Այստեղ կզրուցենք այն ամենի մասին, ինչը չի տեղավորվում «Կինո» բաժնի ոչ մի թեմայի տակ, բայց այնուամենայնիվ առնչվում է կինոյի կախարդական աշխարհին: Կանխավ հիշեցնեմ, որ այս թեման զրուցարան չէ, և այստեղ գրելու ենք մեր այն բոլոր մտքերը, որոնք մյուս թեմաներում կհամարվեն օֆֆտոպ: Մաղթում եմ հաճելի քննարկումներ:


: Կանխավ հիշեցնեմ, որ այս թեման զրուցարան չէ, և այստեղ գրելու ենք մեր այն բոլոր մտքերը, որոնք մյուս թեմաներում կհամարվեն օֆֆտոպ: Մաղթում եմ հաճելի քննարկումներ:
Մեջբերել

բայց դե իրական Ֆադլանը շփվել ա: Չնայած՝ դժվար թե էդքան արագ հարմարված լիներ:
: Ընդհանրապես՝ ես վիկինգների հետ կապված ամեն ինչ ուղղակի պաշտում եմ՝ Օդին ձյայից սկսած մինչև «Outlander» տրեշը (սագա այն մասին, թե ինչպես թռչող ափսեն ընկնում է Վիկինգիա, Շատ Չար Գազանը փախչում է, իսկ Միջգալակտիկական Որսորդը թուր ու մորթի է հագնում): Հեյ գիդի Մաքս Փեյն, նույնիսկ էդտեղ վալկիրիաներ ու Ռագարյոկ կար, շատ էլ թե՝ վերջինը ռոք-ակումբ էր: Ցավոք՝ իրանց մասին մինչև հիմա ոչ մի քիչ թե շատ խոշոր ֆիլմ չկա:
բայց միևնույն է, Lost Highway-ը երբ նայեցի (բավականին փոքր էի այդ ժամանակ), անասելի ազդեցիկ էր, այդպիսի բան դեռ չէի տեսել, դրա համար էլ այդքան ուժեղ է տպավորվել: Բայց եթե Լինչի բարդ, փախած սյուժեների տակ երկրորդ հայացքից սկսում են նշմարվել օգտագործված սիմվոլիկ պատկերները, ապա ֆոն Տրիերի մոտ աչքի ընկնող սիմվոլներ են, որոնց տակից սողում է կցկտուր ու թույլ սյուժեն:

Էջանիշներ