Մի հատ ուրիշ մարիխուանա-կինոյի անուն ասեմ, մի շաբաթ առաջ նայած (ինչ-որ շատ են նայվում էս վերջերս), քանի դեռ չեմ մոռացել, որովհետև արդեն համարյա լրիվ ջնջվում ա հիշողությունիցս։ Fantasy Island (2020): Արկածային-սարսափ-թրիլլեր՝ լրիվ անտրամաբանական (ըստ իս) ավարտով։ Զատո բավարարել էր հակառասիստական, բազմա-սեքսուալության և այլ բազմազանությունների սատարման ու ընդգրկման ներկայիս թրենդի պահանջները (ոնց որ diversity & social justice առարկայից թեզի պաշտպանություն լիներ )
Բայց քթիցդ բռնած մինչև վերջ տանում ու նայել ա տալիս, եթե էդ կարգի բան ենք ուզում նայել, հոլիվուդյան սկզբունքների համաձայն։