Հռոմեացի զորավարները և զինվորնեը գլադիատոր ապստամբների առաջխաղացումը կանխելու համար հատուկ մարտարվես են մշակում, պարապելով իրենց իսկ մեթոդներով:
Հռոմեացի զորավարները և զինվորնեը գլադիատոր ապստամբների առաջխաղացումը կանխելու համար հատուկ մարտարվես են մշակում, պարապելով իրենց իսկ մեթոդներով:
Gladiator ջան, Spartacus-ը ոչ թե ֆիլմ ա, այլ հեռուստատեսային սերիալ: Այսինքն՝ սխալ բաժին ես ընտրել: Այ սա ա քո ուզած թեման: Խնդրում եմ «Կինո» բաժնում էլ չշարունակել:
DIXIcarpe noctem
Էն որ ասում են՝ պոպոքը ինչի մեջ էլ լցնես, կհամովացնի, հիմա էս Helena Bonham Carter-ն ա, լուրջ եմ ասում: Ինչ ֆիլմում էլ դնես, սաղ ֆիլմը ուտվող կսարքի:
Քիչ առաջ "Toast" ֆիլմն էի նայում: Հայտնի խոհարար Nigel Slater-ի մասին էր, բայց մինչև չվերջացավ, չիմացա, որ իրական դեպքերի վրա հիմնված կենսագրական ֆիլմ էր:
Նենց հավեսով նայվեց, ու մեծ մասամբ հենց Հելենայի շնորհիվ: Վերջն ա ինքը, ինչքան նայեմ, չեմ կշտանա: Իհարկե նաև էն ազդեց, որ չգիտեի՝ խոհարարի մասին ա ֆիլմը ու լրիվ ուրիշ անկյան տակ էի նայում: 7Ֆիլմում նենց հետաքրքիր հարաբերություններ էին, շատ իրական: Ամենակայֆը էն էր, որ կերպարներից ոչ մեկը ոչ հստակ դրական էր, ոչ հստակ բացասական. լրիվ ոնց որ իրական կյանքում: Ու էդպես մինչև վերջ էլ չես հասկանում՝ պիտի համակրանք ունենայիր իրենց հանդեպ, թե հակակրանք, ոչ մի բան պարտադրված չէր, շատ հավանեցի էդ պահը:
Սփոյլերի տակ դնում եմ սյուժեի ընդհանուր նկարագիրը:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Մի խոսքով, չգիտեմ՝ ինչքանով արժի հատուկ դնել նայել էս ֆիլմը, բայց եթե դուք էլ իմ պես պատահաբար միացնեք թիվին ու ընկնեք էս ֆիլմի վրա, հանգիստ խղճով կարող եք չշրջել, դժվար թե ուրիշ ալիքով նայելու ավելի արժանի բան լինի![]()
Առաջին տեսարանը բաց եմ թողել, իսկ վերջում էն կիսասիրահարված պաչիկ-մաչիկը հեչ գռեհիկ չէր...
Թեև համաձայն եմ, որ դա ամբողջ ֆիլմի հետ էնքան էլ կապ չուներ:
Ում համար գռեհիկ չէր, իսկ ում համար էլ զզվելի էր
Կարող էր ուղղակի մի հայացքով ցույց տար իր էդ կիսասիրահարված վիճակը (и пусть каждый понимал в мере своей испорченности)
Երբ աղջիկն ու տղան երեկոյան գալիս են հյուրանոցի նույն համարը, հեչ պարտադիր չի ցույց տան, թե գիշերը իրանք ինչով են զբաղվում, որ հասկանաս թե իրանք գիշերը ինչով են զբաղվել![]()
Քիչ առաջ "A Single Man"-ն էի նայում, ուրիշ նայող էղել ա՞:
http://www.moscowcinema.com/
ժողովուրդ ջան խնդրում եմ ասեք այս սայթի երաժշտությունը որ ֆիլմի սոունդթրեքնա?
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Tig (23.03.2013)
Sagittarius (26.03.2013), Հայկօ (26.03.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ