StrangeLittleGirl (05.06.2019)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Որպես վիզուալ էֆեկտների սիրահար՝ էլ նորագույն տեխնոլոգիաներով նկարահանված ֆիլմ չմնաց, որ չնայեմ։ Ինչքան նայում եմ, էնքան ավելի եմ հիասթափվում․ ոնց որ ամբողջ ուժը մենակ վիզուալի վրա դրած լինեն, բայց ես համ էլ լավ պատմություն եմ ուզում։
Վերջը մի ֆիլմ գտա, որ համ շատ սիրուն էր նկարած, համ հետաքրքիր պատմություն ու լավ ուղերձ (մեսիջ) ուներ։ "A World Beyond". ոնց որ թե ահագին ստվերում մնացած ֆիլմ է, սովորաբար ոչ մի նմանատիպ ֆիլմ բաց չեմ թողնում, բայց սրա մասին երբևէ չէի լսել ու հիմա էլ լրիվ պատահաբար հայտնաբերեցի․
Վերջին խմբագրող՝ ivy: 15.06.2019, 14:29:
ivy (15.06.2019)
Երբ տեսա, որ "The Dead Don't Die" ֆիլմը Կաննի կինոփառատոնին է ներկայացվել՝ էն էլ որպես փառատոնը բացող ֆիլմ, մտածեցի, որ անպայման արժի նայել․ զոմբի-ֆիլմ նայելու եզակի շանս ինձ նման վախկոտի համար, դե ֆիլմը կատակերգության ժանրում էր, պիտի որ սարսափելի չլիներ, ու քանի որ Կանն էր հասել, մտածեցի, որ հետաքրքրիր բան պիտի լինի, դեռ ռեժիսյորն էլ՝ Ջիմ Ջարմուշը, դերասաններն էլ՝ մեկը մյուսից լավը։
Նայեցի կինոթատրոնում։
Ահավոր կտցրած ֆիլմ՝ զոմբիների թեմայով։
Լավերով հավաքվել են իրար գլխի՝ ախմախագույն ֆիլմ ստեղծելու համար, ու ոնց որ թե լավ հասել են իրենց նպատակին։
Նախ, ասեմ, որ ահագին էլ վախենալու էր, ինչքան էլ կատակերգություն լիներ (թե՞ մենակ ես եմ վախեցել)։
Բայց էդ ինչ փախած սցենար էր․ Ջարմուշը սա գրելիս ու նկարելիս հաստատ մի բան ծխած կլիներ։ Էն որ մեր ակումբային մրցույթներին մեկ էլ «ղժժոց» գործեր էին գալիս, այ լրիվ էդ կարգի ղժժոց էր։
Ուրեմն մի տեսարան կա, որ զոմբիները, սմարթֆոնները բռնած, զոմբիավարի գնում են՝ «վայ-ֆայ, վայ-ֆայ» հառաչելով․ էս հո լրիվ սաղերին են ձեռ առնում Մոտավորապես նույն վիճակը սուրճի հետ կապված էլ կա․ զոմբի հայացքով՝ դեպի սուրճը՝ «քոոոֆի»
Գլխավոր դերասանը Ադամ Դրայվերն էր, որը դե նաև "Star Wars"-ի Kylo Ren կերպարի դերասանն է, ու նա էս զոմբիների ֆիլմում "Star Wars"-ի բրիլոկով էր ֆռֆռում, ու սենց լիքը պստիկ խփած դետալներ կային։
Բա ավարտը։••Սեղմել՝ ցույց տալու համար
Էս ֆիլմը ոչ հավանել եմ, ոչ չհավանել։ Շատ տարօրինակ մի բան էր։ Լրիվ WTF
Հետն էլ՝ լեղաճաք եղա, դե ոնց կլիներ առանց դրա։
Էդ անտերները մարդակեր էին
Նոլանի Insomnia -ի նորվեգական օրիգինալն եմ ուզում նայեմ: Նայողներ եղել ե՞ն: Արժի՞: Ռիմեյքից լավն ա՞:
••Սեղմել՝ ցույց տալու համար
••Սեղմել՝ ցույց տալու համար
Ես առանց որևէ ակնկալիքների էի գնացել ֆիլմը նայելու ու երևի չէի էլ գնա, եթե էս քաղաքում զբոսնելն ավելի հաճելի լիներ, քան կինոթատրոնում նստելու հեռանկարը, բայց դե օդում զմրսված կանաբիսի հոտը օրգանիզմս արդեն չէր մարսում (Նաիրուհու ականջը կանչի) ու որոշեցի կինոթատրոն մտնել:
Նայելու ընթացքում սյուժետային զարգացման էի սպասում, բայց դե սենց էլ վատ չէր, պատմությունը միևնույն է պատմվում էր, գլխավոր երկու կերպարներին էլ զարգանալու լավ հնարավորություն էր տրված, ու թե Դիկապրիոն, թե Պիտը օգտագործել էին էդ հնարավորությունը, երկուսն էլ շատ լավն էին, թեև տարբեր ձևերով:
Բրեդ Պիտի վերնաշապիկը հանելն ու սիրուն մարմինը խոշոր պլանով ցույց տալը Տարանտինոյին մի քիչ չսազող, էժանագին թիթիզություն էր, բայց մնացածը ընտիր էր
Վերջին քսան րոպեն էլ, ինչ ասեմ, ոնց որ սաղ կինոյի ընթացքում իր ներսի տարանտինոյական դևին սանձել էր ու վերջում բաց թողել
Վերջին խմբագրող՝ ivy: 16.08.2019, 09:48:
Սթիվեն Քինգի երկրպագուներ կա՞ն էս կողմերում․ "It"-ի երկրորդ մասը նայե՞լ եք
Էս էն եզակի սարսափ ֆիլմն է, որ նայել եմ, էն էլ՝ մեծ էկրանին, էն էլ՝ համ առաջին, համ երկրորդ մասը․ քաջությամբս մի քիչ գլուխ գովեմ (մեծ բան է իմ նման վախկոտի համար)։
Առաջին մասից հետո լացում էի՝ ստացած հոգեկան տրավմաների պատճառով, երկրորդն ավելի հանգիստ տարա․ կամ ես էի արդեն սովորել, կամ էլ էդքան էլ սարսափելի չէր։ Ավելին, ընկերության մասին շատ լավ ներկայացված պատմություն էր ու ընտիր կերպարներ էին։ 12-13 տարեկան էրեխեքը, որ հիմա հանդիպել էին 27 տարի անց՝ ամեն մեկն իր անցած ճանապարհով, իր ֆլեշբեքերով, իր հիշողություններով, իրար կապող ամուր ընկերությամբ և զգացմունքներով․ շատ լավն էր։ Չէի սպասում սարսափ ֆիլմից էդքան լավ պատմություն։ Գիրքը չեմ կարդացել։
Annihilatio-ը ո՞վ է նայել,կխնդրեի կիսվել տպավորություններով։Ես տարվա սկզբին եմ նայել ու ազդեցությունը մինչև հիմա կա։Սիմվոլիկայից, գաղափարից, դրվագներից ու անգամ երաժշտությունից զատ մի բան կա էս ֆիլմում՝՝անբացատրելի ու խորհրդավոր,որը ինձ ահավոր ձգումա։
Էս էլ ցնդվելու համար․
Աթեիստ (02.11.2019)
Իմ համար շատ բարդ էր, բայց սենց վիդեոներ կան։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Jarre (04.11.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ