Ուրեմն մենք էրեկ գնացինք նայելու։ Ձանձրույթից մեռնում էինք, բայց 4DX֊ը իրավիճակը փրկեց։ Շարժվող աթոռները, կատվի բերանից թռնող թուքը, զանազան հոտային ու օդային էֆեկտները վերջն էին
Լավ կողմերից էր, որ քաղաքական հարցեր թեթևակի շոշափեցին։ Բայց գլխավոր հերոսի կին լինելը կինոն պակաս տղայական չէր դարձնում (էդ իրար խփելու տեսարանները ներվերիս վրա ազդում էին)։ Հա, մեկ էլ կատուն ընդհանուր առմամբ վերջն էր

Մանավանդ Ֆյուրիի աչքի պահով։ Ու մեկ էլ կայֆն էն էր, որ 90֊ականների ռոքեր կնանիքի երգերից կային (մենք էդ հույսով էլ գնացել էինք), բայց տենց էլ չհասկացա, թե Նիրվանան ոնց ա ռոքեր կնանիք համարվում

Էջանիշներ