User Tag List

Էջ 48 50-ից ԱռաջինԱռաջին ... 3844454647484950 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 706 համարից մինչև 720 համարի արդյունքները՝ ընդհանուր 736 հատից

Թեմա: Կինո. թեմայից դուրս, բաժնից ներս

  1. #706
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նայել եմ ու իրա հանած աղմուկի համեմատ ահագին թույլ էր իմ աչքին։ Բավականին սիրուն էր, երբեմն ծիծաղելու, բայց ինձ թվում ա գրողների վրա փող էին խնայել։ Սյուժեն ոնց-որ կտրտած-կպցրած լիներ, սահուն չէր ու լիքն էր ծեծված կլիշեներով։ Էդ կլիշեների պահը ամենատհաճն էր, ոնց-որ ոչ թե սյուժեի միջոցով մարդկանց ցույց տային, որ սեռերի միջև անհավասարությունը վատ ա, ու մարդիկ իրենք հանգեին ինչ-որ մտքերի, այլ արդեն արած եզրակացությունները դաբիծ էին անում կլիշեներով։ Հա, նաև լուծումները անհասկանալի էին ու վիճելի։ Մի խոսքով թեման կարևոր էր (վայթեմ դու հենց դրա հետ համաձայն չես), մեսիջները կարեւոր էին, բայց իմ կարծիքով վատ էր իրականացրած։
    Ես էլ եմ նայել։ Գրողների պահով. Գրետա Գերվիգն ու Նոա Բաումբախը շատ ուժեղ սցենարիստ զույգ են, բայց սա մեղմ ասած իրանց լավագույն գործը չէր։ Չգիտեմ՝ իրանց վրա ինչ սահմանափակումներ են դրած էղել հենց Մատելի կողմից, որ սենց աջաբսանդալ ա դառել։ Մնացած ասածներից հետ համաձայն եմ։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #707
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ հայացքով, ֆիլմի աբսուրդը նրանումն էր, որ woman power-ի ֆետիշացման համատեքստում տղամարդուն սարքել էին չուլ ու փալաս։ Խոսքը Բարբիլենդի կեվինների մասին չէ միայն, այլ հենց նրանց իրական աշխարհի տղամարդու sample-ների՝ CEO-ն՝ անգրագետ, անողնաշար ու տուպոյ, բիզնես-տղամարդիկ՝ ձևական ու փուչ, անգամ դեռահասի հայրը էպիզոդիկ մի երևույթ էր իր ընտանիքի կյանքում, ով, անտեղյակ ու detached իր ընտանեկան խնդիրներից, ամբողջ օրը բազմոցի վրա լինգվոյով իսպաներեն ա ապաշնորհ փորձում սովորել։

  4. #708
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ա որ հատկապես նորմալ կյանքում տղամարդկանց ներկայացումը չես հավանել, որտև իմ համար էդ կերպարները կակ ռազ շատ կենդանի էին. ես էդ մարդկանց ճանաչում եմ։ Ու էդ բոլոր նկարագրածներումդ ամենաբոցը էն ա, որ իմ կարծիքով դեռահասի հայրը շատ էլ լավ կերպար էր։ Կինոն իրա մասին չէր, մարդն էլ իրա համար աջը քաշած լեզու էր սովորում։ Շատ նորմալ ու գովելի վարք, երբ մարդը ուզում ա իրա կնոջ լեզուն սովորի, ոչ թե պատրոնդաշը կապի, չակնորիս անի։ Ինձ համար շատ lovable էր, իսկ "ապաշնորհ"-ի պահով - կներեք էլի, լեզու սովորելը հեշտ ա՞։

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (23.08.2023), StrangeLittleGirl (17.08.2023), Աթեիստ (24.08.2023), Բարեկամ (17.08.2023)

  6. #709
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ա որ հատկապես նորմալ կյանքում տղամարդկանց ներկայացումը չես հավանել, որտև իմ համար էդ կերպարները կակ ռազ շատ կենդանի էին. ես էդ մարդկանց ճանաչում եմ։ Ու էդ բոլոր նկարագրածներումդ ամենաբոցը էն ա, որ իմ կարծիքով դեռահասի հայրը շատ էլ լավ կերպար էր։ Կինոն իրա մասին չէր, մարդն էլ իրա համար աջը քաշած լեզու էր սովորում։ Շատ նորմալ ու գովելի վարք, երբ մարդը ուզում ա իրա կնոջ լեզուն սովորի, ոչ թե պատրոնդաշը կապի, չակնորիս անի։ Ինձ համար շատ lovable էր, իսկ "ապաշնորհ"-ի պահով - կներեք էլի, լեզու սովորելը հեշտ ա՞։
    Հետաքրքիր ա, չէ՞, նույն երևույթի քանի կողմերը կարելի ա նկատել կամ չնկատել, գնահատել կամ չգնահատել ։) Դու պատրոնդաշի բացակայությունը նկատեցիր ու ուրախացար, ինձ աջը քաշած ապրելը ներվայնացրեց

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  8. #710
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,663
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մի շաբաթ առաջ Օպենհեյմերը նայեցի, եթե շատ կարճ ասեմ վերջին մի քանի տարվա լավագույն կինոն է։
    Իմ համար կենսագրական ֆիլմերը հիմնականում ձանձրալի են, էն էլ երեք ժամ ։Դ ու մտածում էի, որ լավ կձանձրանամ, բայց մի պահ չեղավ, որ կայֆը թողնի։ Չգիտեմ, Նոլանը էնքան լավ իրա խոսքը տեղ հասցրեց, որ իրոք չես կարա չհիանաս էդ մարդու հնճարեղությամբ։ Իրոք բռավո։
    @StrangeLittleGirl դու նայե՞լ ես, եթե հա ի՞նչ կարծիքի ես

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (26.08.2023), Աթեիստ (24.08.2023), Նաիրուհի (09.09.2023)

  10. #711
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի շաբաթ առաջ Օպենհեյմերը նայեցի, եթե շատ կարճ ասեմ վերջին մի քանի տարվա լավագույն կինոն է։
    Իմ համար կենսագրական ֆիլմերը հիմնականում ձանձրալի են, էն էլ երեք ժամ ։Դ ու մտածում էի, որ լավ կձանձրանամ, բայց մի պահ չեղավ, որ կայֆը թողնի։ Չգիտեմ, Նոլանը էնքան լավ իրա խոսքը տեղ հասցրեց, որ իրոք չես կարա չհիանաս էդ մարդու հնճարեղությամբ։ Իրոք բռավո։
    @StrangeLittleGirl դու նայե՞լ ես, եթե հա ի՞նչ կարծիքի ես
    Չեմ նայել ու սկզբունքորեն չեմ նայելու։ Գաղափարական խնդիր ունեմ էդ ֆիլմի հետ։ Նայելուց առաջ խնդրել էի նայողներին ուշադրություն դարձնել ֆիլմի որոշակի ասպեկտի վրա ու ինձ տեղեկացնել։ Բնականաբար, իմ մտավախությունը հաստատվեց, ու դրա համար որոշեցի նայել։

    Իսկ գաղափարական խնդիրս. Հիրոշիմա ու Նագասակիի, ինչպես և ԱՄՆ այլ հանցանքների համար ոչ ոք դեռ ներողություն չի խնդրել։ Ու երբ ստեղծվում են ֆիլմեր, որտեղ էս հարցերին քննադատաբար մոտենալու ու ԱՄՆ-ի քաքերը ջրի էրես հանելու փոխարեն պատասխանատուները հերոսացվում են, ինչքան էլ որպես ֆիլմ լավը լինի, ես հրաժարվելու եմ նայել։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (22.08.2023)

  12. #712
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,663
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ նայել ու սկզբունքորեն չեմ նայելու։ Գաղափարական խնդիր ունեմ էդ ֆիլմի հետ։ Նայելուց առաջ խնդրել էի նայողներին ուշադրություն դարձնել ֆիլմի որոշակի ասպեկտի վրա ու ինձ տեղեկացնել։ Բնականաբար, իմ մտավախությունը հաստատվեց, ու դրա համար որոշեցի նայել։

    Իսկ գաղափարական խնդիրս. Հիրոշիմա ու Նագասակիի, ինչպես և ԱՄՆ այլ հանցանքների համար ոչ ոք դեռ ներողություն չի խնդրել։ Ու երբ ստեղծվում են ֆիլմեր, որտեղ էս հարցերին քննադատաբար մոտենալու ու ԱՄՆ-ի քաքերը ջրի էրես հանելու փոխարեն պատասխանատուները հերոսացվում են, ինչքան էլ որպես ֆիլմ լավը լինի, ես հրաժարվելու եմ նայել։
    Բյուր ջան, չգիտեմ ովա տենց բան ասել, բայց Նոլանը հենց քո ասածի հակառակնա արել։ Ու ինձ էլ հենց դրա համարա ահավոր դզել, դաժը կարամ դետալանին կետ առ կետ ասեմ

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (26.08.2023), Աթեիստ (24.08.2023)

  14. #713
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ նայել ու սկզբունքորեն չեմ նայելու։ Գաղափարական խնդիր ունեմ էդ ֆիլմի հետ։ Նայելուց առաջ խնդրել էի նայողներին ուշադրություն դարձնել ֆիլմի որոշակի ասպեկտի վրա ու ինձ տեղեկացնել։ Բնականաբար, իմ մտավախությունը հաստատվեց, ու դրա համար որոշեցի նայել։

    Իսկ գաղափարական խնդիրս. Հիրոշիմա ու Նագասակիի, ինչպես և ԱՄՆ այլ հանցանքների համար ոչ ոք դեռ ներողություն չի խնդրել։ Ու երբ ստեղծվում են ֆիլմեր, որտեղ էս հարցերին քննադատաբար մոտենալու ու ԱՄՆ-ի քաքերը ջրի էրես հանելու փոխարեն պատասխանատուները հերոսացվում են, ինչքան էլ որպես ֆիլմ լավը լինի, ես հրաժարվելու եմ նայել։
    Բյուր, նախ ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ, որ տարբերություն ես դնում ֆիլմի՝ կինեմատոգրաֆիկ արժեքի ու թեմայի միջև, թեև դրանք մի ամբողջկանություն են, բայց դու կարծում եմ հասկանում ես ինչ նկատի ունեմ։

    Իմ կարծիքով ահագին գրագետ աշխատանք է կատարված ֆիլմի վրա։ Ինչպես Յոհանեսը նշեց դժար է երեք ժամանոց ֆիլմը մի շնչով նայել, բայց Նոլանին դա հաջողվեց։ Ինձ ահավոր շատ դուր ա եկել ձայնային դիզայնը։ Նաև այն թե ոնց ա կինեմատոգրաֆիայի սկզբուքներով ու լեզվով շեշտ դնում ենթագիտակցության վրա, էն թե ինչ ա կատարվում մարդու ներսում մինչ ինքը ինչ որ սովորական գործերով է զբաղված։ Չգիտեմ պարզ եմ գրում թե չէ....

    Ինչ վերաբերում է քաղաքական մասին, ապա մենակ էն սարկազմով լի, ցինիկ ու իրոնիկ մասը որ պրեզիտենտ Տրումանը ասում ա «Տոկիոյի վրա չենք գցի բոմբ, որովհետև կնոջս հետ մեղրամիս ենք եղել էնտեղ», ու ընդհանուր ինչպես ա ներկայացնում Տրումանին ու միջուկային բոմբի ամբողջ սարսափը ինձ թվում է դա մեծ քայլ է։ Ու նաև ընդանուր տպավորությունս էնպիսին ա որ ինքը նամյոկով լավ քննադատում է ԱՄՆ-ի հիմիկվա արտաքին քաղաքականությունը, հատկապես Ռուսաստանի հետ հակամարտությունը։

    Ինձանից քեզ խորհուրդ, թեև կյանքումս երևի հինգ-վեց անգամ եմ խորհուրդ տվել ինչ որ մեկին, գնա նայի անպայման։ Կինթատրոնում ու եթե դեռ կա IMAX 70mm. Ես Digital IMAX-ով էլ եմ նայել 70mm-ով էլ ու խելագարվելիք փորձառություն է։

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (27.08.2023), Յոհաննես (26.08.2023)

  16. #714
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,663
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, նախ ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ, որ տարբերություն ես դնում ֆիլմի՝ կինեմատոգրաֆիկ արժեքի ու թեմայի միջև, թեև դրանք մի ամբողջկանություն են, բայց դու կարծում եմ հասկանում ես ինչ նկատի ունեմ։

    Իմ կարծիքով ահագին գրագետ աշխատանք է կատարված ֆիլմի վրա։ Ինչպես Յոհանեսը նշեց դժար է երեք ժամանոց ֆիլմը մի շնչով նայել, բայց Նոլանին դա հաջողվեց։ Ինձ ահավոր շատ դուր ա եկել ձայնային դիզայնը։ Նաև այն թե ոնց ա կինեմատոգրաֆիայի սկզբուքներով ու լեզվով շեշտ դնում ենթագիտակցության վրա, էն թե ինչ ա կատարվում մարդու ներսում մինչ ինքը ինչ որ սովորական գործերով է զբաղված։ Չգիտեմ պարզ եմ գրում թե չէ....

    Ինչ վերաբերում է քաղաքական մասին, ապա մենակ էն սարկազմով լի, ցինիկ ու իրոնիկ մասը որ պրեզիտենտ Տրումանը ասում ա «Տոկիոյի վրա չենք գցի բոմբ, որովհետև կնոջս հետ մեղրամիս ենք եղել էնտեղ», ու ընդհանուր ինչպես ա ներկայացնում Տրումանին ու միջուկային բոմբի ամբողջ սարսափը ինձ թվում է դա մեծ քայլ է։ Ու նաև ընդանուր տպավորությունս էնպիսին ա որ ինքը նամյոկով լավ քննադատում է ԱՄՆ-ի հիմիկվա արտաքին քաղաքականությունը, հատկապես Ռուսաստանի հետ հակամարտությունը։

    Ինձանից քեզ խորհուրդ, թեև կյանքումս երևի հինգ-վեց անգամ եմ խորհուրդ տվել ինչ որ մեկին, գնա նայի անպայման։ Կինթատրոնում ու եթե դեռ կա IMAX 70mm. Ես Digital IMAX-ով էլ եմ նայել 70mm-ով էլ ու խելագարվելիք փորձառություն է։
    Ախպեր, մեկ մեկ նենց բաներ կգրես, որ ինձ թվումա ես եմ գրել ։Դ էն լոսթի մասով վաբշե

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (26.08.2023)

  18. #715
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու ֆիլմի մասին եմ ուզում գրել, որոնք վերջերս եմ նայել։ Երկուսն էլ՝ իրականության վրա հիմնված։

    Մեկը "The Beanie Bubble"-ն էր, ու էստեղ մի քիչ հեռացել էին իրականությունից՝ գլխավոր հերոսին կիսակոմիկ-կիսաստահակ կերպարի մեջ մտցնելով։ Բայց դա կարևոր չի։ Կարևորն էն է, որ ինձ շատ հետաքրքիր էր "ty" փափուկ խաղալիքների պատմությունը (աղջկաս խելքը գնում էր էդ փայլուն աչքերով մոնստրիկների համար), ու թե ոնց է հնարավոր մի պստիկ գաղափարից մի ամբողջ իմպերիա կառուցել։ Ինչքան էլ վատ լույսի տակ ներկայացնեին գլխավոր հերոսին, ինքը հիմա էլ իր ty խաղալիքներով մեծ հաջողություն է վայելում։
    Ահավոր ոգևորում են գաղափարներով մարդիկ, որոնք նաև լիքը կիրք են բերում իրենց աշխատանքում, մի քիչ էլ խելագարություն։ Ֆիլմում կանանց դերերն էլ իրական կերպարների վրա են հիմնված, ու միջի պրակտիկանտը լրիվ դեմք կերպար է և իրականում օնլայն մարկետինգի հիմնողներից մեկն է։ Էնքան ոգևորող է էսպիսի մարդկանց մասին իմանալը (տեսնելը, կարդալը)։

    Մյուսը "Air"-ն էր՝ Nike-ի "Air Jordan" գծի ստեղծման մասին (ու հա, էս արտադրանքի համար էլ է աղջկաս խելքը գնում):
    Էս ֆիլմն էլ էր աշխատանքային մեծ մոտիվացիայի, լավ գաղափարների, դրանց իրականացման, հավատի, եռանդի ու կրքի մասին, որ ինձ լրիվ տանում են մասնագիտական կոնտեքստում։ Էնքան ոգևորող է էսպիսի մարդկանց տեսնելը․ պարզ է, որ ֆիլմում ամեն ինչ ավելի գունագեղ է ներկայացրած, բայց սրանք լրիվ իրական դեպքեր ու իրական մարդիկ են, որոնք իրենց գործի մեջ հնարավոր ամեն ինչ են ներդրել ու հաջողության հասել։
    Էսպիսի մարդիկ ամենուր էլ կան, ու իրենք դեմք են, երբ անգամ ամենահասարակ աշխատանքում լիքը եռանդ, կրեատիվություն, գաղափարներ ու էներգիա են բերում։
    Շատ-շատ ոգևորող է։

    Մյուսը երևի "Tetris"-ը նայեմ, պիտի որ էլի էս շարքից լինի։
    Վերջին խմբագրող՝ ivy: 03.10.2023, 11:39:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (03.10.2023), Բարեկամ (04.10.2023), Ուլուանա (05.10.2023)

  20. #716
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկու ֆիլմի մասին եմ ուզում գրել, որոնք վերջերս եմ նայել։ Երկուսն էլ՝ իրականության վրա հիմնված։

    Մեկը "The Beanie Bubble"-ն էր, ու էստեղ մի քիչ հեռացել էին իրականությունից՝ գլխավոր հերոսին կիսակոմիկ-կիսաստահակ կերպարի մեջ մտցնելով։ Բայց դա կարևոր չի։ Կարևորն էն է, որ ինձ շատ հետաքրքիր էր "ty" փափուկ խաղալիքների պատմությունը (աղջկաս խելքը գնում էր էդ փայլուն աչքերով մոնստրիկների համար), ու թե ոնց է հնարավոր մի պստիկ գաղափարից մի ամբողջ իմպերիա կառուցել։ Ինչքան էլ վատ լույսի տակ ներկայացնեին գլխավոր հերոսին, ինքը հիմա էլ իր ty խաղալիքներով մեծ հաջողություն է վայելում։
    Ահավոր ոգևորում են գաղափարներով մարդիկ, որոնք նաև լիքը կիրք են բերում իրենց աշխատանքում, մի քիչ էլ խելագարություն։ Ֆիլմում կանանց դերերն էլ իրական կերպարների վրա են հիմնված, ու միջի պրակտիկանտը լրիվ դեմք կերպար է և իրականում օնլայն մարկետինգի հիմնողներից մեկն է։ Էնքան ոգևորող է էսպիսի մարդկանց մասին իմանալը (տեսնելը, կարդալը)։
    Աղջկաս խելքն էլ էր գնում էդ Բինիբու-ների համար, ամեն առիթով կարելի էր դրանցից նվիրել, և նա երջանիկ էր։ Ճամփորդելիս, երբ ոչինչ հասցրած չէի լինում իր համար գնած լինել, ցանկացած օդանավակայանից կարելի էր դրանցից վերցնել, և հարցը լուծված էր
    Ընդ որում, ամեն մի կերպարին անհատական վերաբերմունք ուներ, ընտրում էր, թե կոնկրետ որ մեկին էր այսինչ օրը այսինչ տեղը իր հետ տանելու։
    Իր կոլեկցիան պահել է, հիմա արդեն՝ ավտոտնակ իջեցված արխիվային տուփերում

    Ապրես, որ պատմեցիր ֆիլմի մասին․ հենց իր հետ էլ հավեսով կնայենք։ Հուսով եմ՝ Նեթֆլիքսում կա։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 04.10.2023, 06:52:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (04.10.2023), Ուլուանա (05.10.2023)

  22. #717
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղջկաս խելքն էլ էր գնում էդ Բինիբու-ների համար, ամեն առիթով կարելի էր դրանցից նվիրել, և նա երջանիկ էր։ Ճամփորդելիս, երբ ոչինչ հասցրած չէի լինում իր համար գնած լինել, ցանկացած օդանավակայանից կարելի էր դրանցից վերցնել, և հարցը լուծված էր
    Ընդ որում, ամեն մի կերպարին անհատական վերաբերմունք ուներ, ընտրում էր, թե կոնկրետ որ մեկին էր այսինչ օրը այսինչ տեղը իր հետ տանելու։
    Իր կոլեկցիան պահել է, հիմա արդեն՝ ավտոտնակ իջեցված արխիվային տուփերում

    Ապրես, որ պատմեցիր ֆիլմի մասին․ հենց իր հետ էլ հավեսով կնայենք։ Հուսով եմ՝ Նեթֆլիքսում կա։
    Կարծեմ, Apple TV-ով եմ նայել, ոչ թե Netflix-ով։
    Ի դեպ, մենք էլ էինք հենց օդանավակայաններից ձեռք բերում, սովորական խանութներում աչքովս չէր ընկնում։ Ֆիլմը նայելուց հետո հասկացա, որ դա ի սկզբանե իրենց մարկետինգային ստրատեգիան է եղել՝ արհեստականորեն ստեղծված "limited edition" ու քիչ հասանելիություն, որին մինչ օրս էլ հավատարիմ են։
    Ու դրա հետևանքով էլ 90-ականներին էդ քիչ հասանելի խաղալիքները հավաքելու խելագար տենդենց է առաջացել, որի մասին էլ հենց ֆիլմն է։

  23. #718
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    The Crowded Room-ը նայե՞լ եք։ Վերջին ժամանակների նայածս ամենատպավորիչ ֆիլմն էր։ Նախորդիվ Զենդայան էր շատ հաջողությամբ դուրս եկել Մարվելի կոմիքսային կերպարից, հիմա էլ Թոմ Հոլլանդն ա լրիվ այլ կերպ ներկայանում, քան Սարդ Մարդում էր։
    Եթե Խոաքին Ֆենիքսի Ջոկերը հավանում եք, անպայման նայեք։
    Էս ֆիլմի մասին նախօրոք ինչ ասես, սփոյլ ա լինելու, նայելուց առաջ աշխատեք ոչ մի նկարագրություն, մեկնաբանություն չկարդաք (իմ սխալը չանեք) ավելի հետաքրքիր կլինի։

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (08.10.2023)

  25. #719
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    The Crowded Room-ը նայե՞լ եք։ Վերջին ժամանակների նայածս ամենատպավորիչ ֆիլմն էր։ Նախորդիվ Զենդայան էր շատ հաջողությամբ դուրս եկել Մարվելի կոմիքսային կերպարից, հիմա էլ Թոմ Հոլլանդն ա լրիվ այլ կերպ ներկայանում, քան Սարդ Մարդում էր։
    Եթե Խոաքին Ֆենիքսի Ջոկերը հավանում եք, անպայման նայեք։
    Էս ֆիլմի մասին նախօրոք ինչ ասես, սփոյլ ա լինելու, նայելուց առաջ աշխատեք ոչ մի նկարագրություն, մեկնաբանություն չկարդաք (իմ սխալը չանեք) ավելի հետաքրքիր կլինի։
    Բայց ոնց որ թե ֆիլմ չի, այլ փոքրաքանակ էպիզոդներով սերիալ:
    Երևի մի շնչով ես նայել, որ «ֆիլմ» ես ասում

  26. #720
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ոնց որ թե ֆիլմ չի, այլ փոքրաքանակ էպիզոդներով սերիալ:
    Երևի մի շնչով ես նայել, որ «ֆիլմ» ես ասում
    Ախ, հա, մինի սերիալ ա, բայց ֆիլմի պես ա նայվում )
    Վերջերս շատ հազվադեպ ա հետաքրքիր լիամետրաժ ֆիլմ պատահում, էս մինի սերիալների ֆորմատը շատ եմ հավանում, եթե սովորական ֆիլմը երկու ժամ նայեցիր, անցար, սա մեկ-երկու շաբաթ ֆիլմի մեջ ա պահում։

    Սերիալներից Թեդ Լասսոն երևի նայած կլինեք, որովհետև շատ էին խոսում, բայց այ միսիս Մեյզելը երևի բաց թողած կլինեք, ու շատ իզուր, երկուսն էլ շատ հավես սերիալներ են, անպայման նայեք։ Բայց էն Մարդաշատ սենյակը լրիվ ուրիշ թեմա ա, սրանց հետ կապ չունի )

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (04.10.2023)

Էջ 48 50-ից ԱռաջինԱռաջին ... 3844454647484950 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրականություն. Թեմայից դուրս, բաժնից ներս
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 19.08.2014, 17:27
  2. Ներս թող ինձ / Let The Right One In
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 10
    Վերջինը: 04.08.2014, 05:10
  3. Երաժշտություն բաժնից արգելափակված անդամներ
    Հեղինակ՝ Kita, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2011, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •