User Tag List

Էջ 27 49-ից ԱռաջինԱռաջին ... 1723242526272829303137 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 391 համարից մինչև 405 համարի արդյունքները՝ ընդհանուր 728 հատից

Թեմա: Կինո. թեմայից դուրս, բաժնից ներս

  1. #391
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Քանի որ քնել չի ստացվում,որոշեցի գալ աղջկան պաշտպանել։
    Աղջկա մոտ նույնպես ամեն ինչ տրամաբանական է,սոցիալիզացիայի ագենտները ոչնչացրել են նրա Ես֊ը,էստեղ նա փորձում է ազատ լինել(մի երկու դրվագ կա),բայց գիտակցում է,որ այլևս գոյություն չունի,հասարակության ազդեցությունը էնքան մեծ է եղել,որ անգամ հիմա,չի կարող ազատ լինել։Հայտնվում է էքզիստենցիալ կրիզիսի մեջ,քանի որ ֆիլմում ինքը ներկայացնում է,ոչ թե իր անձը,այլ ամբողջ հասարակությունը,որի ապագան միայն աբսուրդն է,իսկ էդ աբսուրիդից ելքը Բարեկամը մի քանի անգամ գրելա,ես չսփոյլեմ։Դ

  2. #392
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը

    Բայց խոստովանի, որ չնայած բարձրակարգ ֆիլմ չէր, բայց այնուհանդերձ հետք ա թողնում մտածելու․․․

    Աղջկա կերպարում սխալ չկար /համենայնդեպս հակասականություն չկար/, ուղղակի ըստ իս աղջիկը ճիշտ չէր խաղում կամ բավականաչափ խարիզմատիկ չէր էդ դերի համար, ներքին դրամատիզմը չարտահայտվեց, մակերեսայի ու ստիցոտ էր իր ներկայացրածը մի տեսակ։ Իսկ իրականում հենց աղջկա կերպարն էր ամենաբարդն ու քննարկելին, տղայինն անհամեմատ ավելի պարզ էր ու ուղիղ, թեև էլի հետաքրքիր կլիներ հետևել, թե ոնց էր դա /մարդու էդ տեսակը/ դրսևորվելու ավելի ուշ, երբ փոխվեց իրավիճակը։ Ի դեպ, դա էլ կարող ա լինել ֆիլմի՝ Յոհաննեսի փնտրած մյուս հնարավոր վերսիան, երբ մարդը լրիվ մենակ ա հայտնվում էդ իրավիճակի մեջ․․․
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 22.06.2018, 04:20:

  3. #393
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը

    Էսօր մտածում էի,ո՞նց կարայի 2014թվականին արտադրված հեռախոսը ունենալ 2003թվին։
    Բանը,աղջկա կերպարը լրիվ սխալ էր,նու ինձ համար,քանի որ ես իրա գործողությունների ու վիճակի տրամաբանությունը չէի հասկանում։
    Աղջիկը ավելի բարդ չէր,այլ փորձել էին բարդ կերպար ստանալ,բայց ես իրա ներքին կոնֆլիկտը չհասկացա,նու իսկ վերևի գրածս զուտ ֆանտազիայի արդյունքա ։ճ բայց լավ,քանի որ քո համար սխալ բան չկար,դե ներկայացրա,ես էլ իմանամ,քանի որ իրոք հետաքրքիրա։
    Հ.Գ Միտքը ինքը իրանով մտածելու բան է ու հա ֆիլմն էլ։

  4. #394
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր մտածում էի,ո՞նց կարայի 2014թվականին արտադրված հեռախոսը ունենալ 2003թվին։
    Բանը,աղջկա կերպարը լրիվ սխալ էր,նու ինձ համար,քանի որ ես իրա գործողությունների ու վիճակի տրամաբանությունը չէի հասկանում։
    Աղջիկը ավելի բարդ չէր,այլ փորձել էին բարդ կերպար ստանալ,բայց ես իրա ներքին կոնֆլիկտը չհասկացա,նու իսկ վերևի գրածս զուտ ֆանտազիայի արդյունքա ։ճ բայց լավ,քանի որ քո համար սխալ բան չկար,դե ներկայացրա,ես էլ իմանամ,քանի որ իրոք հետաքրքիրա։
    Հ.Գ Միտքը ինքը իրանով մտածելու բան է ու հա ֆիլմն էլ։
    Եթե չեմ սխալվում, աղջկա հայրը եկեղեցու սպասավոր էր եղել, և աղջիկը փոքրուց դաստիարակվել էր կրոնական ներշնչանքի մեջ։ Սա, ի դեպ, հավատի կապ չունի։ Այն, որ աղջիկը իր ծանր պահին գնում ու զրուցում է եկեղեցու բակում կանգնած քարե արձանի հետ՝ նրանից սպասելով պատասխաններ, արդեն ցույց է տալիս, որ սա ոչ թե ներքին, իսկական հավատն է առ Արարարիչ, այլ դոգմատիկ դաստիարակություն, որ քարե արձանն իր մեջ կարող է մարմնավորել արարչագործության խորհուրդն ու հարցերի պատասխանները։ Երբ աղջիկը մարդկանց շրջապատում էր, շարունակաբար քարոզվող էդ ներշնչանքն անընդհատ սնվում ու լրացվում էր և իր ապրելու նշաձողն ու շարժիչ ուժն էր, բայց երբ զրկվում է էդ քարոզից ու նրա կրողների շարունակական ազդեցությունից, միանգամից մոլորվում է, չունի ոչ մի հենք ու հենարան՝ կեցությունն իմաստավորելու, հայտնվում է հոգևոր վակուումի մեջ։ Սովորաբար նման ազդեցությունների տակ են ընկնում /ու դրանց կարիքն ունեն/ թույլ անձնավորությունները, որոնք ըստ էության միայնակ են և սփոփում են էդ ներքին խորը միայնակությունը շրջապատի, սոցիալ շարունակական ազդեցություններով։ Երբ կորում է սոցիալը, նրանք կոտրվում են, կորցնում գոյության իմաստը։ Այն որ աղջիկն իրականում միայնակ էր ակնարկվեց նաև ֆիլմի սկզբերում, երբ սկսում է խիստ կարիք զգալ իր գրքի-օրագրի, որը հետը չէր վերցրել ճամփորդության։ Միայնակ մարդիկ սովորաբար շատ ուժգին ուշադրության կարիք ունեն, և միայն տղայինը իրեն չէր բավարարելու, որքան էլ որ աղջիկը, վարակվելով տղայից, փորձում էր տրվեր ազատության, ինչը կարճ տևեց, քանի որ իր սեփական, ներքին համոզմունքը չէր, այլ փորձ հետևելու տղայի համոզմունքին։ Դե իսկ էգոիզմի մասին արդեն գրել եմ․ իր արածը ֆիլմի վերջում աններելի էգոիստական քայլ էր, ընդ որում գիտակցված /նկատի ունենալով թողած լուսանկարները/։ Հա, մոռացա էն գտնված պապիկի մասը, որը գալիս է էլ ավելի խորացնելու աղջկա խզումը իր նախկին պատկերացումների հետ՝ կրոնական դաստիարակությամբ ներշնչված։
    Հանձինս աղջկա ֆիլմը խոսում ա հասարակական կախվածության մասին, ու թե դա ինչպես ա խորացնում հասարակությունը կրոնական դաստիարակության և այլ միջոցներով, այնպես, որ ոչնչացնում ա որևէ ալտերնատիվ գոյաձևի հնարավորությունը։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 22.06.2018, 07:52:

  5. #395
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, մտածելով ֆիլմի շուրջ, էսօր մի հետաքրքիր հայտնագործություն արեցի ինձ համար։
    Հետաքրքիր հարց կլիներ․ եթե ընտրելու լինեիր, թե ում հետ հայտնվես այդպիսի իրավիճակում, ու՞մ կընտրեիր։
    Էստեղ բոլորովին պարտադիր չի, որ ընտրես մեկին ում սիրում ես կամ կուզենայիր կյանքիդ մնացած մասն անցկացնել հետը կամ կապվածության ինչ-որ այլ ասպեկտներում դիտարկես։ Էս հարցն իրականում ուրիշ հարթակից ա կամ ուրիշ չափման միավորների մեջ, ու համարյա կապ էլ չունի թինեյջերական ընդունված հարցի հետ՝ "իսկ ում հետ կուզենայիր հայտնվել անմարդաբնակ կղզում"։ Էստեղ կղզի չկա, ուր պետք ա կենցաղային պայմաններ ստեղծել գոյատևելու, էստեղ դրանք բոլորը պատրաստի կան, պարզապես դիտարկվում ա էն մարդ-տեսակը, որի հետ դու քեզ լավ կամ ապահով կզգաս նման իրավիճակում, ապահով՝ տարբեր առումներով - ֆիզիկական ու հոգեկան։
    Օրինակ, ես հանկարծ հստակ տեսա, թե կոնկրետ ում հետ կուզենայի հայտնվել էդ իրավիճակում, իսկ էդ մարդու հետ ծանոթներ ենք ընդամենը, որևէ հարաբերություն չունեմ, զգացմունքներ չունեմ, ու առհասարակ նա մտքերիս մեջ էլ չկա, միայն գործի բերումով եմ հանդիպել և ունեմ որոշակի գաղափար, թե ինչպիսի մարդ է։
    Ու էդ մարդուն կընտրեի, որովհետև իր մեջ մի տեսակ առատ, անսպառ ու ռեգեներացվող կենսականություն եմ տեսնում, որին գումարվում են մի քանի անձնական հատկանիշներ, ինչպիսիք են հուսալիությունը, վճռականությունը ու ազնվությունը։ Արտաքինով էլ ահագին համակրելի ա Ճիշտ կոմբինացիա՝ ինձ համար։

  6. #396
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Հետաքրքիրը էնա,որ էս ֆիլմի մասին դեռ մտածում ենք :Դ
    Բարեկամ դժան,շատ բարի,հասկանում եմ գրածդ ու հա շատ հավանական է,որը ֆիլմը հենց էդ էր ասում,բայց ըստ իս քարոզի ազդեցությունը էս պայմաններում չէր կարող նման կերպ դրսևորվել,սկզբնական շրջանում խոսվեց ընտրյալ լինելու մասին,այ էդ գիծը լրիվ տրամաբանական կլիներ աղջկա մոտ,բայց իմ գրածը ինձ ավելի դուր է գալիս:Ինքը փորձեց ազատ լինել,ոչ թե տղայի ազդեցությամբ,այլ իր նախաձեռնությամբ,բայց արդեն հասրակությունը իրանից բան չէր թողել:
    Դե էն էգոիզմի պահը միանշանակ:
    Հիմա. ի՞նչ է կրոնը,կամ ո՞րն է կրոնը,էս հարցերը հռետորական չեն ու կսպասեմ պատասխանին :Ճ քանի որ ամբողջ ընթացքում դրա մասին խառը-մառը գրում ես,խոսում կրոնական քարոզի ու <<թույլ>> մարդկանց մասին,որոնք ընկնում են էդ քարոզի տակ:

    Հ.Գ եթե ընտրելու հնարավորություն ունենայի,ապա միանշանակ մենակ,քանի որ Homo homini lupus est

  7. #397
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա. ի՞նչ է կրոնը,կամ ո՞րն է կրոնը,էս հարցերը հռետորական չեն ու կսպասեմ պատասխանին :Ճ

    Հ.Գ եթե ընտրելու հնարավորություն ունենայի,ապա միանշանակ մենակ,քանի որ Homo homini lupus est
    Վերևի հարցով քննարկումների մեջ չեմ սիրում մտնել։

    Իսկ ներքևի մասով՝ միանշանակ ՈՉ մենակ, կգժվեմ։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (22.06.2018)

  9. #398
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչինչ, չէ՞, որ ուրիշ թեմաներում էլ գրենք ։)

    Երեկ առաջին անգամ կինոթատրոնում իրար հետևից երկու ֆիլմ եմ նայել. մեզ մոտ տոն էր, ես էլ, օկտոբերֆեստերից հոգնած, գցել էի ինձ կինոսրահները:

    Առաջին ֆիլմը "Venom"-ն էր 3D-ով: Մարվելի ու ընդհանրապես կոմիքսների սիրահար չեմ, բայց այնուամենայնիվ որոշեցի ֆիլմը նայել, քանի որ գլխավոր դերում Թոմ Հարդին էր: Մենակ իր համար պատրաստ եմ ցանկացած ֆիլմ նայել: Ինքն ինձ համար ոչ միայն ընտիր դերասան է, այլ ընդհանուր շատ հավես տիպ է, ինչքան նայում ես, էնքան նայվում է: Էս անգամ էլ շատ լավն էր ֆիլմում. հումորային, հյութեղ կերպար էր: Մնացածի մասին առանձնապես բան չկա ասելու. Թոմ Հարդիի համար էի նայում, էդքանով էլ ֆիլմն իրեն արդարացրեց:

    Երկրորդ ֆիլմը "A Star Is Born"-ն էր. ցուցադրման առաջին օրն էր մեզ մոտ, կինոսրահում ասեղ գցելու տեղ չկար: Սա էլ որոշել էի նայել, որովհետև ահագին հետաքրքրել էր Lady Gaga-ին ֆիլմում տեսնելը՝ իր սովորական գժական վիճակներից դուրս: Իրենով ու իր երգարվեստով հետաքրքրված չեմ, բայց երբ աֆիշայի վրա տեսա իրեն՝ անսպասելի բնական դեմքով, մի ձև ուզեցի ֆիլմը նայել: Ֆիլմը ռիմեյք էր, ու պատմությունը մոտավորապես կանխատեսելի էր:
    Պիտի խոստովանեմ, որ Բրեդլի Կուպերն ինձ համար հայտնաբերություն էր էդ ֆիլմում. մինչև հիմա իրեն որպես լավ դերասան երբևէ չէի ընկալել, միշտ ինչ-որ մաչոյատիպ սիրունիկների դերերում է լինում՝ ոչինչ չասող, իսկ էստեղ ուրիշ էր: Ահագին ստացված ու ամբողջական կերպար էր՝ շատ լավ դերակատարմամբ: Ինքը նաև ֆիլմի ռեժիսյորն էր, պրոդյուսերը ու սցենարի համահեղինակը: Մի խոսքով, հաճելի անակնկալի եկա: Կարծում եմ, Օսկարի նոմինանտ կլինի՝ լավագույն դերասան կատեգորիայում, գուցե նաև ուրիշ կատոգորիաներում էլ:
    Լեդի Գագան էլ էր լավը, բայց իմ կարծիքով Օսկարի նոմինացիայի չի ձգում: Կերպարն ինձ համար ամբողջապես բացված չէր, ու ընդհանուր ոչ մի հստակ գիծ չերևաց իր ստեղծած կերպարի մեջ: Բայց առաջին անգամվա համար հեչ վատ չէր: Ու հա, բնական տեսքով շատ էլ համակրելի էր՝ արտաքինի հետ կապված իր բոլոր կոմպլեքսներով հանդերձ: Իսկ ֆիլմն ընդհանուր էնպես չէր, որ ցնցող էր, բայց կարծում եմ ամեն դեպքում հաջողված էր՝ որոշ ձանձրալի-ձգձգված մասեր չհաշված:
    Համենայնդեպս, էս երկու ֆիլմից ոչ մեկն էլ հատուկ խորհուրդ տալու չի, բայց դե ժամանցի համար նայվող են:

    Ամեն դեպքում, սրանից հետո դժվար թե երբևէ նորից կինոթատրոնում երկու ֆիլմ իրար հետևից նայեմ. վերջում արդեն զահլես գնացել էր:
    Թոմ Հարդիին բարձր կլասի դերասան եմ համարում, միայն թե՝ ոչ գլխավոր դերերում: Ինքն ինձ համար պիտի լինի երկրորդական դերում… չգիտեմ … զուտ ֆիլմն իր վրա սարքելը մի քիչ էն չի: Որպես ֆիլմի գլխավոր դերասան ինձ էդքան չի ձգում ու բավարար չի՝ ֆիլմը ֆինանսապես ու գեղարվեստական ձևով հաջողացնել: Ինքը միշտ պիտի խաղա որևէ հզոր անվան կողքին, նայվի ու աղքատիկ չլինի: Շատ մեծ խարիզմա ու տաղանդ ունի: Նամանավանդ՝ the revenant -ում իր կատարումն ուղղակի անփոխարինելի ա: Իր վերջին ֆիլմերից՝ RocknRolla-ն ու Legend-ն եմ հիշում: Վատը չէին: Բայց էլի՛ ինչ-որ մի բան էն չէր: Ինքն իմ համար չի կարողանում խարիզմի 100 տոկոսանոց սանդղակին հասնի, որ զուտ իրա վրա սարքած ֆիլմը մեծ անուն հանի: Venom-ը չեմ նայել: Կնայեմ, բայց մեծ սպասումներ չունեմ:

  10. #399
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Թոմ Հարդիին բարձր կլասի դերասան եմ համարում, միայն թե՝ ոչ գլխավոր դերերում: Ինքն ինձ համար պիտի լինի երկրորդական դերում… չգիտեմ … զուտ ֆիլմն իր վրա սարքելը մի քիչ էն չի: Որպես ֆիլմի գլխավոր դերասան ինձ էդքան չի ձգում ու բավարար չի՝ ֆիլմը ֆինանսապես ու գեղարվեստական ձևով հաջողացնել: Ինքը միշտ պիտի խաղա որևէ հզոր անվան կողքին, նայվի ու աղքատիկ չլինի: Շատ մեծ խարիզմա ու տաղանդ ունի: Նամանավանդ՝ the revenant -ում իր կատարումն ուղղակի անփոխարինելի ա: Իր վերջին ֆիլմերից՝ RocknRolla-ն ու Legend-ն եմ հիշում: Վատը չէին: Բայց էլի՛ ինչ-որ մի բան էն չէր: Ինքն իմ համար չի կարողանում խարիզմի 100 տոկոսանոց սանդղակին հասնի, որ զուտ իրա վրա սարքած ֆիլմը մեծ անուն հանի: Venom-ը չեմ նայել: Կնայեմ, բայց մեծ սպասումներ չունեմ:
    Դու հաստատ Բրոնսոն չես նայել ։ճճ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (04.10.2018)

  12. #400
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու հաստատ Բրոնսոն չես նայել ։ճճ
    Կնայեմ ուրեմն:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (06.10.2018)

  14. #401
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պիտեր Ջեքսոնը գունավորել, կարգավորել է արագությունն ու ձայնադրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակագրությունը:

    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 13.10.2018, 04:16: Պատճառ: Ռուսերենը թարգմանել եմ հայերենի, ֆբ վիդեոյի հղումը՝ ուղղել:

  15. #402
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ որոշեցինք գնալ կինոթատրոն` «Բոհեմական ռապսոդիան» նայելու: Որպեսզի հանկարծ փաստի առաջ չկանգնենք, մտածեցինք` ճիշտ կլինի նախօրոք տոմսերն օնլայն գնել: Նայեցինք մեր մոտակայքում եղած երկու կինոթատրոնների կայքերում, երկուսում էլ մեզ հարմար մի քանի ժամերի ցուցադրությունների համար դահլիճներում ընդամենը մի քանի տեղ էր մնացել` առաջին ու երրորդ շարքերում, երրորդում` ամենածայրինները: Քանի որ այլ հարմար տարբերակ չգտնվեց, ստիպված երրորդ շարքի ծայրիններն առանք: Ընդ որում` առնելու ընթացքում ևս մի քանիսը պակասեցին: Մի քիչ էլ ուշացնեինք, երևի ոչ մի տոմս չէր մնա: Չեմ հիշում, որ երբևէ էդպիսի բան եղած լիներ: Մինչև հիմա ինչքան օնլայն առել ենք, միշտ լիքն են եղել ազատ տեղերը: Մինչև գնալը մի քիչ ռևյուները նայեցի, վարկանիշն IMDb-ում` 8.4/10, ու լիքը հիացական կարծիքներ: Միայն մի երկու բացասական կարծիքի հանդիպեցի հազիվ, բայց իմացա, որ քննադատների կողմից ահագին բացասական արձագանք է ստացել ֆիլմը: Թեև ժամանակի ընթացքում սովորել եմ նախքան քննադատների կարծիքներ կարդալը արդեն պատկերացնել, թե մոտավորապես ինչպես կգնահատվի տվյալ ֆիլմը քննադատների ու կինոյից գլուխ հանողների կողմից, բայց իմ անձնական տպավորություններն ու կարծիքները հաճախ զգալիորեն տարբերվել են դրանցից, էդ պատճառով էլ ֆիլմը նայել-չնայելուս վրա ոչ մի կարծիք չի ազդում:

    «Բոհեմական ռապսոդիան» էն հազվագյուտ դեպքերից է, երբ գնացել եմ ֆիլմը նայելու`որոշակի ակնկալիքներ ունենալով, քանի որ խոսքը երաժշտության մեջ երբևէ ունեցածս ամենամեծ երկրպագության օբյեկտի` Queen-ի/Ֆրեդդի Մերկուրիի մասին է: Էս ֆիլմին շատ վաղուց էի սպասում: Ու հատկապես դերասանի ընտրության հարցին սրտատրոփ էի վերաբերվում: Մոտ մի ամիս առաջ ֆիլմը թրեյլերն էի տեսել, ու Ֆրեդիի դերակատար Ռամի Մալեկն առաջին հայացքից ավելի շատ Rolling Stones-ի Միք Ջեգերին էր հիշեցրել, քան Ֆրեդդի Մերկուրիին: Ինչպես հետո պարզեցի, շատերն էին նույն ասոցիացիան ունեցել դերասանի հետ կապված: Էդ պահն, իհարկե, խոստումնալից չէր: Բայց ֆիլմը նայելով` համոզվեցի, որ Մալեկն իրականում փայլուն է կատարել իր առջև դրված բարդ առաջադրանքը` լիարժեք կերպով մտնելով Ֆրեդդիի կերպարի մեջ, զարմանալիորեն, նրան արտաքնապես նման չլինելով հանդերձ: Թե՛ շարժուձևով, թե՛ դիմախաղով ու թե՛ խոսելաձևով էս մարդը լրիվ Ֆրեդդին էր դարձել: Ու դա, ըստ իս, ֆիլմի ամենաուժեղ կողմն էր:

    Մյուս ուժեղ կողմը թերևս երաժշտությունն էր: Իհարկե, սրանով ֆիլմը զգալի չափով պարտական էր հենց Queen-ին` էդպիսի երաժշտություն ստեղծելու համար: Բայց չի կարելի ժխտել, որ լավ երաժշտությունը նաև լավ էր օգտագործված, որոշ դեպքերում` բավական հետաքրքիր ու կրեատիվ լուծումներով:

    Ֆիլմը նայելուց շատ մեծ հաճույք եմ ստացել. հրաշալի ձևով մատուցված ընտիր երաժշտություն, ընտիր մարմնավորված ու իրական Ֆրեդդի, խմբի մյուս անդամներին արտաքնապես շշմելու չափ նման դերասաններ, լիքը հույզեր ու ոգևորություն: Միայն թե ամբողջ ընթացքում մի բան խանգարում էր. լինելով Queen-ի ու հատկապես Ֆրեդդիի թունդ երկրպագու, որը խմբին ու Ֆրեդդիին տարիներով ուսումնասիրել է ու լիքը մանրամասներ գիտի նրանց անձնական ու սոցիալական կյանքի մասին` անընդհատ փորձում էի իմ իմացածները գտնել ֆիլմում, բայց եղածը չափից դուրս քիչ էր թվում, իրադարձություններն էլ մի տեսակ կցկտուր ու հպանցիկ ներկայացված: Սկզբում մտածում էի, որ դա երևի ինձնից է` իմ սուբյեկտիվ սպասելիքներից, չէ՞ որ հնարավոր չէ մարդու կյանքի բոլոր իրադարձություններն ու մանրամասներն ընդգրկել 2 ժամ, 15 րոպե տևող ֆիլմում: Որոշ փաստերի աղավաղումների ու ժամանակագրական որոշ անճշտությունների վրա էլ աչք փակեցի. ի վերջո, սա գեղարվեստական ֆիլմ է, ոչ թե փաստագրական:

    Բայց ֆիլմը նայելուց որոշ ժամանակ անց, երբ փորձեցի հույզերս մի կողմ դնել ու ավելի սթափ գնահատել, հասկացա, որ չէ, ամեն դեպքում Ֆրեդդին բավական սահմանափակ էր ներկայացված ֆիլմում. կարելի էր թե՛ Ֆրեդդիի, թե՛ խմբի մյուս անդամների հետ կապված ավելի շատ ինֆորմացիա հաղորդել: Ընդհանրապես մյուս երեք անդամները զգալի չափով անդեմ ու միանման էին ստացվել, մինչդեռ իրականում էդպես չէր: Առանձնահատուկ կատվասիրությունից բացի, ֆիլմում գրեթե ոչինչ չկար Ֆրեդդիի այլ հետաքրքրությունների մասին: Նաև շատ թերի էր ներկայացված նրա շրջապատը, շփումներն ու հարաբերությունները մարդկանց հետ: Օրինակ, կարելի էր ինչ-որ կերպ ցույց տալ, որ նա լրջորեն հետաքրքրվում էր արվեստով, նաև նկարում էր (իրականում սա կարելի էր հեշտությամբ ցույց տալ` առանց լրացուցիչ ժամանակ ծախսելու` հընթացս): Ոչ մի խոսք նրա` Մոնսերրատ Կաբալյեի հետ ունեցած համագործակցության ու համերգի (մարդը մի ամբողջ ալբոմ է գրել էդ առիթով) ու ընդհանրապես Ֆրեդդիի սոլո ալբոմների մասին, Էլթոն Ջոնի և որոշ այլ հանրահայտ աստղերի հետ ընկերության, մտերմության մասին: Էլ չեմ ասում, որ Ֆրեդդիի մարդկային կերպարն էլ կարելի էր ավելի բազմակողմանի ներկայացնել: Իրականում նա բավական հետաքրքիր ու հարուստ կերպար է եղել, մինչդեռ ֆիլմից դա առանձնապես չի զգացվում:

    Համենայնդեպս, հաստատ արժե նայել էս ֆիլմը` առնվազն հանուն Queen-ի կենդանի համերգին ներկա լինելու զգացողության:

    Երեկ ես էլ նայեցի ֆիլմը։

    Ծանոթ չլինելով Ֆրեդդի Մըրքյուրիի կյանքին, ոչ էլ իր ստեղծագործական գործունեությանն առանձնապես, պետք է ասեմ, որ ֆիլմը բավական մակերեսային էր ներկայացրել նրա կյանքն ու ստեղծագործական գործունեությունը։ Համենայնդեպս հաղորդակից չդարձրեց, թե կյանքի կամ ստեղծագործական ինչ ապրումներով է անցել, ու խնդիրը երկու ժամվա մեջ տեղավորվելը չէր, այլ ուղղակի բացակայությունը էդ տեսանկյունից ներկայացման, որի համար բավական կլինեին տեղ-տեղ մի քանի վայրկյաններն անգամ։ Մինչդեռ ահագին ժամանակ էր վատնած պրոդյուսերների հետ բիզնես-գյալաջիների վրա, կամ միմյանց հետ անախորժությունների պարզաբանումները, նաև՝ Մերի Օստինի հետ հարաբերություններն ահագին րոպեներ էին վերցրել, մինչդեռ խորությունը նրանց հարաբերության բացահայտված չէր, չնայած որ դա, կարծում եմ, Ֆրեդդիի կյանքի ամենաուշագրավ երևույթներից մեկը պիտի լիներ (նկատի ունենալով, որ գեյը մինչև իր կյանքի վերջը շարունակում է նվիրված մնալ ու սիրել էդ կնոջը, ու նրան է թողնում իր ունեցվածքի մեծ մասը․ էստեղ շատ ավելին էր, քան ուղղակի ընկերությունը, ու դա արժեր հնարավորինս խորաթափանց բացահայտել)։
    Ի հակադրություն բերեմ Միլոշ Ֆորմանի "Ամադեուս" ֆիլմը, որը մի հոյակապ գործ է՝ ֆիլմի և երաժշտության ինտեգրացիայի, ու Մոցարտի ստեղծագործականության ու կյանքի ապրումները արտակարգ են փոխանցված, այնպես, որ ես էդ ֆիլմից հետո արդեն հրաժարվում եմ ուրիշ կերպ ընկալել Մոցարտին
    (Ի դեպ, մի քանի ամիս առաջ առիթ ունեցա կարճ ժամանակով լինել Վիեննայում, ու միակ բանը որ հասցրեցի անել, սեփական ընտրությամբ, Մոցարտի տունն այցելելն էր ու համոզվելը, թե որքան ճշգրիտ էր ներկայացրել Ֆորմանը միջավայրն ու ոգին)։

    Վերադառնալով ֆիլմին, չհավանեցի, որ Ֆրեդդիի կերպարը մի տեսակ ոչ ինտելեկտուալ էր ներկայացված։ Այսինքն, մարդու էության ներկայացման մեջ ինտելեկտ չտեսա, մինչդեռ չեմ կարծում, թե իրականում այդպիսին է եղել։ Չզգացի հանճարը․ դերասանին չէր հաջողվել դա փոխանցել։

    Արտաքինի հետ կապված՝ վերևի ատամների դուրս պրծածությունը չափից դուրս շատ էր, քան իրականում կար, ու դա կարծես խանգարում էր դերասանին, չէր հարմարվում նրա մաշկի պլաստիկային՝ միմիկաներ կառուցելիս, մինչդեռ իրական Ֆրեդդիի մոտ բնական էր ու սահուն։

    Հետո, Ֆրեդդիի մասին կարդացել եմ, որ ի հեճուկս բեմի վրա իր ցայտուն ու անկաշկանդ պահվածքին, իրական կյանքում նա բավական ամաչկոտ էր ու քաշվող, հատկապես անծանոթ մարդկանց շրջապատում․ դա այնքան էլ չզգացվեց, նույնիսկ հակառակն էր՝ տեղ-տեղ, երբեմն էլ՝ անհարկի հանդուգն։

    Ի դեպ, Ֆիլմի վերջում, "հանկարծ" սկսեց լավ խաղալ։ Ասես ավելի մտած էր կերպարի մեջ ու տանում էր ֆիլմը, թեև մեծ մասամբ երևի երաժշտության շնորհիվ էր թվում այդպես, որն օգնում էր զգալ իրական Ֆրեդդիի ինչ-որ չափով "ներկայությունը"։ Պատճառը կարող է լինել նաև այն, որ իր ավելի ուշ շրջանի վիդեոներ, ինտերվյուներ ավելի շատ կան, որ հնարավորություն են տվել դերասանին ավելի լավ ըմբռնել իր հերոսի շարժումները, վարքը, էությունը, քան ավելի վաղ տարիքի շրջանում էր, որը մնացել էր դերասանի սեփական երևակայությանը։

    Այս բոլորով հանդերձ, ֆիլմն ավելի շատ լավն էր, քան լավը չէր, ու ամենից կարևորն այն էր, որ արթնացնում է Ֆրեդդիի արվեստի հանդեպ հետաքրքրություն մարդկանց մոտ, դրա դասականության վերագնահատումը, ու, կարծում եմ, հիմա նորից թափով կսկսեն գնել ու լսել Քուինի գործերը, համենայնդեպս մոտակա մի որոշ ժամանակ, ինչպես եղավ, օրինակ, Ազնավուրի դեպքում։
    Այդ առումով, երևի արժի դասականների մասին ժամանակ առ ժամանակ ֆիլմեր նկարահանել՝ նրանց մասին մարդկանց "հիշեցնելու" նպատակով։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (07.11.2018)

  17. #403
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ որոշեցինք գնալ կինոթատրոն` «Բոհեմական ռապսոդիան» նայելու: Որպեսզի հանկարծ փաստի առաջ չկանգնենք, մտածեցինք` ճիշտ կլինի նախօրոք տոմսերն օնլայն գնել: Նայեցինք մեր մոտակայքում եղած երկու կինոթատրոնների կայքերում, երկուսում էլ մեզ հարմար մի քանի ժամերի ցուցադրությունների համար դահլիճներում ընդամենը մի քանի տեղ էր մնացել` առաջին ու երրորդ շարքերում, երրորդում` ամենածայրինները: Քանի որ այլ հարմար տարբերակ չգտնվեց, ստիպված երրորդ շարքի ծայրիններն առանք: Ընդ որում` առնելու ընթացքում ևս մի քանիսը պակասեցին: Մի քիչ էլ ուշացնեինք, երևի ոչ մի տոմս չէր մնա: Չեմ հիշում, որ երբևէ էդպիսի բան եղած լիներ: Մինչև հիմա ինչքան օնլայն առել ենք, միշտ լիքն են եղել ազատ տեղերը: Մինչև գնալը մի քիչ ռևյուները նայեցի, վարկանիշն IMDb-ում` 8.4/10, ու լիքը հիացական կարծիքներ: Միայն մի երկու բացասական կարծիքի հանդիպեցի հազիվ, բայց իմացա, որ քննադատների կողմից ահագին բացասական արձագանք է ստացել ֆիլմը: Թեև ժամանակի ընթացքում սովորել եմ նախքան քննադատների կարծիքներ կարդալը արդեն պատկերացնել, թե մոտավորապես ինչպես կգնահատվի տվյալ ֆիլմը քննադատների ու կինոյից գլուխ հանողների կողմից, բայց իմ անձնական տպավորություններն ու կարծիքները հաճախ զգալիորեն տարբերվել են դրանցից, էդ պատճառով էլ ֆիլմը նայել-չնայելուս վրա ոչ մի կարծիք չի ազդում:

    «Բոհեմական ռապսոդիան» էն հազվագյուտ դեպքերից է, երբ գնացել եմ ֆիլմը նայելու`որոշակի ակնկալիքներ ունենալով, քանի որ խոսքը երաժշտության մեջ երբևէ ունեցածս ամենամեծ երկրպագության օբյեկտի` Queen-ի/Ֆրեդդի Մերկուրիի մասին է: Էս ֆիլմին շատ վաղուց էի սպասում: Ու հատկապես դերասանի ընտրության հարցին սրտատրոփ էի վերաբերվում: Մոտ մի ամիս առաջ ֆիլմը թրեյլերն էի տեսել, ու Ֆրեդիի դերակատար Ռամի Մալեկն առաջին հայացքից ավելի շատ Rolling Stones-ի Միք Ջեգերին էր հիշեցրել, քան Ֆրեդդի Մերկուրիին: Ինչպես հետո պարզեցի, շատերն էին նույն ասոցիացիան ունեցել դերասանի հետ կապված: Էդ պահն, իհարկե, խոստումնալից չէր: Բայց ֆիլմը նայելով` համոզվեցի, որ Մալեկն իրականում փայլուն է կատարել իր առջև դրված բարդ առաջադրանքը` լիարժեք կերպով մտնելով Ֆրեդդիի կերպարի մեջ, զարմանալիորեն, նրան արտաքնապես նման չլինելով հանդերձ: Թե՛ շարժուձևով, թե՛ դիմախաղով ու թե՛ խոսելաձևով էս մարդը լրիվ Ֆրեդդին էր դարձել: Ու դա, ըստ իս, ֆիլմի ամենաուժեղ կողմն էր:

    Մյուս ուժեղ կողմը թերևս երաժշտությունն էր: Իհարկե, սրանով ֆիլմը զգալի չափով պարտական էր հենց Queen-ին` էդպիսի երաժշտություն ստեղծելու համար: Բայց չի կարելի ժխտել, որ լավ երաժշտությունը նաև լավ էր օգտագործված, որոշ դեպքերում` բավական հետաքրքիր ու կրեատիվ լուծումներով:

    Ֆիլմը նայելուց շատ մեծ հաճույք եմ ստացել. հրաշալի ձևով մատուցված ընտիր երաժշտություն, ընտիր մարմնավորված ու իրական Ֆրեդդի, խմբի մյուս անդամներին արտաքնապես շշմելու չափ նման դերասաններ, լիքը հույզեր ու ոգևորություն: Միայն թե ամբողջ ընթացքում մի բան խանգարում էր. լինելով Queen-ի ու հատկապես Ֆրեդդիի թունդ երկրպագու, որը խմբին ու Ֆրեդդիին տարիներով ուսումնասիրել է ու լիքը մանրամասներ գիտի նրանց անձնական ու սոցիալական կյանքի մասին` անընդհատ փորձում էի իմ իմացածները գտնել ֆիլմում, բայց եղածը չափից դուրս քիչ էր թվում, իրադարձություններն էլ մի տեսակ կցկտուր ու հպանցիկ ներկայացված: Սկզբում մտածում էի, որ դա երևի ինձնից է` իմ սուբյեկտիվ սպասելիքներից, չէ՞ որ հնարավոր չէ մարդու կյանքի բոլոր իրադարձություններն ու մանրամասներն ընդգրկել 2 ժամ, 15 րոպե տևող ֆիլմում: Որոշ փաստերի աղավաղումների ու ժամանակագրական որոշ անճշտությունների վրա էլ աչք փակեցի. ի վերջո, սա գեղարվեստական ֆիլմ է, ոչ թե փաստագրական:

    Բայց ֆիլմը նայելուց որոշ ժամանակ անց, երբ փորձեցի հույզերս մի կողմ դնել ու ավելի սթափ գնահատել, հասկացա, որ չէ, ամեն դեպքում Ֆրեդդին բավական սահմանափակ էր ներկայացված ֆիլմում. կարելի էր թե՛ Ֆրեդդիի, թե՛ խմբի մյուս անդամների հետ կապված ավելի շատ ինֆորմացիա հաղորդել: Ընդհանրապես մյուս երեք անդամները զգալի չափով անդեմ ու միանման էին ստացվել, մինչդեռ իրականում էդպես չէր: Առանձնահատուկ կատվասիրությունից բացի, ֆիլմում գրեթե ոչինչ չկար Ֆրեդդիի այլ հետաքրքրությունների մասին: Նաև շատ թերի էր ներկայացված նրա շրջապատը, շփումներն ու հարաբերությունները մարդկանց հետ: Օրինակ, կարելի էր ինչ-որ կերպ ցույց տալ, որ նա լրջորեն հետաքրքրվում էր արվեստով, նաև նկարում էր (իրականում սա կարելի էր հեշտությամբ ցույց տալ` առանց լրացուցիչ ժամանակ ծախսելու` հընթացս): Ոչ մի խոսք նրա` Մոնսերրատ Կաբալյեի հետ ունեցած համագործակցության ու համերգի (մարդը մի ամբողջ ալբոմ է գրել էդ առիթով) ու ընդհանրապես Ֆրեդդիի սոլո ալբոմների մասին, Էլթոն Ջոնի և որոշ այլ հանրահայտ աստղերի հետ ընկերության, մտերմության մասին: Էլ չեմ ասում, որ Ֆրեդդիի մարդկային կերպարն էլ կարելի էր ավելի բազմակողմանի ներկայացնել: Իրականում նա բավական հետաքրքիր ու հարուստ կերպար է եղել, մինչդեռ ֆիլմից դա առանձնապես չի զգացվում:

    Համենայնդեպս, հաստատ արժե նայել էս ֆիլմը` առնվազն հանուն Queen-ի կենդանի համերգին ներկա լինելու զգացողության:
    Իմ մոտ էլ կար նման տպավորություն, բայց մի մոռացիր, որ ֆիլմը Ֆրեդիի մասին չէ։ Ոչ էլ Քուինի։ Ֆիլմի իմաստը «Բոհեմական ռապսոդիան» է հիմնականում։ Այդ գլուխգործոցի ստեղծումը։ Ու ես նկատել եմ, որ ինչ որ հայտնի խմբի կամ երգչի մասին ֆիլմ նկարողները շատ լավ հասկանում են, թե դա որքան անշնորհակալ ու անիրականալի գործ է, դրա համար էլ կենտրոնանում են կոնկրետ մի ժամանակահատվածի կամ գլուխգործոցի վրա։ Նույն ձև Մայլսի Դեյվիսի մասին մի քանի տարի առաջ ֆիլմ հանեցին, որը իմ դուրը չեկավ։ Ու էդ ֆիլմն էլ նկարել էին կոնկրետ մի ժամնակահատվածի մասին, այլ ոչ թե ընդհանուր Մայլսի մասին։

    Կոնկրետ էս ֆիլմը իմ կարծիքով կինեմատոգրաֆիայի տեասնկյունից կարա լինի շատ ցածր գործ, բայց իմ դուրը շատ շատ է եկել ու պատրաստվում եմ երկրորդ անգամ գնալ կինոթատրոն։ Իսկ Մալեկը մի քանի անգամ որպես դերասան բարձրացավ իմ համար։ Շատ լավ ա կատարում դերը։

  18. #404
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի հակադրություն բերեմ Միլոշ Ֆորմանի "Ամադեուս" ֆիլմը, որը մի հոյակապ գործ է՝ ֆիլմի և երաժշտության ինտեգրացիայի, ու Մոցարտի ստեղծագործականության ու կյանքի ապրումները արտակարգ են փոխանցված, այնպես, որ ես էդ ֆիլմից հետո արդեն հրաժարվում եմ ուրիշ կերպ ընկալել Մոցարտին
    Բարեկամ, նման ֆիլմերը ավելի շատ բացառություն են, ինչպեսև նման տաղանդների գոյություն ունենալը։ Ոնց որ մի քանի հարյուր տարին մեկ ա ծնվում Մոցարտի պես հանճար, տենց էր հարյուր տարին մեկ է նկարահանվում նման ճաշակով ֆիլմ ինչպիսին է Ամադեուսը։ Էդ ֆիլմը իմ համար բոլոր առումներով է շեդեվր։ Ու նման ֆիլմերը անորակ ֆիլմերի օվկիանոսում մի կաթիլ են ընդամենը։ Ու կարծում եմ, որ «Բոհեմական ռապսոդիան» էդ կտրվածքով նայած շաաաատ հեռու է ու չունի ոչ մի նմանություն «Ամադեուս»-ի հետ։

  19. #405
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ մոտ էլ կար նման տպավորություն, բայց մի մոռացիր, որ ֆիլմը Ֆրեդիի մասին չէ։ Ոչ էլ Քուինի։ Ֆիլմի իմաստը «Բոհեմական ռապսոդիան» է հիմնականում։ Այդ գլուխգործոցի ստեղծումը։ Ու ես նկատել եմ, որ ինչ որ հայտնի խմբի կամ երգչի մասին ֆիլմ նկարողները շատ լավ հասկանում են, թե դա որքան անշնորհակալ ու անիրականալի գործ է, դրա համար էլ կենտրոնանում են կոնկրետ մի ժամանակահատվածի կամ գլուխգործոցի վրա։ Նույն ձև Մայլսի Դեյվիսի մասին մի քանի տարի առաջ ֆիլմ հանեցին, որը իմ դուրը չեկավ։ Ու էդ ֆիլմն էլ նկարել էին կոնկրետ մի ժամնակահատվածի մասին, այլ ոչ թե ընդհանուր Մայլսի մասին։

    Կոնկրետ էս ֆիլմը իմ կարծիքով կինեմատոգրաֆիայի տեասնկյունից կարա լինի շատ ցածր գործ, բայց իմ դուրը շատ շատ է եկել ու պատրաստվում եմ երկրորդ անգամ գնալ կինոթատրոն։ Իսկ Մալեկը մի քանի անգամ որպես դերասան բարձրացավ իմ համար։ Շատ լավ ա կատարում դերը։
    Չէ, Արթ, ֆիլմը հենց Քուինի ու հատկապես Ֆրեդիի մասին էր, ոչ թե «Բոհեմական ռապսոդիայի» ստեղծման: Թեև «Բոհեմական ռապսոդիա» երգի ստեղծումը ֆիլմում բավական հանգամանալից էր ներկայացված` ի տարբերություն այլ երգերի (ու իմ կարծիքով, ֆիլմի ամենահաջող հատվածներից էր), բայց, միևնույն ա, էնքան մեծ չէր դրա դերը ֆիլմում, որ կարելի լինի համարել, որ ֆիլմը հենց դրա մասին էր: Ի դեպ, մեջբերում վիքիից.
    Bohemian Rhapsody is a 2018 biographical film about the British rock band Queen. It follows singer Freddie Mercury's life, leading to Queen's Live Aid performance at Wembley Stadium in 1985.
    Ուղղակի վերցրել են Քուինի ամենահայտնի լավագույն երգերից մեկը, որը նաև ամենահնչեղ ու տպավորիչ վերնագիրն ունի, ու դրել են ֆիլմի վերնագիր, էդքան բան: Ժամանակահատվածը` հա, սահմանափակ էին վերցրել, հասկանալի ա, լրիվ դժվար կլիներ ընդգրկել, բայց կարելի էր գոնե էդ ժամանակահատվածի սահմաններում ավելի լավ ներկայացնել ամեն ինչ: Իրականում ես էլ կուզենայի երկրորդ անգամ նայել ֆիլմը` արդեն ավելի քննադատական հայացքով: Չնայած առաջին նայելու ընթացքում էլ, ինչպես գրել էի, թերություններ նկատել եմ, բայց հետագայում մտքումս վերլուծելով` գնալով ավելի շատ հակվեցի նրան, որ ֆիլմն ամեն դեպքում ահագին լուրջ թերություններ ունի, ինչքան էլ որ փորձենք արդարացնել ու որոշ բաների վրա աչք փակել: Բայց չնայած էդ ամենին` ամեն դեպքում հավեսով նայվող ա` մի երկու կարևոր հանգամանքի շնորհիվ:

    Ֆեյսբուքում ընկերներիցս մեկի գրառման տակ մեկնաբանություն էի գրել` ավելի կոնկրետ քննադատություններով, էստեղ տեղադրեմ` որոշ լրացումներ անելով:

    Ֆիլմում փաստերի մեծ մասը ինչքան հնարավոր ա` աղավաղված էր, էլ չեմ ասում ժամանակագրական անճշտությունների մասին, որոնց մեծ մասը, կոնկրետ հանգամանքներով պայմանավորված, լուրջ ազդեցություն ուներ իրականության պատկերման վրա` որոշ կարևոր իրադարձությունների իմաստը լրիվ փոխելով: Եթե էդ փոփոխություններն անէական բաներ լինեին, կարելի էր աչք փակել, բայց էդպես չի: Բացի դրանից, համարյա բոլոր կարևոր իրադարձություններն ու իրավիճակները ներկայացված էին շատ մակերեսային ու հպանցիկ. ռեժիսորն, ըստ երևույթին, ի վիճակի չի եղել դրանց կարևորությունը գնահատելու ու փոխարենը ահագին ոչ էական բաների վրա ա շեշտը դրել: Հուսով եմ` շատ չեմ ձանձրացնի, եթե հերթով նշեմ նկատածս թերություններն ու անճշտությունները, որովհետև դրանք, ըստ իս, անէական չեն:

    Ֆրեդդիի կերպարը համ ահավոր թերի էր ներկայացված (նրա հետաքրքրությունների, անձնական հարաբերությունների, շփումների առումով), համ էլ լիքը առումներով սխալ: Նախ ի սկզբանե մի տեսակ անհաջողակի կերպարով էր ներկայացված (ծնողների ակնկալիքները չարդարացրած ինչ-որ անկապ ու աննպատակ ջահել, որը ոչ մի լուրջ զբաղմունք չունի), ինչը բոլորովին չէր համապատասխանում իրականությանը (նախ նա դպրոցական տարիքից արդեն ահագին հաջողություններով աչքի էր ընկել` թենիսի, բոքսի չեմպիոն էր եղել դպրոցում, երաժշտությամբ էր լրջորեն զբաղվել ու բարձր աստիճան ուներ երաժշտության մեջ, նաև էդ ժամանակ արդեն քոլեջ էր ավարտել դիզայների մասնագիտությամբ, մինչդեռ էս ամեն ինչի մասին ֆիլմում ոչ մի խոսք, մենակ մի պահ թռուցիկ մի նկար ցույց տվեցին, որից կարելի էր իմանալ, որ ավելի վաղ տարիքում բոքսով ա զբաղվել): Բացի դրանից, բնավորության, պահվածքի առումով էլ ֆիլմի Ֆրեդդին շատ քիչ ընդհանրություն ուներ իրական Ֆրեդիի հետ ու ներկայացված էր որպես ստերեոտիպային ռոք աստղ` անհավասարակշռված, հաճախ անտեղի հանդուգն ու ինքնահավան պահվածքով: Ֆրեդդին իրականում էդպիսին չի եղել. բոլոր ծանոթներն ու մտերիմները նրան նկարագրում են որպես շրջապատի մարդկանց նկատմամբ վերջին աստիճանի հոգատար ու մեծահոգի մարդ, մեղմ, նույնիսկ ամաչկոտ, մինչդեռ ֆիլմի Ֆրեդդին իր պահվածքով բոլորովին էդպիսին չի ներկայանում մեզ:

    Ֆրեդդիի ու Մերիի հարաբերությունները, որ իրականում բացառիկ ու յուրահատուկ են եղել իրենց բնույթով ու խորությամբ, ֆիլմում շատ մակերեսային էին ներկայացված: Ֆիլմը նայելով` մարդ չի կարող պատկերացնել դրանց խորությունն ու յուրահատկությունը:

    Խմբի ցրվելու մասն էլ էր զգալի չափով հորինվածք: Նախ խումբն իրականում երբեք էլ չի դադարել գործել: Ֆրեդդին երբեք նման հիստերիկ տեսարաններ չի սարքել` հայտարարելով, որ ինքն ուզում ա սոլո կարիերա անել, որ մյուսների կարիքը չունի, ու որ նրանք առանց իրեն ոչինչ էին և այլն: Իրականում ինչ-որ պահի խումբն ուղղակի բոլորի համաձայնությամբ որոշել ա որոշ ժամանակ ավելի պասիվ գործել, համերգներ չտալ, բայց միաժամանակ նրանք էդ ամբողջ ընթացքում շարունակել են միասին ալբոմներ ձայնագրել: Այսինքն` խմբի պառակտում, էն էլ խմբի անդամների հետ հարաբերությունների խզմամբ, երբևէ չի եղել: Ավելին` Ֆրեդդին Քուինի առաջին անդամը չի եղել, ով սոլո կարիերա ա արել. կարծեմ Ռոջեր Թեյլորն էր, որ Ֆրեդդիից առաջ արդեն սոլո ալբոմ ուներ ձայնագրած:

    Ֆրեդդիի` խմբի անդամների հետ ծանոթանալու, խմբին միանալու պահերը բացի նրանից, որ փաստերի ու իրադարձությունների հաջորդականության տեսանկյունից, կարելի ա ասել, ընդհանրապես կապ չունեին իրականության հետ, նաև էլի Ֆրեդդիին ավելի խղճուկ էին ներկայացնում. իրականում նա խմբի անդամների հետ ծանոթացել ա լրիվ այլ հանգամանքներում ու ամեն մեկի հետ տարբեր ժամանակներ, խմբի փորձերին ու ելույթներին ներկա ա եղել որոշ ժամանակ զուտ որպես երաժիշտների ընկեր, ու էն բանից հետո, երբ մեներգիչը լքել ա խումբը, իրեն առաջարկել են միանալ խմբին` որպես մեներգիչ, ինչն էդ պարագայում բնական ու սպասելի քայլ ա եղել: Բայց էս մեկը եթե իրականության պես պատկերեին, շատ երկար ու ջանջալ պատմություն էր լինելու, ու հաստատ չարժեր դրա վրա ժամանակ էդքան կորցնել` ամեն գնով հենց իրականությունը պատկերելու համար, ուղղակի կարելի էր գոնե էնպես կառուցել սյուժեն, որ Ֆրեդդին չգնար, անծանոթներին խնդրեր, որ իրեն վերցնեին: Բայց ես ինչքան հասկանում եմ, ռեժիսորի նպատակը եղել ա ամեն գնով դրամատիկ իրավիճակներ ստեղծելը` թեկուզև իրականությունը խեղաթյուրելու գնով, իբր, տեսեք` ինչ խղճուկ անհաջողակ էր Ֆրեդդին, ու հետո ինչ դեմք դարձավ :

    Իրադարձության մեկ այլ խեղաթյուրում էր Ֆրեդդիի ու Ջիմի ծանոթության ժամանակը: Իրականում Ֆրեդդին Ջիմի հետ ծանոթացել ա իր` ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին պարզելուց մի քանի տարի առաջ: Ու պարզելուց անմիջապես հետո պատմել ա դրա մասին Ջիմին` ասելով, որ ինքը կհասկանա, եթե Ջիմը որոշի իրենից հեռանալ (նրանք արդեն լուրջ հարաբերությունների մեջ էին ու միասին էին ապրում): Իսկ ֆիլմում Ֆրեդդին իմանում ա, որ ՄԻԱՎ ունի ու միանգամից գնում ա Ջիմին գտնելու, որ հետը հարաբերություններ սկսի, ու չի էլ ասում վերջինիս իր հիվանդության մասին: Կարիք չկա, չէ՞, ասելու, որ սա վերջին աստիճանի անպատասխանատու պահվածք ա, և ամենակարևորը` իրականության հետ կապ չունեցող:

    Ու եթե ուշադրություն դարձնենք, էս բոլոր անճշտություններն ու իրական փաստերի աղավաղումները, փաստորեն, ծառայել են մեկ նպատակի` սյուժեն իբր ավելի դրամատիկ ու տպավորիչ դարձնելուն, մինչդեռ իրականությունը հաստատ պակաս հետաքրքիր ու պակաս լավը չէր, մեղմ ասած: Ընդհանուր մի տեսակ ստերեոտիպային մոտեցում կար ֆիլմում, որը համարյա ամեն ինչում դրսևորվում էր` սկսած Ֆրեդդիի կերպարից, վերջացրած իրադարձությունների զարգացմամբ ու շեշտադրումներով: Ուղղակի իրականությունը որ իմանում ես, մի տեսակ անարդարության զգացողություն ես ունենում էդ ֆիլմից, էլի: Չիմանալու ու չխորանալու դեպքում երևի կարելի ա հանգիստ նայել ու միայն հաճույք ստանալ :

    Արթ, որ երկրորդ անգամ նայելու լինես, մի հատ կփորձես ուշադրություն դարձնել էս նշածներիս, ու կարծում եմ` կհասկանաս` ինչ նկատի ունեմ : Հուսով եմ` նշածս մանրամասները շատ ձանձրալի չէին:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.11.2018, 08:19:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (22.11.2018), Աթեիստ (22.11.2018)

Էջ 27 49-ից ԱռաջինԱռաջին ... 1723242526272829303137 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրականություն. Թեմայից դուրս, բաժնից ներս
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 19.08.2014, 17:27
  2. Ներս թող ինձ / Let The Right One In
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 10
    Վերջինը: 04.08.2014, 05:10
  3. Երաժշտություն բաժնից արգելափակված անդամներ
    Հեղինակ՝ Kita, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2011, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •