Վերջապես նայեցի Նոլանի էս վերջին կինոն՝ Interstellar-ը: Ճիշտ ա Նոլանը մեր ախպերն ա, բայց էս ոնց որ էն չէր: Էս անգամ Նոլան ախպերները չլացացրին: Զահլա չկա խորանալու ֆիլմի գիտաֆանտաստիկ մասին․ հարցեր կային որ օդի մեջ մնացին, ու դա հեչ չի սազում Նոլանին: Նենց չի որ վատն ա է, եթե Նոլանին հանենք ու ուրիշ ռեժիսյոր դնենք, կստացվի միջինից բարձր ֆիլմ՝ Gravity, Oblivion, Elysium-ի կարգի: Բայց երբ Նոլանն ա հեղինակը ուրեմն ետ կինոն պետք ա լինի կատարյալ: Դե իսկ երաժշտությունը բարձր մակարդակի էր․ Հանս Ցիմերը չի թուլանում ոչ մի տիպի:
Մի խոսքով սպասումները եղածից շատ-շատ էին:
Դուք ի՞նչ կասեք