User Tag List

Ցույց են տրվում 526 համարից մինչև 540 համարի արդյունքները՝ ընդհանուր 738 հատից

Թեմա: Կինո. թեմայից դուրս, բաժնից ներս

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, էնքան էլ մեծ չի։ Մարդկանց մեծամասնությանն ավելի դժվար ա կինոթատրոն քարշ տալը, եթե գլխավոր կերպարը կին ա։ Ու նմանապես ավելի դժվար ա ֆինանսավորում գտնելը, ավելի դժվար ա մրցույթներում հաղթելը։ Ինչ խոսք, որակն էլ ա կարևոր, բայց մենակ կին գլխավոր կերպարն արդեն ֆիլմի հաջողության շանսերը նվազեցնում ա, նվազեցնում ա նաև էդ հաջողության չափը։ Սա ես ասում եմ որպես գոնե եվրոպական կինո ինդուստրիան ներսից տեսած մարդ ու նաև որպես շարքային կինոդիտող։ Մի կողմից, երբ զանազան ռեժիսորներ պրոյեկտը ձեռներին գնում են պրոդյուսերների մոտ, պրոդյուսերները հաճախ զգուշացնում են, որ կին հերոսով ֆիլմ նկարելն ավելի բարդ ա լինելու, դատապարտված ա տապալման։ Մյուս կողմից, իմ աչքով եմ տեսել փառատոնների ժամանակ հրաշալիագույն ֆիլմեր ցուցադրելիս երբ հերոսը կին ա, դահլիճը կիսադատարկ ա, երբ տղամարդ՝ լիքը։ Իհարկե, դա ակտիվ բոյկոտ չի, ու չար պատրիարխիան ակտիվ քարոզ չի անում։ Ինչ֊որ անգիտակցական դիսկրիմինացիա ա, որ մարդիկ (անգամ կանայք) ավելի պակաս են հետաքրքրվում կանանց մասին ֆիլմերով։
    Դե հա, էդ հաստատ կա, ու նույնիսկ մենակ հերոսների առումով չէ․ ասենք՝ կին ռեժիսորի հաջողությունն էլ ա արտառոց բան համարվում: Բայց իմ ասածն էն ա, որ երբ որակյալ բան ես ստեղծում, մեկ ա՝ գլխավոր հերոսը կին ա, թե տղամարդ․ մարդկանց մեծամասնությունը կինո ա գնում առաջին հերթին լավ ժամանցի համար, ոչ թե քաղաքական դիրքորոշում ցուցադրելու:

    Համ էլ կին հերոսներով հաջողված կինոների (խաղերի էլ) օրինակներն արդեն էնքան շատ են, որ էդ «անգիտակցական դիսկրիմինացիայի» պատճառով ձախողվելու վտանգը հանգիստ կարող ենք կասկածի տակ դնել: Ընդ որում՝ դրանք հաջողված էին էս նոր անտիսեքսիստական ալիքի բարձրանալուց դեռ շատ առաջ: Տասնյակներով օրինակներ կարելի ա բերել: Ասենք՝ Alien-ը (1979 կարծեմ) ծայրից ծայր գլխավոր կին հերոսի շուրջ ա, ու հիմա կուլտային կինո ա՝ հիմնականում հենց տղամարդկանց շրջանում : Kill Bill, Mulan, Million Dollar Baby, Amélie, The Girl with the Dragon Tattoo, Brave, A Quiet Place... Լիքն են:

    (Խաղերում ընդհանրապես ավելի հետաքրքիր վիճակ ա: Ասենք՝ էն խաղերում, որտեղ կարող ես ընտրել՝ հերոսդ կին ա, թե տղամարդ, տղամարդկանց մեծամասնությունը հաճախ կին ա ընտրում : Պլյուս՝ դե Tomb Raider, Horizon Zero Dawn, Portal և այլն):
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (14.01.2020), Աթեիստ (13.01.2020), Տրիբուն (13.01.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրականություն. Թեմայից դուրս, բաժնից ներս
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 19.08.2014, 17:27
  2. Ներս թող ինձ / Let The Right One In
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 10
    Վերջինը: 04.08.2014, 05:10
  3. Երաժշտություն բաժնից արգելափակված անդամներ
    Հեղինակ՝ Kita, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2011, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •