Ընդհանուր առմամբ համաձայն եմ Յոհաննեսի հետ, մոտավորապես նույնն էի գրել։
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Աղջիկը հեչ էն կերպարը չէր խաղում, որ ֆիլմն ուզեցել էր ներկայացնել, դրա համար էլ ավարտը մի տեսակ անսպասելի եղավ։ Հատկապես արհեստական էր էն պահը, որ ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ կարծես ամեն ինչ լավ էր, աղջիկն էլ շնորհակալ էր տղայից, որ տարավ իրան էդ սիրուն տեղերը ու խորհրդանիշներով բացատրեց, թե ինչումն ա կամ ինչում պիտի լինի ապրելու իմաստը։ Ու մեկ էլ հանկարծ մի իմեյլից հետո /տեսավ նամակ ունի, հույսով էր՝ մարդիկ վերադարձել են, պարզվեց՝ տղան էր ընդամենը մեյլ գրել/, էդպես միանգամից խորտակվեց ու որոշեց վերջ տալ իր կյանքին։
Բացի այդ, աղջիկը ստացվեց բավական էգոիստ էակ․ մի կողմից տղայից պահանջում էր զգույշ լինել, որ հանկարծ մի բան չպատահի ու ինքը մենակ չմնա, մյուս կողմից՝ փաստորեն դավաճանեց տղային՝ իր կյանքին վերջ տալով։ Էգոիզմի և եսակենտրոնության մասին է վկայում նաև էն դրվագը, որ մահվանից առաջ իր վերջին գործողությունը իր լուսանկարները մեծ տպելն ու տղայի մոտ թողնել էր․ այսինքն, ուզում էր, որ իրե՛ն հիշեն, ի՛ր մասին մտածեն, թեկուզև տանջվեն դրա համար։ Դա գալիս ա նաև անսահման միայնակությունից, որի հետ անգամ մահվանից հետո չի ուզում հաշտվել։
Չգիտեմ, գուցե կինոն ուզում էր ասել, որ հենց սոցիալ շփման ուժեղ կարիք ունեցողներն են ամենամիայնակները, որոնք մենակ իրենք իրենց հետ ապրելու մեջ իմաստ չեն տեսնում, դա տանում է փակուղու։ Տղան ավելի հասկանալի ու տրամաբանական էր իր դերը տանում, հա։
Ֆիլմի որակը նաև զիջում էր կադրերի ձգձգման առումով, լիքը դադարներ կային, որ ավելի երկար էին տևում, քան պետք էր։
Ֆիլմի բյուջեն նշված չէր ոչ մի տեղ, բայց պիտի որ ահագին էժան նստած լիներ նկարելը։
Ինչևէ, չեմ զղջում, որ նայել եմ։ Ուսանելի էր իմ համար ինչ-որ առումով։
Էջանիշներ