Վերջերս որոշեցի տեսնել, թե "Get Out" ֆիլմն ինչի մասին էր, ու քանի որ սարսափի թեկուզ փոքր դոզաներ պարունակող ֆիլմերը շատ վատ եմ տանում, ֆիլմը նայելը բացառվում էր, դրա համար բռնեցի ինտերներտում ամբողջ սյուժեն կարդացի. ես սովորաբար էդպես եմ «նայում» սարսափ ֆիլմերը:
Մի քանի օր առաջ էլ աչքովս ընկավ, որ "Get Out"-ի ռեժիսորի նոր ֆիլմն է գալիս կինոթատրոն՝ "Us"-ը: Ինտերնետում դեռ ոչ մի տեղ ամբողջական սյուժեն չգտա, միայն կրճատ թիզերներ կան: Երեկ ասեցի՝ լավ, բռնեմ թրեյլերը նայեմ, ինչ պիտի լինի որ: Մեծ սխալ, էն էլ քնելուց առաջ... Վախից չէի կարողանում քնել: Բայց հետն էլ սյուժեն ավելի հետաքրքրեց:
Ասածս ինչ է: Թե մարդ կա, ով "Us"-ը նայել է կամ նայելու է, կպատմե՞ք ինձ էդ պատմության մանրամասները. շատ հետաքրքիր է:
Էջանիշներ