Նաիրուհի (26.05.2013)

Ես էլ տիտանիկից հետո չէի կարում Լեոյին լուրջ ընդունել, մինչև չտեսա իրա Գիլբերտ Գրեյպի կինոն։ Դրանից հետո նոր իրան նայել եմ որպես լուրջ դերասանի։ Հիմա նույնիսկ չմո inception-ից հետո էն կինոն ա աչքիս գալիս, ու չի թողնում, որ Լեոն աչքիցս ընկնի։
Էս վերջի գլամուռը չեմ նայել, չեմ նայելու, գրածդ դրա հետ կապ չունի ։)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
StrangeLittleGirl (26.05.2013)
Մի կարևոր հարց ենք մոռանում. թե ով է ֆիլմի ռեժիսորը: Իսկ տվյալ դեպքում Գեթսբիի ռեժիսորը Բազ Լուրմանն է: Ինչ որ բան ասե՞ց էդ անունը: Ըհն, հենց «Ռոմեո և Ջուլիետի» ու «Մուլեն Ռուժի» ռեժիսորը: Սա իր ձեռագիրն է՝ գլամուր, խնջույքներ, փայլեր ու գույներ, արցունք թափող շիկահեր, կապուտաչյա տղամարդիկ, խիստ դրամատիկ մահեր, «գերխաղ»:
Ու պարզ է, որ իր դերասաններից էլ հենց էդ է պահանջում: Ձեր պատմածով ես Գեթսբին հենց «Մուլեն Ռուժին» էլ նմանեցրի: Հիմա ինչ անենք, դա էլ էդ ռեժիսորի ճաշակն է: Նրան եթե Բրեդբերի էլ տաս, Ռուլեն Ռուժ կսարքի, կգցի մի կողմ:
Հիմա պատկերացրեք էդ Գեթսբին ասենք Լարս ֆոն Տրիերը նկարեր: Ձեր գլամուրից բան չէր մնա. լրիվ գորշ գույներ, խոշոր կադրեր, չոր ու անխիղճ դրվագներ, ու ֆիլմից հետո էլ հաստատ լիքը մարդ անտիդեպրեսանտի վրա կնստեր:
Կամ ասենք՝ Տարանտինոն լիներ ռեժիսորը: Գեթսբին կդառնար սև հումորի ու ցինիզմի վառ արտահայտում: Էն ձեր նկարագրած մահվան դրվագն էլ արդեն պատկերացնում եմ ոնց պիտի լիներ: Դիկապրիոյին ցխում, արյունլվիկ են անում, ու նա մի քանի ժամ բառաչում է մորթվող ոչխարի նման՝ մինչև ամբողջ լողավազանը բերնեբերան արյունով է լցվում:
Մտածում եմ՝ էս ֆիլմը մեջներից Սկորսեզեն լավ կնկարեր: Սիրուն ու դասական ոճով՝ առանց պերեբոռ արած գլամուրի:
Բայց դե պիտի խոստովանենք, որ «Մեծն Գեթսբին» էլ էն հոյակապ գործը չի, որ ասես՝ քոռանամ ես, էս ինչ են արել: Դե թող մի քիչ էլ մուլենռուժոտ լինի, ինչ անենք![]()
Վերջին խմբագրող՝ ivy: 26.05.2013, 11:30:
impression (26.05.2013), Jarre (23.06.2013), Անվերնագիր (26.05.2013), Հայկօ (26.05.2013), մարիօ (29.07.2013), Նաիրուհի (27.05.2013), Շինարար (26.05.2013)
Find what you love and let it kill you. (c) Bukowski
StrangeLittleGirl (26.05.2013)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Freeman (27.05.2013), impression (26.05.2013), StrangeLittleGirl (26.05.2013), Հայկօ (26.05.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ