User Tag List

Էջ 49 50-ից ԱռաջինԱռաջին ... 39454647484950 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 721 համարից մինչև 735 համարի արդյունքները՝ ընդհանուր 737 հատից

Թեմա: Կինո. թեմայից դուրս, բաժնից ներս

  1. #721
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերիալներից Թեդ Լասսոն երևի նայած կլինեք, որովհետև շատ էին խոսում, բայց այ միսիս Մեյզելը երևի բաց թողած կլինեք, ու շատ իզուր, երկուսն էլ շատ հավես սերիալներ են, անպայման նայեք։ Բայց էն Մարդաշատ սենյակը լրիվ ուրիշ թեմա ա, սրանց հետ կապ չունի )
    Սերիալների համար առանձին թեմա ունենք, ու միսիս Մեյզելի մասին էնտեղ գրվել է, նայել ենք, ու հա, Թեդ Լասսոն էլ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (04.10.2023)

  3. #722
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծեմ, Apple TV-ով եմ նայել, ոչ թե Netflix-ով։
    Ի դեպ, մենք էլ էինք հենց օդանավակայաններից ձեռք բերում, սովորական խանութներում աչքովս չէր ընկնում։ Ֆիլմը նայելուց հետո հասկացա, որ դա ի սկզբանե իրենց մարկետինգային ստրատեգիան է եղել՝ արհեստականորեն ստեղծված "limited edition" ու քիչ հասանելիություն, որին մինչ օրս էլ հավատարիմ են։
    Ու դրա հետևանքով էլ 90-ականներին էդ քիչ հասանելի խաղալիքները հավաքելու խելագար տենդենց է առաջացել, որի մասին էլ հենց ֆիլմն է։
    Հիմա հիշեցի, իրոք, որոշ կենդանիներ լիմիթիդ էդիշըն էին (թե ինչն էր խանգարում շատ արտադրեին)․ խելոք մարդիկ են, էլի

  4. #723
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ "Poor Things"-ը նայեցինք:
    Հիմա նայում եմ դրածս լինքով, ռեյթինգը imdb-ում 8,4 է։

    Ֆիլմն ինձ համար ընդհանուր ահագին "disturbing" էր, ու էնքան հերձարանային-անատոմիական տեսարանները չէ, ինչքան սեռականները։
    Ինձ թվում է, հատկապես էն պատճառով, որ «երեխա լինելու» համադրությունը սեռական ակտերի հետ մոտս ահավոր զգացողություն էր առաջացնում․ շատ չխորանամ սյուժեի մեջ, որ մեծ սփոյլեր չլինի։
    Կերպարները լավն էին (հատկապես՝ արականները, իրենց դերերի մեջ), պատմությունը՝ տարած, ներկայացնելու ձևը՝ մռայլության, սիրունության ու աբսուրդի գունավոր խառնուրդ, թեմաներից երևի ամենաակնառուն կանացի էմանսիպացիայի ու ֆեմինիզմի գիծն էր։
    Ամեն դեպքում, ֆիլմը մի ձև իմը չէր։ Ու 2 ժամ 20 րոպեն ահագին դժվար անցան։
    Կինոթատրոնից դուրս գալիս ընկերս թե՝ «Դե գոնե "Everything Everywhere All at Once" չէր»։ Հա, էդ մեկի հետ համաձայն եմ։ Վերջինս նայելը լրիվ տանջանք էր։


  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (23.01.2024), մարդ եղած վախտ (24.01.2024)

  6. #724
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ "Poor Things"-ը նայեցինք:
    Հիմա նայում եմ դրածս լինքով, ռեյթինգը imdb-ում 8,4 է։

    Ֆիլմն ինձ համար ընդհանուր ահագին "disturbing" էր, ու էնքան հերձարանային-անատոմիական տեսարանները չէ, ինչքան սեռականները։
    Ինձ թվում է, հատկապես էն պատճառով, որ «երեխա լինելու» համադրությունը սեռական ակտերի հետ մոտս ահավոր զգացողություն էր առաջացնում․ շատ չխորանամ սյուժեի մեջ, որ մեծ սփոյլեր չլինի։
    Կերպարները լավն էին (հատկապես՝ արականները, իրենց դերերի մեջ), պատմությունը՝ տարած, ներկայացնելու ձևը՝ մռայլության, սիրունության ու աբսուրդի գունավոր խառնուրդ, թեմաներից երևի ամենաակնառուն կանացի էմանսիպացիայի ու ֆեմինիզմի գիծն էր։
    Ամեն դեպքում, ֆիլմը մի ձև իմը չէր։ Ու 2 ժամ 20 րոպեն ահագին դժվար անցան։
    Կինոթատրոնից դուրս գալիս ընկերս թե՝ «Դե գոնե "Everything Everywhere All at Once" չէր»։ Հա, էդ մեկի հետ համաձայն եմ։ Վերջինս նայելը լրիվ տանջանք էր։

    Ես էլ մի քիչ առաջ ուզում էի գալ կողքի թեմա, խորհուրդ տալ էս ֆիլմը նայել։ Ինչպես Յորգոս Լանթիմոսի ցանկացած այլ ֆիլմ, էս մեկն էլ լրիվ ինքն էր։ Դե Լանթիմոսի սև հումորի համար ուշքս գնում ա, էս ֆիլմում էլ դրա պակասը չկար։ Մանավանդ էն այծի տեսարանն անընդհատ հիշում, ծիծաղում եմ։ Ու ոնց որ ամուսինս ասեց, էս ֆիլմն էն էր, ինչ «Բարբին» պիտի լիներ, բայց չէր։

    Ու հավեսը նաև էն էր, որ լիքը ուրիշ ֆիլմերի հղումներ կային։ Իսկ Էմմա Սթոունի խաղն ուղղակի շշմեցուցիչ էր, չնայած որ մինչև հիմա իրան տանել չէի կարողանում։

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (04.02.2024), Աթեիստ (23.01.2024), մարդ եղած վախտ (24.01.2024)

  8. #725
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Էմմա Սթոունի խաղն ուղղակի շշմեցուցիչ էր, չնայած որ մինչև հիմա իրան տանել չէի կարողանում։
    Ես իրեն ոնց ֆիլմից առաջ տանել չէի կարող, էնպես էլ դրանից հետո, բայց դե դերեր կան, որ լրիվ իրենն են, ինչպես օրինակ՝ "The Favourite"-ում։
    Ինչ-որ ցինիկ-լկտի-չափից դուրս ինքնավստահ բան կա իր ստեղծած կերպարների մեջ, ու եթե դերը հենց էդ էլ պահանջում է, ուրեմն դա իսկը իրենն է։

  9. #726
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Dune: Part Two"-ն նայող եղե՞լ է։

    Առաջին մասը լրիվ մաշկիս տակ էր անցել․ կատարյալ սիրունություն։
    Երկրորդ մասը․․․ Չգիտեմ, երևի ամեն տարի ավելի դժվար է դառնում ինչ-որ բաներ գտնել, որոնք հետաքրքիր են, նոր․ մարդ տարիքի հետ երևի էնքան է տարբեր բաներ տեսնում ու ապրում, որ լրիվ հագենում է։ Մի խոսքով, էս երկրորդ մասը էմոցիաներ չառաջացրեց, ոչինչ չասեց, ինչ-որ ձգած-ձգձգած պատմություն՝ հակասական կոմպոնենտներով, որն ինձ համար իմաստ չուներ։
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Դերասանները շատ լավն են, ինչքանով որ ճանաչում եմ ուրիշ ֆիլմերից։ Բայց դե էդ էլ է արդեն կարմիր դրոշի պես մի բան դարձել, երբ մի ֆիլմում լիքը լավ դերասաններ են իրար գլխի հավաքում, եսիմ։

    Մի քանի օր առաջ մի ֆիլմ նայեցի՝ ահագին պարզ ու թափանցիկ ուղերձով ("Spaceman"), որի ռեյթինգը IMDB-ում ընդամենը 5,8 է, բայց նենց էի հուզվել էդ ֆիլմից․ երևի այնուամենային դեռ կան ֆիլմեր, որոնք կարող են դուր գալ, եթե անգամ դուր գալու պարամետրերը ամբողջովին բացատրելի չեն։
    Վերջին խմբագրող՝ ivy: 10.03.2024, 13:30:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (18.03.2024)

  11. #727
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մենք Dune-երից ոչ մեկը չէինք նայել, գրքերին, խաղերին ու էդ աշխարհին ընդհանրապես ծանոթ չէինք։
    Dune II-ը էնքան գովացին, դրեցինք առաջինը նայեցինք, որ երկրորդը մեծ էկրանին նայենք։
    Հետաքրքիր էր, որ դահլիճից դուրս գալու պահին մտածում էի, որ անիմաստ շատ էին գովում, բայց հաջորդ օրերին ֆեսյում իրա թեմայով ցանկացած նկար ու մեմ հանդիպելիս զգում էի, որ հաճելի հիշողություններ են արթնանում։ Մի քանի բացատրող վիդեոներ էլ նայեցի, որ մի քիչ պարզ լինեն որոշ մանրամասներ, ու ավելի հետաքրքիր դարձավ։
    Կարճ ասած շատ եմ հավանել։
    Ժամանակ լինի, սկսեմ Վիլնյովի մնացած ֆիլմերը նայել։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  12. #728
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք Dune-երից ոչ մեկը չէինք նայել, գրքերին, խաղերին ու էդ աշխարհին ընդհանրապես ծանոթ չէինք։
    Dune II-ը էնքան գովացին, դրեցինք առաջինը նայեցինք, որ երկրորդը մեծ էկրանին նայենք։
    Հետաքրքիր էր, որ դահլիճից դուրս գալու պահին մտածում էի, որ անիմաստ շատ էին գովում, բայց հաջորդ օրերին ֆեսյում իրա թեմայով ցանկացած նկար ու մեմ հանդիպելիս զգում էի, որ հաճելի հիշողություններ են արթնանում։ Մի քանի բացատրող վիդեոներ էլ նայեցի, որ մի քիչ պարզ լինեն որոշ մանրամասներ, ու ավելի հետաքրքիր դարձավ։
    Կարճ ասած շատ եմ հավանել։
    Ժամանակ լինի, սկսեմ Վիլնյովի մնացած ֆիլմերը նայել։
    Ոնց ասեցի՝ իմ մոտ հակառակն ա։
    Երեկ նոթբուքի վրա առաջինը նայեցինք, որ դեպքերը հիշեինք ու 100500 անգամ ավելի լավն էր քան երկրորդն այմաքսով։
    Կային լավ պահեր, բայց էսքան գովասանք որ ինետում հնչում ա, կարծում եմ չարժի։
    7/10 իմ համար։
    Կարծեմ ռեժիսորական վերսիայից մի 40 րոպե կրճատել են, մի կողմից մտածում եմ, որ էդ 40 րոպեն կարային էնքան բան փոխեին, որ դուրս գար, մյուս կողմից առանց էդ էլ մի 5 անգամ ժամը նայեցի ։Դ
    The cake is a lie.

  13. #729
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևանի օդանավակայանը ռուսական սերիալում

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (08.05.2024)

  15. #730
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Անորա»-ն վերջապես նայեցի, շատ լավն էր. պստիկ բյուջեով ընտիր ֆիլմ էին սարքել: Համ կերպարներն էին մեկը մյուսից լավը, համ պատմությունը: Առանց հատուկ էֆեկտների, առանց գերխուճուճ սցենարի:
    Դերասանները վերջն էին: Անորայի կերպարը Լակոտ (բայց ինչ-որ ձևով համակրելի) ամուսնյակի կերպարը: Երկու հայի ու քչախոս (բայց ամեն ինչ արտահայտող) ռուսի տրիոն: Գալինա Սծիպանըվնան
    Վերջին ժամանակներում ամենահավեսով նայածս ֆիլմերից էր:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (20.04.2025)

  17. #731
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,667
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    «Անորա»-ն վերջապես նայեցի, շատ լավն էր. պստիկ բյուջեով ընտիր ֆիլմ էին սարքել: Համ կերպարներն էին մեկը մյուսից լավը, համ պատմությունը: Առանց հատուկ էֆեկտների, առանց գերխուճուճ սցենարի:
    Դերասանները վերջն էին: Անորայի կերպարը Լակոտ (բայց ինչ-որ ձևով համակրելի) ամուսնյակի կերպարը: Երկու հայի ու քչախոս (բայց ամեն ինչ արտահայտող) ռուսի տրիոն: Գալինա Սծիպանըվնան
    Վերջին ժամանակներում ամենահավեսով նայածս ֆիլմերից էր:
    Վերջին մի քանի տարում սրանից ավելի վատ կինո մեկ էլ Մարվելի Տոռն էր

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (21.04.2025), Varzor (28.04.2025)

  19. #732
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին մի քանի տարում սրանից ավելի վատ կինո մեկ էլ Մարվելի Տոռն էր
    «Վատ կինո» կարծիքը դե ոնց որ թե ամենատարածվածն է հայկական միջավայրում (ինչքան աչքովս ընկավ). ինձ, ընդհակառակը, շատ է դուր եկել:

  20. #733
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    «Վատ կինո» կարծիքը դե ոնց որ թե ամենատարածվածն է հայկական միջավայրում (ինչքան աչքովս ընկավ). ինձ, ընդհակառակը, շատ է դուր եկել:
    Էս ֆիլմի հետ կապված միջին կարծիք չկա կարծես․ կա՛մ հավանում են, կա՛մ ոչ։ Ես հավանողներից եմ։

    Իմ կարծիքով, ֆիլմի, որպես կինեմատոգրաֆիա, գլխավոր հետաքրքրականությունը ("արժեք" բառը չէի օգտագործի) independent movie ժանրի հաջող իրագործումն էր։
    Դերասանական խաղի առումով, Անորան՝ հոյակապ էր, բայց ամենից շատ հավանեցի էդ քչախոս ռուսի խաղը՝ էս տղեն մեծ ապագա կունենա կարծում եմ, բնատուր տաղանդ ա, իսկ ամենաքիչը հավանեցի, կարելի է ասել՝ բոլորովին չհավանեցի հայերի խաղը՝ արհեստական էր, շինծու՝ նայելիս նեղվելու աստիճան, անօրգանական - մի խոսքով, խայտառակ եղանք
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 21.04.2025, 11:29:

  21. #734
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ֆիլմի հետ կապված միջին կարծիք չկա կարծես․ կա՛մ հավանում են, կա՛մ ոչ։ Ես հավանողներից եմ։

    Իմ կարծիքով, ֆիլմի, որպես կինեմատոգրաֆիա, գլխավոր հետաքրքրականությունը ("արժեք" բառը չէի օգտագործի) independent movie ժանրի հաջող իրագործումն էր։
    Դերասանական խաղի առումով, Անորան՝ հոյակապ էր, բայց ամենից շատ հավանեցի էդ քչախոս ռուսի խաղը՝ էս տղեն մեծ ապագա կունենա կարծում եմ, բնատուր տաղանդ ա, իսկ ամենաքիչը հավանեցի, կարելի է ասել՝ բոլորովին չհավանեցի հայերի խաղը՝ արհեստական էր, շինծու՝ նայելիս նեղվելու աստիճան, անօրգանական - մի խոսքով, խայտառակ եղանք
    Միջին կարծիք էլ հաստատ կլինի՝ «դե կինո էր, էլի»:
    Ինձ համ սյուժեն է դուր եկել, համ դերասանական խաղը. կարծում եմ, դա մեր հայկական աչքն է, որ հայի խաղը «հոլիվուդյան ֆիլմում» ուրիշ մի հարթության վրա է ուզում տեսնել, բայց իրենք իրենց կերպարներում շատ լավն էին ու սազական, հատկապես «Թորոսը» ընտիր էր ստացվել:

    Բայց էս ֆիլմի ամենադեմքությունն, իմ կարծիքով, ռեժիսյորի ունակությունն էր տարբեր սուբկուլտուրաներ էսքան դիպուկ ներկայացնելը. սա որ լրիվ գովեստի է արժանի:
    Վերջին խմբագրող՝ ivy: 21.04.2025, 11:40:

  22. #735
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անորան ինձ էլ ա շատ դուր էկել։ Ու հա, նկատել եմ, որ հիմնականում հայաստանաբնակներին դուր չի էկել, երեւի ուրիշ աչքերով նայելուց ա։ Բայց մենակ էն, որ մարդս քաքմեջ անել արտահայտությունը սովորեց էդ ֆիլմից, ամեն ինչ արժեր։ Իսկ ընդհանուր կարծիքս Ֆբ գրառումից քոփի անեմ.

    Չգիտեմ ինչու, քննադատությունները հաճախ սկսվում են էն բանով, թե ֆիլմը կինոարտադրության հեղափոխություն չի, նորամուծություն չկա, էս չկա, էն չկա։ Հարցն էն ա, որ «Անորան» չի էլ հավակնում հեղափոխել կինոարտադրությունը, այլ շատ գրագետ նկարահանված ֆիլմ ա գերազանց դերասանական խաղով, որը նաև ասելիք ունի, ցավոտ տեղերի ա կպնում։

    Դերասանական խաղի մասով. բոլորն էլ հզոր էին, բայց ամենատպավորիչն ինձ համար Յուրա Բորիսովն էր։ Ֆենոմենալ խաղ էր՝ շատ քիչ բառեր արտասանելով էդքան ինֆորմացիա փոխանցելը։ Ամեն դեմքի արտահայտությունով մի հազար բառ էր փոխանցում։ Ափսոս, որ Օսկար չստացավ։ Միքի Մադիսոնի մասով. ես դժգոհում էի, որ լավ չի խաղում, ակցենտը տեղ-տեղ փոխվում ա, «դուրս ա պրծնում», բայց Մորթենի կարծիքով դա էլ էր հատուկ խաղ։ Կերպարն ինքն անընդհատ խաղի մեջ էր, ու մենակ սթրեսային իրավիճակներում օրիգինալ ակցենտը դուրս էր պրծնում։

    Կա կարծիք, որ ֆիլմը նսեմացնում է հայերին՝ ներկայացնելով որպես ռուսի ստրուկ։ Բացարձակ համաձայն չեմ էդ կարծիքի հետ, քանի որ Շոն Բեյքերը ոչ մի էնպիսի բան չէր արել, որից ենթադրեիր, որ երկու հայ կերպարներին կարելի է ընդհանրացնել ամբողջ հայության վրա։ Չնայած դրան, որոշ բաներ կարելի է ընդհանրացնել, ու երևի դրանից են շատերը նեղվել, դրա մասին ներքևում։

    Իսկ ինչի՞ մասին էր ֆիլմը։ Բացի ամենաակնհայտից՝ ամերիկյան երազանքի միֆը կոտրելուց, նաև էն մասին էր, որ փող, իշխանություն ունեցողի մոտ անփողն անզոր ա, ինչքան էլ ազնիվ մղումներ ունենա, ընդ որում՝ սա ոչ միայն Անորային ա վերաբերում, այլև ռուս օլիգարխին ծառայող կերպարներին։ Ֆիլմն անարդարության մասին էր, թե ոնց ա փողը հաղթում արդարությանը։

    Անորան նաև տղամարդկության մասին էր ու քսանմեկերորդ դարում էդ տղամարդկությունը սահմանելու։ Տղամարդ կերպարներից Վանյան դասական փողոտ լիբերալն էր, որ ուզում ա զվարճանա զրո պատասխանատվությամբ։ Իգորն էն տղամարդն էր, որ մի կողմից ուզում ա ջենտլմեն լինի, կնոջ մասին հոգ տանող լինի, մյուս կողմից՝ իր գործը լավ կատարի։ Դրա համար ինքը վիրավորվում ա, երբ Անին իրան բռնաբար ա ասում, չնայած որ իր գործողություններն ակնհայտորեն կարող էին բռնաբարության տանել։ Իգորը քսանմեկորորդ դարի տղամարդու չկողմնորոշված կերպարն ա. որտե՞ղ ա վերջանում ուժի ցուցադրությունն ու սկսվում հոգատարությունը։ Թորոսն ու Գառնիկը մարմնավորում էին տոքսիկ մասկուլինության մի հատուկ տեսակ, որը կարելի ա
    ընդհանրացնել հայ իրականության վրա ոչ թե ռուսի ստրուկի, այլ ընդհանրապես օլիգարխներին կամ իշխանություն ունեցողներին ծառայելու տեսանկյունից։ Էդպիսի տղամարդիկ ահավոր շատ են մեր իրականության մեջ, որ վերադասի մոտ կուռկուռի ձագ են դառնում, իսկ անօգնական կնոջ մոտ՝ առյուծ կտրում։ Ու հենց էդ տղամարդիկ են մեր ազգային բազմաթիվ խնդիրների հիմքում ընկած։

    Ու էստեղ ամենահետաքրքիրն էն ա, որ թերևս բացի ռուս օլիգարխից ու իր կնոջից, ֆիլմի մնացած բոլոր կերպարները չար չէին, ամեն մեկն իր տեսանկյունից ամենալավ մղումներով էր գործում, իր լավագույնն անում։ Հենց Թորոսն ու Գառնիկն էլ կարծում էին, որ ճիշտ են գործում, լավ են գործում, որևէ մեկի վատություն անելու մտադրություն չունեին։

    Ու էդպես իրենց լավագույնն անող, «գլուխը կախ գործ անող» մարդկանց շնորհիվ է, որ համակարգը շարունակում է գործել, մինչդեռ Անորան փորձեց այդ համակարգի դեմ դուրս գալ, ցավոք մեն-մենակ ու ցավոք չհաղթեց։

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (24.04.2025), Արէա (24.04.2025)

Էջ 49 50-ից ԱռաջինԱռաջին ... 39454647484950 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրականություն. Թեմայից դուրս, բաժնից ներս
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 19.08.2014, 17:27
  2. Ներս թող ինձ / Let The Right One In
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 10
    Վերջինը: 04.08.2014, 05:10
  3. Երաժշտություն բաժնից արգելափակված անդամներ
    Հեղինակ՝ Kita, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2011, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •