Եկա ասեմ որ սպասելիքներն ու չսպասելիքները արդարացան։ Ահավոր սիրուն սթիմփպանկ աշխարհ, թույլ սյուժե, կերպարներ ու կլիշոյոտ դիալոգներ։ Եթե նայել, մենակ կինոթատրոններում, մի անգամ ու զուտ վիզուալի խաթեր ։)
Մի տեսարան կար, ուրեմն, էս աղջիկը՝ գլխավոր գերագույն հերոսուհին, հորիզոնական պառկած լացում ա, ըստ ֆիզիկայի օրենքների արցունքը աչքի անկունից կողքի պիտի թափվեր, բայց այտի վրայով էր ծորում ա դեպի ծնոտ։ Սենց բաները սովորաբար երկրորդ ռաունդից եմ սկսում նկատել։
Մի հատ էլ հեղափոխական կերպար կար, նենց պաթոսով էր սաղ դերը կատարում էդ դերասանուհին։ Բա իրա անունը՝ Քամու Ծաղիկ, բա ռեպլիկները, ռեպլիկները))
Ներվերը անջատում և վայելում եք, մի խոսքով, առանց խորանալու։ Եթե որոշեք նայել էլի։






Մեջբերել
Էջանիշներ