ivy-ի խոսքերից
Էրեկ լուրերով լսեցի, որ Black Panther-ի գլխավոր դերասանն է մահացել, հետո հիշեցի, որ Տրիբունը ժամանակին գովում էր ֆիլմը, ու հետն էլ Օսկարի էր առաջադրված, կարծեմ՝ մի քանի նոմինացիայով էլ հաղթել էր, մտածեցի՝ նայեմ։ Էս մի շաբաթը ընկերս ու իր տղան ինձ էսպես թե էնպես Մարվելի վրա են նստացրել, էնպես որ մարվելային շաբաթվա շրջանակներում լավ տեղավորվող ֆիլմ էր։
Շատ սիրուն էր նկարված ու ընտիր դերասաններ էին։ Մեկ էլ հավանեցի, որ կանանց էդքան ուժեղ էին պատկերել․ կանացի բոլոր կերպարները դեմք էին։
Լյուպիտա Նիոնգոն ինչ արտասավոր դեմք ունի բայց․ ամեն անգամ կախարդվում եմ։
Իսկ գլխավոր դերասանի (Chadwick Boseman) ֆիզիկական ընտիր վիճակը տեսնելով՝ ահագին դժվար էր պատկերացնել, որ էս մարդը տարիներով քաղցկեղի դեմ էր պայքարում, որն էլ ի վերջո իր մահվան պատճառը դարձավ։ Ափսոս։
Էջանիշներ