Հանճարեղագույն ֆիլմ: Get out-ին, ճիշտ ա, չի հասնի, բայց Jordan Peele-ը (ռեժիսորը) տեղով նոր խոսք ու ասելիք ա՝ սարսափի ժանրում: Ինքն էլ գրում ա սցենարները: Ես իրան որպես հումորիստ էդքան չէի հավանում ու հիմա՛ եմ հասկանում՝ էս տղեն ինչի համար ա իրականում ստեղծված: Ինքը ռեժիսոր ա: Ու տաղանդավո՛ր ռեժիսոր: Ինքը սցենարիստ ա: Ու խելառ ու հանճարե՛ղ սցենարիստ:
« Us » ֆիլմն ավելի շուտ թրիլլեր կարելի ա համարել, քան սարսափ: Առեխծվածային միստիկ թրիլլեր: Եթե սիրահար ես 6-րդ զգայարանատիպ ֆիլմերի, կամ ասենք՝ Regression, կամ The Others (Alejandro Amenabar)՝ ուրեմն կսիրես էս ֆիլմը: Ինքը բազմաթիվ սուբլիմինալ տարրեր ունի մեջը: Մի շարք խնդիրներ ա առաջ քաշում՝ չնայած որ առաջին անգամ նայելուց մտածում ես՝ «բաբոն պայթի, էս ինչ ա նկարել էս տղեն. գիժ ա սա լրիվ»: Ու էդ ամենն ասում ես միմիայն հիացմունքով: Ես սիրում եմ Jordan Peele ռեժիսորին ու սցենարիստին: Աննման ա իրա սթայլը: Ու ամենասարսռելին գիտե՞ս որն ա. էն, որ ինքը սկսնա՛կ ա ընդամենը: Պատկերացնում ե՞ս: Us-ը իրա երկրորդ ֆիլմն ա ու քեզ մեծագույն հաճույքով խորհուրդ եմ տալիս գնալ նայել:
Ֆիլմը մի ընտանիքի մասին ա, ում տուն են ներխուժում չսպասված անձինք: Ու էդ չսպասված անձինք հենց իրե՛նք են: Ավելին չեմ ասի՝ սփոյլ չանելու համար: Էնքա՜ն twists and turns կա էս ֆիլմի մեջ, որ նախևառաջ՝ մեկ անգամ դիտելը բավարար չի լինի: Թաքնված մեսիջներ ու խելագար իդեաներ, որ երբեմն նույնիսկ լոգիկային մոտիկ չեն, բայց աշխատու՛մ են, գրողը տանի: Ու ինչի՞ են աշխատում, գիտե՞ս: Որովհետև ինքը քեզ սեփական մեկնաբանության տեղ ա թողնում իր գրեթե ամեն մի ալեգորիայում: Ինքը հա՛մ միստիկ սարսափ ա, համ էլ գլուխկոտրուկային տարրեր ունի մեջը՝ Նոլանի «Memento» -ի պես: Քեզ ստիպում ա անընդհատ մտածել ու գժվե՜՜՜լ:
Գնա նայի, Այվ: Չես փոշմանի: Հ.Գ. ըստ իս:
Էջանիշներ