Քանի թեման երկու գրառումով ակտիվացել ա, ասեմ որ The Expanse-ի երկրորդ սեզոնը շատ լավն ա ստացվել։ Ես գրեքերը կարդացել եմ ու սպասում էի սերիալին։ Առաջին սեզոնը նենց, քչից-շատից կուտվեր, բայց էս երկրորդը բոմբ ա ստացվել։ Ինձ թվում ա հեռուստատեսային ադապտացիան, նկարահանությունը, էֆեկները, դերասանական խաղը, էս ժանրի լավագույներից ա։ Եթե հավես ունեք, նայեք-մայեք, հետաքրքիր ա կարծիք լսելը։
Էս The Expanse-ը հետաքրքիր SiFi ա, ռեալ ա, մեզ շատ մոտ ա, ոնց որ մեր իմացած տեխնոլոգիաների ու հարաբերությունների մի քիչ առաջ անցած, մի քիչ advanced տարբերակն ա։ Ստեղ խոռոչների միջով գերլուսային արագությամբ գալակտիկաներ չեն փոխում, հազիվ մեր արեգակնային համակարգով են յոլա գնում, ու գործի հիմքում դրած սոցիալական համակարգն ա ահագին ուժեղ ստացվել։
Էջանիշներ