Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
Էդ տղեքը ոչ առաջինն էին, ոչ էլ երկրորդը։ Նրանցից առաջ ու հետո եղածներն էլ ապրել են Ջեքսոնի հաշվին, ավելի ճիշտ՝ ոչ թե էրեխեքը, այլ ծնողները։ Մինչև էս ֆիլմի ի հայտ գալը, տարբեր բաներ հրապարակվեցին, հենց Մայքլի կենդանության օրոք, ահագին նայել եմ և' իր տարբեր տարիների ինտերվյուները, և' հետևում էի դատական պրոցեսներին, ու, ցավոք, ստիպված էի հայտնաբերել, որ էս ամենի հետևում մանկապղծություն եղել ա։ Թեև մի գրամ անգամ "զոհերին" չեմ խղճացել, դրանցից բոլորն էլ շատ էլ հոժար ընդունել են էդ "պայմանները", որովհետև լողացել են ճոխության մեջ, ծնողներից սկսած։
Իրականում, էն ինչ կատարվել ա ահագին բարդ հոգեբանություն ունի։ Նախ, Մայքլը ընտրում էր խոցելի ընտանիքներ՝ սոցիալ֊տնտեսական առումով. Նրանք շատ արագ գայթակղվում են։ Հետո ահագին տակտիկորեն ու բավական ժասմանակի ընթացքում երբ որ ձեռք էր բերում էդ էրեխեքի հարյուրտոկոսանոց վստահությունը, նոր դիպչում էր նրանց։ Եվ ամենակարևորը՝ նա իսկապես սիրահարվում էր էդ էրեխեքին։ Էնպես չի, որ ուղղակի սեքսսուալ հաճույք էր հետապնդում։ Թե' իր, թե' ուրիշների բազմաթիվ ինտերվյուներից ուղղակի աչք ա զարնում, թե ինչքան խորը, բուռն, անկեղծ ու տառապալից էր սիրահարված նա էդ էրեխեքին։ Ու, ըստ երևույթին, առաջնահերթը հենց զգացմունքներն էին, սեռական ցանկությունը, որպես ցանկացած սիրահարվածության հետևանք, ծնվում էր հետո։ Նաև, Մայքլը արտասովոր ձգողականություն ու ազդեցություն ուներ (դա նաև իր համաշխարհային հռչակի նախադրյալներից էր, իր ստեղծագործական և կատարողասկան բացարձակ տաղանդի հետ միասին)։ էդ տարիքի տղուկներն էլ իրեն էին սիրահարվում, դրա համար էլ թույլ էին տալիս։ Անգամ տառապում էին, երբ Մայքլը նոր տղուկով էր հրապուրվում։ եվ ունենալով էս էրեխեքի բացարձակ վստահությունն ու ամբողջովին իրենով արած լինելով, Մայքլն իրեն թույլ էր տալիս իր հերթական սիրեկանին հետը պտտեցնել իր աշխարհով մեկ հյուրախաղերի ժամանակ։ Բազմաթիվ վիդեոներում տարբեր տարիների տեսնում ես էդ տարօրինակ երևույթը, նկատի ունեմ՝ արտաքնապես էդ երեխեքի տարօրինակ կարգավիճակը, որ տիպիկ սիրեկանի կարգավիճակ ա, բայց Մայքլը դրա բացատրությունը միշտ ուներ՝ ինքը երեխաներին շատ ա սիրում։ Բայց չգիտես ինչի միշտ նույն տղան էր հետը, դե մի երեք֊չորս տարի, մինչև, կներեք, տարիքային "դախանում էր" ու փոխարինվում նորով։
Ինչևէ, չեմ ուզում հիմա խորանամ ու հիմնավորեմ իմ կարծիքը, որ մանկապղծություն եղել ա, որն ի դեպ, նաև ունի իր տիպական պատճառը. Մայքլն էլ բազմիցս բռնաբարվել ա երեխա ժամանակ իր հոր կողմից, ինչպես Լատոյա Ջեքսոնն էր պատմում իր գրքում։
Էս ամենով հանդերձ, սիրուն չի ասելը, բայց բոլորն իրար արժանի են. ամենը եղել ա ոչ բռնի, սեփական կամքով, ու սկսվել ա ճոխ կյանքի հանդեպ գայթակղությամբ, էնպես որ թե' էդ տղերքը, թե՜ մյուսները հաստատ լավ օգտվել են ժամանակին, ու հետո էլ՝ երբ մեծացել են ու վտանգ կարող էին ներկայացնել, Մայքլը օգնել ա նրանց տարբեր հարցերում, ֆինանսապես ու կապերով, ու իրենք էլ սուս են մնացել։ Չնայած եթե սուս էլ չմնային, իրենք էին խայտառակվելու. բա ինչի եք լռել էսքան ժամանակ։

Շատ խնդալու էր

Առաջին անգամ որ տենց մեղադրանք եղավ, Ջեքսոնը պարզապես փողը տվեց, ճամփեց։
Հետո հասկացավ, որ տենց լիքը մարդ գալու ա, անկապ փողը ուզի, ու մտավ դատարան։
Դատարանով ԱՊԱՑՈւՑԵՑ, որ անմեղ ա, բայց դե Բարեկանի համար դատարանն ո՞ւմ շունն ա։ Եթե չմտներ դատարան, հանգիստ կարելի էր լիքը վարկածներ առաջ քաշել։ Ու հենց դա կանխելու համար մինչև վերջ գնաց։

Ամեն դեպքում կփորձեմ գտնեն էն վիդեոն, որ էս ֆիլմի ստերը հերթով ցույց ա տալիս։ Ֆիլմը սաղ հիմնված ա մարդկանց խոսքերի վրա։ Ու եթե մարդը կյանքի տարբեր փուլերով նույն բանի մասին լրիվ տարբեր բաներ ա պատմում, դա լիքը բան ա ասում էդ մարդու մասին։ Իսկ Ջեքսոնի մասին դատարանն արդեն ասել ա իրա խոսքը։