Freeman-ի խոսքերից
Ինձ Ջոբուի (աղջկա) ելքն ավելի էր դուր գալիս, երբ ինքն ամեն ինչ տեսել էր ու ոչ մի բանի մեջ էլ իմաստ չէր տեսնում, էդ տանում էր նիրվանայի գաղափարին կամ աչքը կշտացված լինելուն։
«Երբ ամեն ինչ կարող ես ունենալ՝ ոչ մի բան արժեքավոր չի» միտքը շատ լավն ա ուղղակի սենց արժեզրկելու համար։
Կապը Ջոբուի վիճակի ու նիրվանայի, կամ օրիենտալ փիլիսոփայության համար շատ հետաքրքիր ա ու տրամաբանական, բայց իմ աչքին լրիվ այլ բան էր կատարվում։ Կար մի աղջիկ, ով մոր՝ գերազանցության հասնելու ճնշման տակ իրա հոգեկան ամբողջականությունը կորցրել էր, անընդհատ քննադատվում էր, չհասկացված էր, ով արդյունքում նաև հասել էր էդ գերազանցությանը, տեսել էր բոլոր աշխարհները․․․ փոխարենը կապը կորցրել էր և ինքն իրա հետ, և մոր, և աշխարհի, նաև որտև ինքը ապրում էր ու կար փորձառություններում, որոնք էնքան կտրված էին ամբողջ աշխարհից, որ իրան ոչ մեկ շանս չուներ հասկանալու։
Այսինքն՝ էդ վիճակի իմ մեկնաբանությունը ոչ թե էն էր
֊ որ կար մարդ, ով տեսավ ամեն ինչ, ու ամեն ինչ տեսնելուց հետո էլ չգտավ իմաստ ու փորձում էր իրա հանգիստը գտնել վերացման մեջ,
֊ այլ կար մարդ, ով լրիվ իզոլացված, ճնշված ու չհասկացված էր իրա փորձառության մեջ ու ուղղակի ուզում էր վերջ տար էդ վիճակին իրա համար տեսանելի միակ ելքով
Շատ պարզունակ ասած՝ անչափահասի դեպրեսիայի պատմություն էր։
Էվելինին փնտրելու Ջոբուի կարիքը իրա կատարյալ մենակությունը կոտրելու փորձ էր։ Իրան աշխարհում ոչ մեկ չէր կարա հասկանար, բացի գուցե Էվելինից ու իմ համար սիրուն դեմոնստրացիա էր նրա, թե մարդ ինչքան կարիք ունի հասկացված լինելու, իրա փորձառությունը կիսելու։
Իսկ առհասարակ թե ոնց էր էդ հանգուցալուծումը նկարած, ֆանտաստիկ էր իմ համար։ Թե ոնց էր Ջոյը իրան կորցնում, խառնվում, չիմանում թե ինքը ով ա, ինչ ա, ու ինչ կատաղի էր կռվում մեռնելու (ինչ֊որ տիպի ելքի) համար, ինչ անհնարին էր իրան բռնել, պահելը։ Շատ֊շատ տպավորիչ էր, լիքը մարդ տեսավ իրան ըտեղ հաստատ (ես որ ինձ տեսա)։ Նաև, որ ձեռք մեկնելու որոշումը իրանն էր, երբ թվաց թե Էվելինը հազիվ իրան ոնց֊որ թե հասկանում ա, ոնց որ թե սիրում ա, ամոթը հաղթահարում ա Ջոյի սեռականության հետ կապված։
Ես հիմա մեծ-մեծ պնդումներ եմ ուզում անել աշխարհի, իմաստի մասին, բայց կինոյի սիրունությունը նաև դրանում էր, որ կինոն մեծ պնդումներ չէր անում, այլ ուղղակի էդ մարդկանց հետ իրանց վիճակների միջով էր անցկացնում։
Իսկ ես մեծ֊մեծ պնդում, այնուամենայնիվ, կանեմ։ Այն է, որ մարդու իմաստի զգացողությունը էմոցիոնալ ձեռքբերում ա, ոչ թե ինտելեկտուալ։ Իսկ էմոցիոնալ դաշտում մարդը այլ մարդկանց հետ կապի կարիք ունի (էդ կապը տարբեր տեսքի կարա լինի) այլ կարիքների շարքում, ու կինոյում էդ իմ միտքը իմ աչքում ահագին մեծ տեղ էր վերցրել։ Ամեն ինչ տեսնել, ամեն ինչ իմանալը ինտելեկտուալ ձեռքբերում ա, ու էս ու լիքը ուրիշ գործեր, նաև տարբեր մարդկանց անձնական փորձեր ասում են, որ էդ ինտելեկտուալ ձեռքբերումը էմոցիոնալ ձեռքբերման չի թարգմանվում։
Իսկ ինչ վերաբերում ա անսպասելիությանը․․․ համաձայն եմ, որ էս կինոն էդ անսպասելությունը չէր տալիս, բայց նաև էն, որ գիտենք, որ վերջը բոլորս մեռնելու ենք, չի խանգարում մեկ֊մեկ նենց ապրել, որ հավատաս թե էդ ա որ կա։
Էջանիշներ