User Tag List

Էջ 27 27-ից ԱռաջինԱռաջին ... 172324252627
Ցույց են տրվում 391 համարից մինչև 402 համարի արդյունքները՝ ընդհանուր 402 հատից

Թեմա: Կինո. թեմայից դուրս, բաժնից ներս

  1. #391
    Եսիմ Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    1,496
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Քանի որ քնել չի ստացվում,որոշեցի գալ աղջկան պաշտպանել։
    Աղջկա մոտ նույնպես ամեն ինչ տրամաբանական է,սոցիալիզացիայի ագենտները ոչնչացրել են նրա Ես֊ը,էստեղ նա փորձում է ազատ լինել(մի երկու դրվագ կա),բայց գիտակցում է,որ այլևս գոյություն չունի,հասարակության ազդեցությունը էնքան մեծ է եղել,որ անգամ հիմա,չի կարող ազատ լինել։Հայտնվում է էքզիստենցիալ կրիզիսի մեջ,քանի որ ֆիլմում ինքը ներկայացնում է,ոչ թե իր անձը,այլ ամբողջ հասարակությունը,որի ապագան միայն աբսուրդն է,իսկ էդ աբսուրիդից ելքը Բարեկամը մի քանի անգամ գրելա,ես չսփոյլեմ։Դ

  2. #392
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,307
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ քնել չի ստացվում,որոշեցի գալ աղջկան պաշտպանել։
    Աղջկա մոտ նույնպես ամեն ինչ տրամաբանական է,սոցիալիզացիայի ագենտները ոչնչացրել են նրա Ես֊ը,էստեղ նա փորձում է ազատ լինել(մի երկու դրվագ կա),բայց գիտակցում է,որ այլևս գոյություն չունի,հասարակության ազդեցությունը էնքան մեծ է եղել,որ անգամ հիմա,չի կարող ազատ լինել։Հայտնվում է էքզիստենցիալ կրիզիսի մեջ,քանի որ ֆիլմում ինքը ներկայացնում է,ոչ թե իր անձը,այլ ամբողջ հասարակությունը,որի ապագան միայն աբսուրդն է,իսկ էդ աբսուրիդից ելքը Բարեկամը մի քանի անգամ գրելա,ես չսփոյլեմ։Դ
    Բայց խոստովանի, որ չնայած բարձրակարգ ֆիլմ չէր, բայց այնուհանդերձ հետք ա թողնում մտածելու․․․

    Աղջկա կերպարում սխալ չկար /համենայնդեպս հակասականություն չկար/, ուղղակի ըստ իս աղջիկը ճիշտ չէր խաղում կամ բավականաչափ խարիզմատիկ չէր էդ դերի համար, ներքին դրամատիզմը չարտահայտվեց, մակերեսայի ու ստիցոտ էր իր ներկայացրածը մի տեսակ։ Իսկ իրականում հենց աղջկա կերպարն էր ամենաբարդն ու քննարկելին, տղայինն անհամեմատ ավելի պարզ էր ու ուղիղ, թեև էլի հետաքրքիր կլիներ հետևել, թե ոնց էր դա /մարդու էդ տեսակը/ դրսևորվելու ավելի ուշ, երբ փոխվեց իրավիճակը։ Ի դեպ, դա էլ կարող ա լինել ֆիլմի՝ Յոհաննեսի փնտրած մյուս հնարավոր վերսիան, երբ մարդը լրիվ մենակ ա հայտնվում էդ իրավիճակի մեջ․․․
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 22.06.2018, 04:20:

  3. #393
    Եսիմ Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    1,496
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց խոստովանի, որ չնայած բարձրակարգ ֆիլմ չէր, բայց այնուհանդերձ հետք ա թողնում մտածելու․․․

    Աղջկա կերպարում սխալ չկար /համենայնդեպս հակասականություն չկար/, ուղղակի ըստ իս աղջիկը ճիշտ չէր խաղում կամ բավականաչափ խարիզմատիկ չէր էդ դերի համար, ներքին դրամատիզմը չարտահայտվեց, մակերեսայի ու ստիցոտ էր իր ներկայացրածը մի տեսակ։ Իսկ իրականում հենց աղջկա կերպարն էր ամենաբարդն ու քննարկելին, տղայինն անհամեմատ ավելի պարզ էր ու ուղիղ, թեև էլի հետաքրքիր կլիներ հետևել, թե ոնց էր դա /մարդու էդ տեսակը/ դրսևորվելու ավելի ուշ, երբ փոխվեց իրավիճակը։ Ի դեպ, դա էլ կարող ա լինել ֆիլմի՝ Յոհաննեսի փնտրած մյուս հնարավոր վերսիան, երբ մարդը լրիվ մենակ ա հայտնվում էդ իրավիճակի մեջ․․․
    Էսօր մտածում էի,ո՞նց կարայի 2014թվականին արտադրված հեռախոսը ունենալ 2003թվին։
    Բանը,աղջկա կերպարը լրիվ սխալ էր,նու ինձ համար,քանի որ ես իրա գործողությունների ու վիճակի տրամաբանությունը չէի հասկանում։
    Աղջիկը ավելի բարդ չէր,այլ փորձել էին բարդ կերպար ստանալ,բայց ես իրա ներքին կոնֆլիկտը չհասկացա,նու իսկ վերևի գրածս զուտ ֆանտազիայի արդյունքա ։ճ բայց լավ,քանի որ քո համար սխալ բան չկար,դե ներկայացրա,ես էլ իմանամ,քանի որ իրոք հետաքրքիրա։
    Հ.Գ Միտքը ինքը իրանով մտածելու բան է ու հա ֆիլմն էլ։

  4. #394
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,307
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր մտածում էի,ո՞նց կարայի 2014թվականին արտադրված հեռախոսը ունենալ 2003թվին։
    Բանը,աղջկա կերպարը լրիվ սխալ էր,նու ինձ համար,քանի որ ես իրա գործողությունների ու վիճակի տրամաբանությունը չէի հասկանում։
    Աղջիկը ավելի բարդ չէր,այլ փորձել էին բարդ կերպար ստանալ,բայց ես իրա ներքին կոնֆլիկտը չհասկացա,նու իսկ վերևի գրածս զուտ ֆանտազիայի արդյունքա ։ճ բայց լավ,քանի որ քո համար սխալ բան չկար,դե ներկայացրա,ես էլ իմանամ,քանի որ իրոք հետաքրքիրա։
    Հ.Գ Միտքը ինքը իրանով մտածելու բան է ու հա ֆիլմն էլ։
    Եթե չեմ սխալվում, աղջկա հայրը եկեղեցու սպասավոր էր եղել, և աղջիկը փոքրուց դաստիարակվել էր կրոնական ներշնչանքի մեջ։ Սա, ի դեպ, հավատի կապ չունի։ Այն, որ աղջիկը իր ծանր պահին գնում ու զրուցում է եկեղեցու բակում կանգնած քարե արձանի հետ՝ նրանից սպասելով պատասխաններ, արդեն ցույց է տալիս, որ սա ոչ թե ներքին, իսկական հավատն է առ Արարարիչ, այլ դոգմատիկ դաստիարակություն, որ քարե արձանն իր մեջ կարող է մարմնավորել արարչագործության խորհուրդն ու հարցերի պատասխանները։ Երբ աղջիկը մարդկանց շրջապատում էր, շարունակաբար քարոզվող էդ ներշնչանքն անընդհատ սնվում ու լրացվում էր և իր ապրելու նշաձողն ու շարժիչ ուժն էր, բայց երբ զրկվում է էդ քարոզից ու նրա կրողների շարունակական ազդեցությունից, միանգամից մոլորվում է, չունի ոչ մի հենք ու հենարան՝ կեցությունն իմաստավորելու, հայտնվում է հոգևոր վակուումի մեջ։ Սովորաբար նման ազդեցությունների տակ են ընկնում /ու դրանց կարիքն ունեն/ թույլ անձնավորությունները, որոնք ըստ էության միայնակ են և սփոփում են էդ ներքին խորը միայնակությունը շրջապատի, սոցիալ շարունակական ազդեցություններով։ Երբ կորում է սոցիալը, նրանք կոտրվում են, կորցնում գոյության իմաստը։ Այն որ աղջիկն իրականում միայնակ էր ակնարկվեց նաև ֆիլմի սկզբերում, երբ սկսում է խիստ կարիք զգալ իր գրքի-օրագրի, որը հետը չէր վերցրել ճամփորդության։ Միայնակ մարդիկ սովորաբար շատ ուժգին ուշադրության կարիք ունեն, և միայն տղայինը իրեն չէր բավարարելու, որքան էլ որ աղջիկը, վարակվելով տղայից, փորձում էր տրվեր ազատության, ինչը կարճ տևեց, քանի որ իր սեփական, ներքին համոզմունքը չէր, այլ փորձ հետևելու տղայի համոզմունքին։ Դե իսկ էգոիզմի մասին արդեն գրել եմ․ իր արածը ֆիլմի վերջում աններելի էգոիստական քայլ էր, ընդ որում գիտակցված /նկատի ունենալով թողած լուսանկարները/։ Հա, մոռացա էն գտնված պապիկի մասը, որը գալիս է էլ ավելի խորացնելու աղջկա խզումը իր նախկին պատկերացումների հետ՝ կրոնական դաստիարակությամբ ներշնչված։
    Հանձինս աղջկա ֆիլմը խոսում ա հասարակական կախվածության մասին, ու թե դա ինչպես ա խորացնում հասարակությունը կրոնական դաստիարակության և այլ միջոցներով, այնպես, որ ոչնչացնում ա որևէ ալտերնատիվ գոյաձևի հնարավորությունը։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 22.06.2018, 07:52:

  5. #395
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,307
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, մտածելով ֆիլմի շուրջ, էսօր մի հետաքրքիր հայտնագործություն արեցի ինձ համար։
    Հետաքրքիր հարց կլիներ․ եթե ընտրելու լինեիր, թե ում հետ հայտնվես այդպիսի իրավիճակում, ու՞մ կընտրեիր։
    Էստեղ բոլորովին պարտադիր չի, որ ընտրես մեկին ում սիրում ես կամ կուզենայիր կյանքիդ մնացած մասն անցկացնել հետը կամ կապվածության ինչ-որ այլ ասպեկտներում դիտարկես։ Էս հարցն իրականում ուրիշ հարթակից ա կամ ուրիշ չափման միավորների մեջ, ու համարյա կապ էլ չունի թինեյջերական ընդունված հարցի հետ՝ "իսկ ում հետ կուզենայիր հայտնվել անմարդաբնակ կղզում"։ Էստեղ կղզի չկա, ուր պետք ա կենցաղային պայմաններ ստեղծել գոյատևելու, էստեղ դրանք բոլորը պատրաստի կան, պարզապես դիտարկվում ա էն մարդ-տեսակը, որի հետ դու քեզ լավ կամ ապահով կզգաս նման իրավիճակում, ապահով՝ տարբեր առումներով - ֆիզիկական ու հոգեկան։
    Օրինակ, ես հանկարծ հստակ տեսա, թե կոնկրետ ում հետ կուզենայի հայտնվել էդ իրավիճակում, իսկ էդ մարդու հետ ծանոթներ ենք ընդամենը, որևէ հարաբերություն չունեմ, զգացմունքներ չունեմ, ու առհասարակ նա մտքերիս մեջ էլ չկա, միայն գործի բերումով եմ հանդիպել և ունեմ որոշակի գաղափար, թե ինչպիսի մարդ է։
    Ու էդ մարդուն կընտրեի, որովհետև իր մեջ մի տեսակ առատ, անսպառ ու ռեգեներացվող կենսականություն եմ տեսնում, որին գումարվում են մի քանի անձնական հատկանիշներ, ինչպիսիք են հուսալիությունը, վճռականությունը ու ազնվությունը։ Արտաքինով էլ ահագին համակրելի ա Ճիշտ կոմբինացիա՝ ինձ համար։

  6. #396
    Եսիմ Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    1,496
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Հետաքրքիրը էնա,որ էս ֆիլմի մասին դեռ մտածում ենք :Դ
    Բարեկամ դժան,շատ բարի,հասկանում եմ գրածդ ու հա շատ հավանական է,որը ֆիլմը հենց էդ էր ասում,բայց ըստ իս քարոզի ազդեցությունը էս պայմաններում չէր կարող նման կերպ դրսևորվել,սկզբնական շրջանում խոսվեց ընտրյալ լինելու մասին,այ էդ գիծը լրիվ տրամաբանական կլիներ աղջկա մոտ,բայց իմ գրածը ինձ ավելի դուր է գալիս:Ինքը փորձեց ազատ լինել,ոչ թե տղայի ազդեցությամբ,այլ իր նախաձեռնությամբ,բայց արդեն հասրակությունը իրանից բան չէր թողել:
    Դե էն էգոիզմի պահը միանշանակ:
    Հիմա. ի՞նչ է կրոնը,կամ ո՞րն է կրոնը,էս հարցերը հռետորական չեն ու կսպասեմ պատասխանին :Ճ քանի որ ամբողջ ընթացքում դրա մասին խառը-մառը գրում ես,խոսում կրոնական քարոզի ու <<թույլ>> մարդկանց մասին,որոնք ընկնում են էդ քարոզի տակ:

    Հ.Գ եթե ընտրելու հնարավորություն ունենայի,ապա միանշանակ մենակ,քանի որ Homo homini lupus est

  7. #397
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,307
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա. ի՞նչ է կրոնը,կամ ո՞րն է կրոնը,էս հարցերը հռետորական չեն ու կսպասեմ պատասխանին :Ճ

    Հ.Գ եթե ընտրելու հնարավորություն ունենայի,ապա միանշանակ մենակ,քանի որ Homo homini lupus est
    Վերևի հարցով քննարկումների մեջ չեմ սիրում մտնել։

    Իսկ ներքևի մասով՝ միանշանակ ՈՉ մենակ, կգժվեմ։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (22.06.2018)

  9. #398
    հասուն բալիկ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Հասցե
    Reims
    Տարիք
    27
    Գրառումներ
    1,249
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչինչ, չէ՞, որ ուրիշ թեմաներում էլ գրենք ։)

    Երեկ առաջին անգամ կինոթատրոնում իրար հետևից երկու ֆիլմ եմ նայել. մեզ մոտ տոն էր, ես էլ, օկտոբերֆեստերից հոգնած, գցել էի ինձ կինոսրահները:

    Առաջին ֆիլմը "Venom"-ն էր 3D-ով: Մարվելի ու ընդհանրապես կոմիքսների սիրահար չեմ, բայց այնուամենայնիվ որոշեցի ֆիլմը նայել, քանի որ գլխավոր դերում Թոմ Հարդին էր: Մենակ իր համար պատրաստ եմ ցանկացած ֆիլմ նայել: Ինքն ինձ համար ոչ միայն ընտիր դերասան է, այլ ընդհանուր շատ հավես տիպ է, ինչքան նայում ես, էնքան նայվում է: Էս անգամ էլ շատ լավն էր ֆիլմում. հումորային, հյութեղ կերպար էր: Մնացածի մասին առանձնապես բան չկա ասելու. Թոմ Հարդիի համար էի նայում, էդքանով էլ ֆիլմն իրեն արդարացրեց:

    Երկրորդ ֆիլմը "A Star Is Born"-ն էր. ցուցադրման առաջին օրն էր մեզ մոտ, կինոսրահում ասեղ գցելու տեղ չկար: Սա էլ որոշել էի նայել, որովհետև ահագին հետաքրքրել էր Lady Gaga-ին ֆիլմում տեսնելը՝ իր սովորական գժական վիճակներից դուրս: Իրենով ու իր երգարվեստով հետաքրքրված չեմ, բայց երբ աֆիշայի վրա տեսա իրեն՝ անսպասելի բնական դեմքով, մի ձև ուզեցի ֆիլմը նայել: Ֆիլմը ռիմեյք էր, ու պատմությունը մոտավորապես կանխատեսելի էր:
    Պիտի խոստովանեմ, որ Բրեդլի Կուպերն ինձ համար հայտնաբերություն էր էդ ֆիլմում. մինչև հիմա իրեն որպես լավ դերասան երբևէ չէի ընկալել, միշտ ինչ-որ մաչոյատիպ սիրունիկների դերերում է լինում՝ ոչինչ չասող, իսկ էստեղ ուրիշ էր: Ահագին ստացված ու ամբողջական կերպար էր՝ շատ լավ դերակատարմամբ: Ինքը նաև ֆիլմի ռեժիսյորն էր, պրոդյուսերը ու սցենարի համահեղինակը: Մի խոսքով, հաճելի անակնկալի եկա: Կարծում եմ, Օսկարի նոմինանտ կլինի՝ լավագույն դերասան կատեգորիայում, գուցե նաև ուրիշ կատոգորիաներում էլ:
    Լեդի Գագան էլ էր լավը, բայց իմ կարծիքով Օսկարի նոմինացիայի չի ձգում: Կերպարն ինձ համար ամբողջապես բացված չէր, ու ընդհանուր ոչ մի հստակ գիծ չերևաց իր ստեղծած կերպարի մեջ: Բայց առաջին անգամվա համար հեչ վատ չէր: Ու հա, բնական տեսքով շատ էլ համակրելի էր՝ արտաքինի հետ կապված իր բոլոր կոմպլեքսներով հանդերձ: Իսկ ֆիլմն ընդհանուր էնպես չէր, որ ցնցող էր, բայց կարծում եմ ամեն դեպքում հաջողված էր՝ որոշ ձանձրալի-ձգձգված մասեր չհաշված:
    Համենայնդեպս, էս երկու ֆիլմից ոչ մեկն էլ հատուկ խորհուրդ տալու չի, բայց դե ժամանցի համար նայվող են:

    Ամեն դեպքում, սրանից հետո դժվար թե երբևէ նորից կինոթատրոնում երկու ֆիլմ իրար հետևից նայեմ. վերջում արդեն զահլես գնացել էր:
    Թոմ Հարդիին բարձր կլասի դերասան եմ համարում, միայն թե՝ ոչ գլխավոր դերերում: Ինքն ինձ համար պիտի լինի երկրորդական դերում… չգիտեմ … զուտ ֆիլմն իր վրա սարքելը մի քիչ էն չի: Որպես ֆիլմի գլխավոր դերասան ինձ էդքան չի ձգում ու բավարար չի՝ ֆիլմը ֆինանսապես ու գեղարվեստական ձևով հաջողացնել: Ինքը միշտ պիտի խաղա որևէ հզոր անվան կողքին, նայվի ու աղքատիկ չլինի: Շատ մեծ խարիզմա ու տաղանդ ունի: Նամանավանդ՝ the revenant -ում իր կատարումն ուղղակի անփոխարինելի ա: Իր վերջին ֆիլմերից՝ RocknRolla-ն ու Legend-ն եմ հիշում: Վատը չէին: Բայց էլի՛ ինչ-որ մի բան էն չէր: Ինքն իմ համար չի կարողանում խարիզմի 100 տոկոսանոց սանդղակին հասնի, որ զուտ իրա վրա սարքած ֆիլմը մեծ անուն հանի: Venom-ը չեմ նայել: Կնայեմ, բայց մեծ սպասումներ չունեմ:

  10. #399
    Եսիմ Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    1,496
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Թոմ Հարդիին բարձր կլասի դերասան եմ համարում, միայն թե՝ ոչ գլխավոր դերերում: Ինքն ինձ համար պիտի լինի երկրորդական դերում… չգիտեմ … զուտ ֆիլմն իր վրա սարքելը մի քիչ էն չի: Որպես ֆիլմի գլխավոր դերասան ինձ էդքան չի ձգում ու բավարար չի՝ ֆիլմը ֆինանսապես ու գեղարվեստական ձևով հաջողացնել: Ինքը միշտ պիտի խաղա որևէ հզոր անվան կողքին, նայվի ու աղքատիկ չլինի: Շատ մեծ խարիզմա ու տաղանդ ունի: Նամանավանդ՝ the revenant -ում իր կատարումն ուղղակի անփոխարինելի ա: Իր վերջին ֆիլմերից՝ RocknRolla-ն ու Legend-ն եմ հիշում: Վատը չէին: Բայց էլի՛ ինչ-որ մի բան էն չէր: Ինքն իմ համար չի կարողանում խարիզմի 100 տոկոսանոց սանդղակին հասնի, որ զուտ իրա վրա սարքած ֆիլմը մեծ անուն հանի: Venom-ը չեմ նայել: Կնայեմ, բայց մեծ սպասումներ չունեմ:
    Դու հաստատ Բրոնսոն չես նայել ։ճճ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (04.10.2018)

  12. #400
    հասուն բալիկ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Հասցե
    Reims
    Տարիք
    27
    Գրառումներ
    1,249
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու հաստատ Բրոնսոն չես նայել ։ճճ
    Կնայեմ ուրեմն:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (06.10.2018)

  14. #401
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,564
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պիտեր Ջեքսոնը գունավորել, կարգավորել է արագությունն ու ձայնադրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակագրությունը:

    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 13.10.2018, 04:16: Պատճառ: Ռուսերենը թարգմանել եմ հայերենի, ֆբ վիդեոյի հղումը՝ ուղղել:

  15. #402
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,307
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ որոշեցինք գնալ կինոթատրոն` «Բոհեմական ռապսոդիան» նայելու: Որպեսզի հանկարծ փաստի առաջ չկանգնենք, մտածեցինք` ճիշտ կլինի նախօրոք տոմսերն օնլայն գնել: Նայեցինք մեր մոտակայքում եղած երկու կինոթատրոնների կայքերում, երկուսում էլ մեզ հարմար մի քանի ժամերի ցուցադրությունների համար դահլիճներում ընդամենը մի քանի տեղ էր մնացել` առաջին ու երրորդ շարքերում, երրորդում` ամենածայրինները: Քանի որ այլ հարմար տարբերակ չգտնվեց, ստիպված երրորդ շարքի ծայրիններն առանք: Ընդ որում` առնելու ընթացքում ևս մի քանիսը պակասեցին: Մի քիչ էլ ուշացնեինք, երևի ոչ մի տոմս չէր մնա: Չեմ հիշում, որ երբևէ էդպիսի բան եղած լիներ: Մինչև հիմա ինչքան օնլայն առել ենք, միշտ լիքն են եղել ազատ տեղերը: Մինչև գնալը մի քիչ ռևյուները նայեցի, վարկանիշն IMDb-ում` 8.4/10, ու լիքը հիացական կարծիքներ: Միայն մի երկու բացասական կարծիքի հանդիպեցի հազիվ, բայց իմացա, որ քննադատների կողմից ահագին բացասական արձագանք է ստացել ֆիլմը: Թեև ժամանակի ընթացքում սովորել եմ նախքան քննադատների կարծիքներ կարդալը արդեն պատկերացնել, թե մոտավորապես ինչպես կգնահատվի տվյալ ֆիլմը քննադատների ու կինոյից գլուխ հանողների կողմից, բայց իմ անձնական տպավորություններն ու կարծիքները հաճախ զգալիորեն տարբերվել են դրանցից, էդ պատճառով էլ ֆիլմը նայել-չնայելուս վրա ոչ մի կարծիք չի ազդում:

    «Բոհեմական ռապսոդիան» էն հազվագյուտ դեպքերից է, երբ գնացել եմ ֆիլմը նայելու`որոշակի ակնկալիքներ ունենալով, քանի որ խոսքը երաժշտության մեջ երբևէ ունեցածս ամենամեծ երկրպագության օբյեկտի` Queen-ի/Ֆրեդդի Մերկուրիի մասին է: Էս ֆիլմին շատ վաղուց էի սպասում: Ու հատկապես դերասանի ընտրության հարցին սրտատրոփ էի վերաբերվում: Մոտ մի ամիս առաջ ֆիլմը թրեյլերն էի տեսել, ու Ֆրեդիի դերակատար Ռամի Մալեկն առաջին հայացքից ավելի շատ Rolling Stones-ի Միք Ջեգերին էր հիշեցրել, քան Ֆրեդդի Մերկուրիին: Ինչպես հետո պարզեցի, շատերն էին նույն ասոցիացիան ունեցել դերասանի հետ կապված: Էդ պահն, իհարկե, խոստումնալից չէր: Բայց ֆիլմը նայելով` համոզվեցի, որ Մալեկն իրականում փայլուն է կատարել իր առջև դրված բարդ առաջադրանքը` լիարժեք կերպով մտնելով Ֆրեդդիի կերպարի մեջ, զարմանալիորեն, նրան արտաքնապես նման չլինելով հանդերձ: Թե՛ շարժուձևով, թե՛ դիմախաղով ու թե՛ խոսելաձևով էս մարդը լրիվ Ֆրեդդին էր դարձել: Ու դա, ըստ իս, ֆիլմի ամենաուժեղ կողմն էր:

    Մյուս ուժեղ կողմը թերևս երաժշտությունն էր: Իհարկե, սրանով ֆիլմը զգալի չափով պարտական էր հենց Queen-ին` էդպիսի երաժշտություն ստեղծելու համար: Բայց չի կարելի ժխտել, որ լավ երաժշտությունը նաև լավ էր օգտագործված, որոշ դեպքերում` բավական հետաքրքիր ու կրեատիվ լուծումներով:

    Ֆիլմը նայելուց շատ մեծ հաճույք եմ ստացել. հրաշալի ձևով մատուցված ընտիր երաժշտություն, ընտիր մարմնավորված ու իրական Ֆրեդդի, խմբի մյուս անդամներին արտաքնապես շշմելու չափ նման դերասաններ, լիքը հույզեր ու ոգևորություն: Միայն թե ամբողջ ընթացքում մի բան խանգարում էր. լինելով Queen-ի ու հատկապես Ֆրեդդիի թունդ երկրպագու, որը խմբին ու Ֆրեդդիին տարիներով ուսումնասիրել է ու լիքը մանրամասներ գիտի նրանց անձնական ու սոցիալական կյանքի մասին` անընդհատ փորձում էի իմ իմացածները գտնել ֆիլմում, բայց եղածը չափից դուրս քիչ էր թվում, իրադարձություններն էլ մի տեսակ կցկտուր ու հպանցիկ ներկայացված: Սկզբում մտածում էի, որ դա երևի ինձնից է` իմ սուբյեկտիվ սպասելիքներից, չէ՞ որ հնարավոր չէ մարդու կյանքի բոլոր իրադարձություններն ու մանրամասներն ընդգրկել 2 ժամ, 15 րոպե տևող ֆիլմում: Որոշ փաստերի աղավաղումների ու ժամանակագրական որոշ անճշտությունների վրա էլ աչք փակեցի. ի վերջո, սա գեղարվեստական ֆիլմ է, ոչ թե փաստագրական:

    Բայց ֆիլմը նայելուց որոշ ժամանակ անց, երբ փորձեցի հույզերս մի կողմ դնել ու ավելի սթափ գնահատել, հասկացա, որ չէ, ամեն դեպքում Ֆրեդդին բավական սահմանափակ էր ներկայացված ֆիլմում. կարելի էր թե՛ Ֆրեդդիի, թե՛ խմբի մյուս անդամների հետ կապված ավելի շատ ինֆորմացիա հաղորդել: Ընդհանրապես մյուս երեք անդամները զգալի չափով անդեմ ու միանման էին ստացվել, մինչդեռ իրականում էդպես չէր: Առանձնահատուկ կատվասիրությունից բացի, ֆիլմում գրեթե ոչինչ չկար Ֆրեդդիի այլ հետաքրքրությունների մասին: Նաև շատ թերի էր ներկայացված նրա շրջապատը, շփումներն ու հարաբերությունները մարդկանց հետ: Օրինակ, կարելի էր ինչ-որ կերպ ցույց տալ, որ նա լրջորեն հետաքրքրվում էր արվեստով, նաև նկարում էր (իրականում սա կարելի էր հեշտությամբ ցույց տալ` առանց լրացուցիչ ժամանակ ծախսելու` հընթացս): Ոչ մի խոսք նրա` Մոնսերրատ Կաբալյեի հետ ունեցած համագործակցության ու համերգի (մարդը մի ամբողջ ալբոմ է գրել էդ առիթով) ու ընդհանրապես Ֆրեդդիի սոլո ալբոմների մասին, Էլթոն Ջոնի և որոշ այլ հանրահայտ աստղերի հետ ընկերության, մտերմության մասին: Էլ չեմ ասում, որ Ֆրեդդիի մարդկային կերպարն էլ կարելի էր ավելի բազմակողմանի ներկայացնել: Իրականում նա բավական հետաքրքիր ու հարուստ կերպար է եղել, մինչդեռ ֆիլմից դա առանձնապես չի զգացվում:

    Համենայնդեպս, հաստատ արժե նայել էս ֆիլմը` առնվազն հանուն Queen-ի կենդանի համերգին ներկա լինելու զգացողության:

    Երեկ ես էլ նայեցի ֆիլմը։

    Ծանոթ չլինելով Ֆրեդդի Մըրքյուրիի կյանքին, ոչ էլ իր ստեղծագործական գործունեությանն առանձնապես, պետք է ասեմ, որ ֆիլմը բավական մակերեսային էր ներկայացրել նրա կյանքն ու ստեղծագործական գործունեությունը։ Համենայնդեպս հաղորդակից չդարձրեց, թե կյանքի կամ ստեղծագործական ինչ ապրումներով է անցել, ու խնդիրը երկու ժամվա մեջ տեղավորվելը չէր, այլ ուղղակի բացակայությունը էդ տեսանկյունից ներկայացման, որի համար բավական կլինեին տեղ-տեղ մի քանի վայրկյաններն անգամ։ Մինչդեռ ահագին ժամանակ էր վատնած պրոդյուսերների հետ բիզնես-գյալաջիների վրա, կամ միմյանց հետ անախորժությունների պարզաբանումները, նաև՝ Մերի Օստինի հետ հարաբերություններն ահագին րոպեներ էին վերցրել, մինչդեռ խորությունը նրանց հարաբերության բացահայտված չէր, չնայած որ դա, կարծում եմ, Ֆրեդդիի կյանքի ամենաուշագրավ երևույթներից մեկը պիտի լիներ (նկատի ունենալով, որ գեյը մինչև իր կյանքի վերջը շարունակում է նվիրված մնալ ու սիրել էդ կնոջը, ու նրան է թողնում իր ունեցվածքի մեծ մասը․ էստեղ շատ ավելին էր, քան ուղղակի ընկերությունը, ու դա արժեր հնարավորինս խորաթափանց բացահայտել)։
    Ի հակադրություն բերեմ Միլոշ Ֆորմանի "Ամադեուս" ֆիլմը, որը մի հոյակապ գործ է՝ ֆիլմի և երաժշտության ինտեգրացիայի, ու Մոցարտի ստեղծագործականության ու կյանքի ապրումները արտակարգ են փոխանցված, այնպես, որ ես էդ ֆիլմից հետո արդեն հրաժարվում եմ ուրիշ կերպ ընկալել Մոցարտին
    (Ի դեպ, մի քանի ամիս առաջ առիթ ունեցա կարճ ժամանակով լինել Վիեննայում, ու միակ բանը որ հասցրեցի անել, սեփական ընտրությամբ, Մոցարտի տունն այցելելն էր ու համոզվելը, թե որքան ճշգրիտ էր ներկայացրել Ֆորմանը միջավայրն ու ոգին)։

    Վերադառնալով ֆիլմին, չհավանեցի, որ Ֆրեդդիի կերպարը մի տեսակ ոչ ինտելեկտուալ էր ներկայացված։ Այսինքն, մարդու էության ներկայացման մեջ ինտելեկտ չտեսա, մինչդեռ չեմ կարծում, թե իրականում այդպիսին է եղել։ Չզգացի հանճարը․ դերասանին չէր հաջողվել դա փոխանցել։

    Արտաքինի հետ կապված՝ վերևի ատամների դուրս պրծածությունը չափից դուրս շատ էր, քան իրականում կար, ու դա կարծես խանգարում էր դերասանին, չէր հարմարվում նրա մաշկի պլաստիկային՝ միմիկաներ կառուցելիս, մինչդեռ իրական Ֆրեդդիի մոտ բնական էր ու սահուն։

    Հետո, Ֆրեդդիի մասին կարդացել եմ, որ ի հեճուկս բեմի վրա իր ցայտուն ու անկաշկանդ պահվածքին, իրական կյանքում նա բավական ամաչկոտ էր ու քաշվող, հատկապես անծանոթ մարդկանց շրջապատում․ դա այնքան էլ չզգացվեց, նույնիսկ հակառակն էր՝ տեղ-տեղ, երբեմն էլ՝ անհարկի հանդուգն։

    Ի դեպ, Ֆիլմի վերջում, "հանկարծ" սկսեց լավ խաղալ։ Ասես ավելի մտած էր կերպարի մեջ ու տանում էր ֆիլմը, թեև մեծ մասամբ երևի երաժշտության շնորհիվ էր թվում այդպես, որն օգնում էր զգալ իրական Ֆրեդդիի ինչ-որ չափով "ներկայությունը"։ Պատճառը կարող է լինել նաև այն, որ իր ավելի ուշ շրջանի վիդեոներ, ինտերվյուներ ավելի շատ կան, որ հնարավորություն են տվել դերասանին ավելի լավ ըմբռնել իր հերոսի շարժումները, վարքը, էությունը, քան ավելի վաղ տարիքի շրջանում էր, որը մնացել էր դերասանի սեփական երևակայությանը։

    Այս բոլորով հանդերձ, ֆիլմն ավելի շատ լավն էր, քան լավը չէր, ու ամենից կարևորն այն էր, որ արթնացնում է Ֆրեդդիի արվեստի հանդեպ հետաքրքրություն մարդկանց մոտ, դրա դասականության վերագնահատումը, ու, կարծում եմ, հիմա նորից թափով կսկսեն գնել ու լսել Քուինի գործերը, համենայնդեպս մոտակա մի որոշ ժամանակ, ինչպես եղավ, օրինակ, Ազնավուրի դեպքում։
    Այդ առումով, երևի արժի դասականների մասին ժամանակ առ ժամանակ ֆիլմեր նկարահանել՝ նրանց մասին մարդկանց "հիշեցնելու" նպատակով։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (07.11.2018)

Էջ 27 27-ից ԱռաջինԱռաջին ... 172324252627

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրականություն. Թեմայից դուրս, բաժնից ներս
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 19.08.2014, 17:27
  2. Ներս թող ինձ / Let The Right One In
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 10
    Վերջինը: 04.08.2014, 05:10
  3. Երաժշտություն բաժնից արգելափակված անդամներ
    Հեղինակ՝ Kita, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2011, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •