Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Դե հա, էդ հաստատ կա, ու նույնիսկ մենակ հերոսների առումով չէ․ ասենք՝ կին ռեժիսորի հաջողությունն էլ ա արտառոց բան համարվում: Բայց իմ ասածն էն ա, որ երբ որակյալ բան ես ստեղծում, մեկ ա՝ գլխավոր հերոսը կին ա, թե տղամարդ․ մարդկանց մեծամասնությունը կինո ա գնում առաջին հերթին լավ ժամանցի համար, ոչ թե քաղաքական դիրքորոշում ցուցադրելու:

Համ էլ կին հերոսներով հաջողված կինոների (խաղերի էլ) օրինակներն արդեն էնքան շատ են, որ էդ «անգիտակցական դիսկրիմինացիայի» պատճառով ձախողվելու վտանգը հանգիստ կարող ենք կասկածի տակ դնել: Ընդ որում՝ դրանք հաջողված էին էս նոր անտիսեքսիստական ալիքի բարձրանալուց դեռ շատ առաջ: Տասնյակներով օրինակներ կարելի ա բերել: Ասենք՝ Alien-ը (1979 կարծեմ) ծայրից ծայր գլխավոր կին հերոսի շուրջ ա, ու հիմա կուլտային կինո ա՝ հիմնականում հենց տղամարդկանց շրջանում : Kill Bill, Mulan, Million Dollar Baby, Amélie, The Girl with the Dragon Tattoo, Brave, A Quiet Place... Լիքն են:

(Խաղերում ընդհանրապես ավելի հետաքրքիր վիճակ ա: Ասենք՝ էն խաղերում, որտեղ կարող ես ընտրել՝ հերոսդ կին ա, թե տղամարդ, տղամարդկանց մեծամասնությունը հաճախ կին ա ընտրում : Պլյուս՝ դե Tomb Raider, Horizon Zero Dawn, Portal և այլն):
Հա, իհարկե մարդիկ կինոթատրոն չեն գնում քաղաքական դիրքորոշում արտահայտելու։ Բայց կա տենց տենդենց. մարդիկ ավելի քիչ ա հավանական, որ տեղներից վեր կկենան, կինոթատրոն կգնան, եթե հերոսը կին ա։ Տես, դու մատների վրա հաշված օրինակներ ես բերում հաջողված ֆիլմերի, որ հերոսը կին ա, բայց նայի տղամարդ հերոսով հաջողված ֆիլմերի կոնտեքստում, թե ինչ փոքր թիվ են կազմում, նայի նաև հաջողության չափին ու նայի նաև էն բոլոր կինոներին, որ էդպես էլ չեն ստեղծվել կամ կինոթատրոններ չեն հասել հենց կին հերոս ունենալու պատճառով։ Ի դեպ, նույնը վերաբերում ա նաև այլ մաշկի գույն ունեցող կերպարներին։

Ինչ վերաբերում ա խաղերին, ապա խաղերում կին կերպարները խիստ առարկայացված ու սեքսուալացված են, ու խաղերի ինդուստրիան ընդհանրապես երևի աշխարհի ամենասեքսիստ ինդուստրիան ա։