ից բացի ուրիշ կոմիքս կլինի,որ զռռալով լացեմ:Բոմբ կինո էր,էքշընը`թույն,հումորը`թույն,դրաման`տեղ-տեղ կաղում էր,տեղ-տեղ զռռալով լացացնում:
Սկիզբը լրիվ լազաթ էր,Թանոսի թոշակառու կայֆերի պահը նենց դզեց,ոնց որ ես նկարած լինեի :Դ Ամենամեծ թերությունը իմ համար վերջնամասում Կապիտան Ամերիկայի պաթետիկ պահերն էին,էն որ հեչ չդզեց,բայց էս ամենը մի կողմ Սքարլեթ Յոհանսոնս մի կողմ,իմ սեր
Ուրեմն, ես չգիտեի, թե ինչ կայֆ ա ֆաների հետ պրեդպակազին գնալը։ Տղես ու ընկերները մի ամիս առաջ տոմսերն առել էին։ Գիշերվա 12-ին գնում ենք Կինոպարկ, ու այ ախպեր, տեղ ու սթար չկա, հինգ զալն էլ զանիտ ա Endgame-ով, մի մայկեքով, չագուչներով, վահաններով ․․․ սաղ ատրբուտիկայով աուդիտորիայա։ Մենք անգլերեն զալում էինք, սինքն էն հարդքոր ֆաների հետ էլի, որ ռուսերեն էլ չեն նայում էս կինոները, որ ոչ մի վարկյանը յանի չփչանա։ Էս MCU-իc ես էլ եմ ահագին գլուխ հանում, բայց ես հասկացա, որ ես բանից բեխաբար եմ Կինոյից առաջ մի քննարկում են, մի որոշում են թե ինչը ոնց պիտի լինի, ոնց որ կոնկրետ ռեալ իրավիճակ ա, ու էտ սաղ ռեալ տեղի ա ունենում ու սենց զարգացման սցենարներ ա հնարավոր, էլի։ Ես էլ շշկռված կողքերս եմ նայում։ Կինոյի ժամանակ էլ, ախպեր, էն որոշիչ պահերին զալում մի հայփ ա, մի գոռոց ճվոց, մի ծափեր, մի ուշաթափություններ, մի լաց ու կոց, մի վալերյանկա եմ հասցնում կողքիններիս ․․․․
Ինչ ասեմ, մի մեծագույն հաճույք ստացա ես ․․․ Էս MCU-ն մի ուրիշ երևույթ ա, ընկեր, նատուռի ֆենոմեն ա։ Որ մտածում ես, լուրջ չի էլի, բայց սենց ֆան բազա ու սենց ներգրավվածություն, ես տենց բան չեմ տեսել, ու անկախ քեզանից մտնում ես մեջը ու սկսում ես սաղի հետ կայֆ բռնել։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 05.05.2019, 01:31:
Progart (05.05.2019), Quyr Qery (15.12.2019), Sagittarius (26.05.2019), Varzor (05.05.2019), Yellow Raven (05.05.2019), Աթեիստ (05.05.2019), Յոհաննես (05.05.2019)
Քիչ մնաց
Յոհաննես (25.05.2019)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ