Ես էլ կարծիքս գրեմ Անորայի մասին։
Ստանիսլավսկու ասած՝ չեմ հավատում, սկսած լեզվային պահից։ Իվանն ասում է, որ անգլերեն լավ չի խոսում, բայց երբ որ խոսում է, խոսում է գերազանց։ Անորան իբր ռուսերեն լավ չի խոսում, բայց հասկանում է բացարձակապես ամեն ինչ, այդ թվում ժարգոնային ոչ տրիվիալ արտահայտություններ։ Չեմ հավատում Իվանի կերպարին ու իր արարքներին։ Ոչ էլ համոզիչ է, որ Թորոսը լուրջ խնդիրներ կունենա, եթե Իվանին չգտնի (էդ դեպքում ինչու են իրենց տղային ընդհանրապես ուղարկել ԱՄՆ զվարճանալու)։
Անորայի կերպարն ավելի համոզիչ էր, բայց էլի բացեր կային։ Մարմնավաճառը, ով սովոր է փողի համար անել ամեն ինչ ու ակնհայտորեն փողի խաթր էլ ամուսնացել է, պիտի որ արագ կողմնորոշվեր, որ լավագույն ելքը պարգևատրության դիմաց համագործակցելն է, ոչ թե անիմաստ դիմադրություն ցույց տալը։
Թորոսը հեչ դուրս չեկավ։ Իվանին շտապ գտնելն էնքան կարևոր է, որ էվակուատորից չորով փախնում է, բայց փոխարենը սրճարանում անծանոթ երիտասարդներին բարոյական լեկցիաներ կարդալու համար ժամանակը չի ափսոսում։
Գառնիկը վատը չէր։ Թքած ունի էդ ամեն ինչի վրա, իր քթի դարդն է։ Չնայած ինքնաթիռում կենացով խցկվելու պահը ավելորդ էր ու ստերեոտիպային (հայ է, պիտի կենաց ասի)։
Ամենալավն Իգորն էր։ Միակ կերպարն, ում հավատալդ գալիս է սկզբից մինչև վերջ։
Վոբշմ, հենց միջին կինո էր, որ կար։

ՊԹԱ-ը նկարել է իմ ամենասիրելի ֆիլմը՝ There will be blood-ը, բայց իրա մնացած կինոները մեղմ ասած ինձ չեն կպել։
One battle after another-ը նկարելուց հետո զարմացել էի, ոնց կարա էս մարդը նկարած լինի ամենասիրախս կինոն ։Դ
Ես գրեթե վստահ եմ, որ Ակումբի մեծ մասը հավանելա էդ կինոն ։Դ բայց դրա տեղը կարար սիրուն պրոպագանդիստական ռեկլամ նկարեր։
Վերջերս էլ իմացա, որ Նոլանի Ոդիսևսի մեջ, ոնց որ Լուպիտան խաղալույա Հեղինի կերպարը, թերևես տխրեցի։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ