Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
Հանճարեղագույն ֆիլմ: Get out-ին, ճիշտ ա, չի հասնի, բայց Jordan Peele-ը (ռեժիսորը) տեղով նոր խոսք ու ասելիք ա՝ սարսափի ժանրում: Ինքն էլ գրում ա սցենարները: Ես իրան որպես հումորիստ էդքան չէի հավանում ու հիմա՛ եմ հասկանում՝ էս տղեն ինչի համար ա իրականում ստեղծված: Ինքը ռեժիսոր ա: Ու տաղանդավո՛ր ռեժիսոր: Ինքը սցենարիստ ա: Ու խելառ ու հանճարե՛ղ սցենարիստ:

« Us » ֆիլմն ավելի շուտ թրիլլեր կարելի ա համարել, քան սարսափ: Առեխծվածային միստիկ թրիլլեր: Եթե սիրահար ես 6-րդ զգայարանատիպ ֆիլմերի, կամ ասենք՝ Regression, կամ The Others (Alejandro Amenabar)՝ ուրեմն կսիրես էս ֆիլմը: Ինքը բազմաթիվ սուբլիմինալ տարրեր ունի մեջը: Մի շարք խնդիրներ ա առաջ քաշում՝ չնայած որ առաջին անգամ նայելուց մտածում ես՝ «բաբոն պայթի, էս ինչ ա նկարել էս տղեն. գիժ ա սա լրիվ»: Ու էդ ամենն ասում ես միմիայն հիացմունքով: Ես սիրում եմ Jordan Peele ռեժիսորին ու սցենարիստին: Աննման ա իրա սթայլը: Ու ամենասարսռելին գիտե՞ս որն ա. էն, որ ինքը սկսնա՛կ ա ընդամենը: Պատկերացնում ե՞ս: Us-ը իրա երկրորդ ֆիլմն ա ու քեզ մեծագույն հաճույքով խորհուրդ եմ տալիս գնալ նայել:

Ֆիլմը մի ընտանիքի մասին ա, ում տուն են ներխուժում չսպասված անձինք: Ու էդ չսպասված անձինք հենց իրե՛նք են: Ավելին չեմ ասի՝ սփոյլ չանելու համար: Էնքա՜ն twists and turns կա էս ֆիլմի մեջ, որ նախևառաջ՝ մեկ անգամ դիտելը բավարար չի լինի: Թաքնված մեսիջներ ու խելագար իդեաներ, որ երբեմն նույնիսկ լոգիկային մոտիկ չեն, բայց աշխատու՛մ են, գրողը տանի: Ու ինչի՞ են աշխատում, գիտե՞ս: Որովհետև ինքը քեզ սեփական մեկնաբանության տեղ ա թողնում իր գրեթե ամեն մի ալեգորիայում: Ինքը հա՛մ միստիկ սարսափ ա, համ էլ գլուխկոտրուկային տարրեր ունի մեջը՝ Նոլանի «Memento» -ի պես: Քեզ ստիպում ա անընդհատ մտածել ու գժվե՜՜՜լ:

Գնա նայի, Այվ: Չես փոշմանի: Հ.Գ. ըստ իս:
Էս ամբողջը որ ասում ես լավ ես ասում, բայց Մեմենտոյի հետ զուգահեռներդ անհիմն են։ Մենակ երևի թե թվիստի պահը։ Բայց կոնցեպտուալ ու կենտեքստային սարեր ձորեր ա։ Ստեղ շատ հարուստ կոնտեքստ ա, ու գրեթե ոչ մի գլուխկոտրուկային պահեր չկային, էդ թվիստը շատ հեշտ կարար և չլիներ։ Էական բան չի փոխում։ Ընթացիկ ոչ մի բան ցույց չի տալիս իրա անհրաժեշտությունը, կամ ինքը որևէ մի բաց չի լրացնում իր լինելով, ավելին նույնիսկ հակասում ա դիալոգային որոշակի պահերի։ Էդ Նոլանական ֆիշկեն չունի ինքը։ Մեմենտոն հանճարեղ ա․․․

Իսկ էս կինոն ինձ ուղղակի դուր ա գալիս։ Հետաքրքիր ա, երբ որ համատեղում են անհամատեղելին։ Էս ֆիլմը կարա լարված պահի ու միաժամանակ մանր մունր կադրերի ու դիալոգների վրա հրճվես, խոսքի։ Ու չեմ համաձայնվի, որ սեփական մեկնաբանության էդքան մեծ տարածք կար։ Մեծամասամբ շատ հստակ փոխաբերություններ էին։ Ու շոշափվող թեմաներն էլ էին հստակ։ Խոսքի աղքատություն, ռասիզմ, սնոբիզմ, ծնող երեխա հարաբերություններ, արժեքների տարբերություն․․․ և այլն։ Ինչ ասես կար։

Հ․Գ․ Լյուպիտան անֆաս․․․ հրաշք ա։ Էն որ հա ուզում ես վերանայես էդ ուրվագիծը։