Իսկ ինձ դուր եկավ...Համարյա: Գիտե՞ս՝ ինչն ա հետաքրքիր. գուցե և իրենց սուպերհերոսների տեղ են դնում, գուցե և մոլագարության աստիճանի անկապ բաներ են անում ֆիլմի հերոսները... Բայց հետո հասկանում ես, որ ոչ մի անկապ բան չկար: Ու ոչ ոք իրեն ոչ մի բանի տեղ չէր դրել: Համ էլ էս ֆիլմը կոմիքսի հիման վրա չի նկարած, ապատեղեկատվություն մի տարածի, անգռը: Նույնիսկ հեռավոր ակնարկ էլ չկա էդ մասին: Ֆիլմն առերևույթ էն մասին ա, թե ինչ կլիներ, օրինակ, եթե քո սիրած Բեթմենը (
) ապրեր ու ստեղծագործեր ոչ թե Գոթհեմ Սիթիում, այլ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ որպես սովորական մարդ: Ու էն մասին ա, որ ամեն մի հեքիաթի մեջ ճշմարտության հատիկ կա, ու էդ հատիկը ոչ թե քարի կտոր ա, այլ ծառի ծիլ տված սերմ: Ու էն մասին ա, թե ինչ սարսափելի բան ա իրական կյանքը: Ֆիլմի վերջը ամեն ինչ տակնուվրա ա անում ու լիքը մտածելու նյութ ա տալիս:
Էջանիշներ