Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Էրեկ "Everything Everywhere All at Once"-ը նայեցինք․ թրեյլերից հետո ցանկություն չէր առաջացել ֆիմը դիտելու, բայց դե կինոթատրոնի մոտակայքում էինք, սպոնտան որոշեցինք ներս գնալ։
Ու ընթացքում հա իրար էինք նայում՝ դեռ մնանք, թե դուրս գանք։ Վերջը մնացինք մինչև ավարտը, բայց տանջանք էր նայելը։
Ուղերձը հասկանալի էր ու կրեատիվ էր միջին վիճակագրական ընտանեկան կյանքը, դրանցում ներգրավված հարաբերությունները և ընտրությունների հետևանքով բաց թողնված հնարավորություններն էդ ձևով ներկայացնել։ Բայց դե չէր նայվում, ձգած-ձգձգած, լիքը կրկնվող իրավիճակներ ու տեսարաններ, ինչ-որ փսիխոդելիկ պահեր ու դետալներ, որ ուղղակի ներս էին լցրած ոնց պատահի։ Երկու գլխավոր դերասանը օքեյ էին, Jamie Lee Curtis-ն էլ, բայց դե եսիմ ինչ չէր։
7 Օսկար էս ֆիլմին, Ակադեմիան ծխա՞ծ ա եղել նայելիս։
Օհ, նոր նկատեցի, որ էս ֆիլմի քննարկումն էստեղ ա ծավալվել՝ սփոյլերներով․ աչքի տակով անցկացրել էի, որ ինչ-որ ֆիլմից եք խոսում, բայց չէի ֆիքսվել, որ խոսքը սրա մասին էր։
Հիմա նոր կարդացի ձեր գրածները․ հետաքրքիր էր բոլոր կարծիքները տեսնելը։
Մտածում եմ՝ գուցե մի 15-20 տարի առաջ հավեսով նայեի էս ֆիլմը, ոչ թե սենց տանջահար լինեի։

Ի դեպ Բանշիներն էլ չնայվեց, դերասանները շատ լավն էին, պատմությունն էլ, բայց մի ձև չէր նայվում, ձանձրահար եղա մնացի․․․
Բան չեմ գտնում նայելու։

Վերջին տարիների օսկարային ֆիլմերից սրանք են մնացել հիշողությանս մեջ՝ "Three Billboards Outside Ebbing, Missouri", "Little Women", "A Star Is Born", "Once Upon a Time in Hollywood", "Jojo Rabbit", "The Favourite", "Dune":
Էլի՜ եմ ուզում սենց ֆիլմեր։