User Tag List

Էջ 27 27-ից ԱռաջինԱռաջին ... 172324252627
Ցույց են տրվում 391 համարից մինչև 401 համարի արդյունքները՝ ընդհանուր 401 հատից

Թեմա: Կինո. թեմայից դուրս, բաժնից ներս

  1. #391
    Եսիմ Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    1,487
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Քանի որ քնել չի ստացվում,որոշեցի գալ աղջկան պաշտպանել։
    Աղջկա մոտ նույնպես ամեն ինչ տրամաբանական է,սոցիալիզացիայի ագենտները ոչնչացրել են նրա Ես֊ը,էստեղ նա փորձում է ազատ լինել(մի երկու դրվագ կա),բայց գիտակցում է,որ այլևս գոյություն չունի,հասարակության ազդեցությունը էնքան մեծ է եղել,որ անգամ հիմա,չի կարող ազատ լինել։Հայտնվում է էքզիստենցիալ կրիզիսի մեջ,քանի որ ֆիլմում ինքը ներկայացնում է,ոչ թե իր անձը,այլ ամբողջ հասարակությունը,որի ապագան միայն աբսուրդն է,իսկ էդ աբսուրիդից ելքը Բարեկամը մի քանի անգամ գրելա,ես չսփոյլեմ։Դ

  2. #392
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,282
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը

    Բայց խոստովանի, որ չնայած բարձրակարգ ֆիլմ չէր, բայց այնուհանդերձ հետք ա թողնում մտածելու․․․

    Աղջկա կերպարում սխալ չկար /համենայնդեպս հակասականություն չկար/, ուղղակի ըստ իս աղջիկը ճիշտ չէր խաղում կամ բավականաչափ խարիզմատիկ չէր էդ դերի համար, ներքին դրամատիզմը չարտահայտվեց, մակերեսայի ու ստիցոտ էր իր ներկայացրածը մի տեսակ։ Իսկ իրականում հենց աղջկա կերպարն էր ամենաբարդն ու քննարկելին, տղայինն անհամեմատ ավելի պարզ էր ու ուղիղ, թեև էլի հետաքրքիր կլիներ հետևել, թե ոնց էր դա /մարդու էդ տեսակը/ դրսևորվելու ավելի ուշ, երբ փոխվեց իրավիճակը։ Ի դեպ, դա էլ կարող ա լինել ֆիլմի՝ Յոհաննեսի փնտրած մյուս հնարավոր վերսիան, երբ մարդը լրիվ մենակ ա հայտնվում էդ իրավիճակի մեջ․․․
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 22.06.2018, 04:20:

  3. #393
    Եսիմ Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    1,487
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց խոստովանի, որ չնայած բարձրակարգ ֆիլմ չէր, բայց այնուհանդերձ հետք ա թողնում մտածելու․․․

    Աղջկա կերպարում սխալ չկար /համենայնդեպս հակասականություն չկար/, ուղղակի ըստ իս աղջիկը ճիշտ չէր խաղում կամ բավականաչափ խարիզմատիկ չէր էդ դերի համար, ներքին դրամատիզմը չարտահայտվեց, մակերեսայի ու ստիցոտ էր իր ներկայացրածը մի տեսակ։ Իսկ իրականում հենց աղջկա կերպարն էր ամենաբարդն ու քննարկելին, տղայինն անհամեմատ ավելի պարզ էր ու ուղիղ, թեև էլի հետաքրքիր կլիներ հետևել, թե ոնց էր դա /մարդու էդ տեսակը/ դրսևորվելու ավելի ուշ, երբ փոխվեց իրավիճակը։ Ի դեպ, դա էլ կարող ա լինել ֆիլմի՝ Յոհաննեսի փնտրած մյուս հնարավոր վերսիան, երբ մարդը լրիվ մենակ ա հայտնվում էդ իրավիճակի մեջ․․․
    Էսօր մտածում էի,ո՞նց կարայի 2014թվականին արտադրված հեռախոսը ունենալ 2003թվին։
    Բանը,աղջկա կերպարը լրիվ սխալ էր,նու ինձ համար,քանի որ ես իրա գործողությունների ու վիճակի տրամաբանությունը չէի հասկանում։
    Աղջիկը ավելի բարդ չէր,այլ փորձել էին բարդ կերպար ստանալ,բայց ես իրա ներքին կոնֆլիկտը չհասկացա,նու իսկ վերևի գրածս զուտ ֆանտազիայի արդյունքա ։ճ բայց լավ,քանի որ քո համար սխալ բան չկար,դե ներկայացրա,ես էլ իմանամ,քանի որ իրոք հետաքրքիրա։
    Հ.Գ Միտքը ինքը իրանով մտածելու բան է ու հա ֆիլմն էլ։

  4. #394
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,282
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր մտածում էի,ո՞նց կարայի 2014թվականին արտադրված հեռախոսը ունենալ 2003թվին։
    Բանը,աղջկա կերպարը լրիվ սխալ էր,նու ինձ համար,քանի որ ես իրա գործողությունների ու վիճակի տրամաբանությունը չէի հասկանում։
    Աղջիկը ավելի բարդ չէր,այլ փորձել էին բարդ կերպար ստանալ,բայց ես իրա ներքին կոնֆլիկտը չհասկացա,նու իսկ վերևի գրածս զուտ ֆանտազիայի արդյունքա ։ճ բայց լավ,քանի որ քո համար սխալ բան չկար,դե ներկայացրա,ես էլ իմանամ,քանի որ իրոք հետաքրքիրա։
    Հ.Գ Միտքը ինքը իրանով մտածելու բան է ու հա ֆիլմն էլ։
    Եթե չեմ սխալվում, աղջկա հայրը եկեղեցու սպասավոր էր եղել, և աղջիկը փոքրուց դաստիարակվել էր կրոնական ներշնչանքի մեջ։ Սա, ի դեպ, հավատի կապ չունի։ Այն, որ աղջիկը իր ծանր պահին գնում ու զրուցում է եկեղեցու բակում կանգնած քարե արձանի հետ՝ նրանից սպասելով պատասխաններ, արդեն ցույց է տալիս, որ սա ոչ թե ներքին, իսկական հավատն է առ Արարարիչ, այլ դոգմատիկ դաստիարակություն, որ քարե արձանն իր մեջ կարող է մարմնավորել արարչագործության խորհուրդն ու հարցերի պատասխանները։ Երբ աղջիկը մարդկանց շրջապատում էր, շարունակաբար քարոզվող էդ ներշնչանքն անընդհատ սնվում ու լրացվում էր և իր ապրելու նշաձողն ու շարժիչ ուժն էր, բայց երբ զրկվում է էդ քարոզից ու նրա կրողների շարունակական ազդեցությունից, միանգամից մոլորվում է, չունի ոչ մի հենք ու հենարան՝ կեցությունն իմաստավորելու, հայտնվում է հոգևոր վակուումի մեջ։ Սովորաբար նման ազդեցությունների տակ են ընկնում /ու դրանց կարիքն ունեն/ թույլ անձնավորությունները, որոնք ըստ էության միայնակ են և սփոփում են էդ ներքին խորը միայնակությունը շրջապատի, սոցիալ շարունակական ազդեցություններով։ Երբ կորում է սոցիալը, նրանք կոտրվում են, կորցնում գոյության իմաստը։ Այն որ աղջիկն իրականում միայնակ էր ակնարկվեց նաև ֆիլմի սկզբերում, երբ սկսում է խիստ կարիք զգալ իր գրքի-օրագրի, որը հետը չէր վերցրել ճամփորդության։ Միայնակ մարդիկ սովորաբար շատ ուժգին ուշադրության կարիք ունեն, և միայն տղայինը իրեն չէր բավարարելու, որքան էլ որ աղջիկը, վարակվելով տղայից, փորձում էր տրվեր ազատության, ինչը կարճ տևեց, քանի որ իր սեփական, ներքին համոզմունքը չէր, այլ փորձ հետևելու տղայի համոզմունքին։ Դե իսկ էգոիզմի մասին արդեն գրել եմ․ իր արածը ֆիլմի վերջում աններելի էգոիստական քայլ էր, ընդ որում գիտակցված /նկատի ունենալով թողած լուսանկարները/։ Հա, մոռացա էն գտնված պապիկի մասը, որը գալիս է էլ ավելի խորացնելու աղջկա խզումը իր նախկին պատկերացումների հետ՝ կրոնական դաստիարակությամբ ներշնչված։
    Հանձինս աղջկա ֆիլմը խոսում ա հասարակական կախվածության մասին, ու թե դա ինչպես ա խորացնում հասարակությունը կրոնական դաստիարակության և այլ միջոցներով, այնպես, որ ոչնչացնում ա որևէ ալտերնատիվ գոյաձևի հնարավորությունը։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 22.06.2018, 07:52:

  5. #395
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,282
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, մտածելով ֆիլմի շուրջ, էսօր մի հետաքրքիր հայտնագործություն արեցի ինձ համար։
    Հետաքրքիր հարց կլիներ․ եթե ընտրելու լինեիր, թե ում հետ հայտնվես այդպիսի իրավիճակում, ու՞մ կընտրեիր։
    Էստեղ բոլորովին պարտադիր չի, որ ընտրես մեկին ում սիրում ես կամ կուզենայիր կյանքիդ մնացած մասն անցկացնել հետը կամ կապվածության ինչ-որ այլ ասպեկտներում դիտարկես։ Էս հարցն իրականում ուրիշ հարթակից ա կամ ուրիշ չափման միավորների մեջ, ու համարյա կապ էլ չունի թինեյջերական ընդունված հարցի հետ՝ "իսկ ում հետ կուզենայիր հայտնվել անմարդաբնակ կղզում"։ Էստեղ կղզի չկա, ուր պետք ա կենցաղային պայմաններ ստեղծել գոյատևելու, էստեղ դրանք բոլորը պատրաստի կան, պարզապես դիտարկվում ա էն մարդ-տեսակը, որի հետ դու քեզ լավ կամ ապահով կզգաս նման իրավիճակում, ապահով՝ տարբեր առումներով - ֆիզիկական ու հոգեկան։
    Օրինակ, ես հանկարծ հստակ տեսա, թե կոնկրետ ում հետ կուզենայի հայտնվել էդ իրավիճակում, իսկ էդ մարդու հետ ծանոթներ ենք ընդամենը, որևէ հարաբերություն չունեմ, զգացմունքներ չունեմ, ու առհասարակ նա մտքերիս մեջ էլ չկա, միայն գործի բերումով եմ հանդիպել և ունեմ որոշակի գաղափար, թե ինչպիսի մարդ է։
    Ու էդ մարդուն կընտրեի, որովհետև իր մեջ մի տեսակ առատ, անսպառ ու ռեգեներացվող կենսականություն եմ տեսնում, որին գումարվում են մի քանի անձնական հատկանիշներ, ինչպիսիք են հուսալիությունը, վճռականությունը ու ազնվությունը։ Արտաքինով էլ ահագին համակրելի ա Ճիշտ կոմբինացիա՝ ինձ համար։

  6. #396
    Եսիմ Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    1,487
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Հետաքրքիրը էնա,որ էս ֆիլմի մասին դեռ մտածում ենք :Դ
    Բարեկամ դժան,շատ բարի,հասկանում եմ գրածդ ու հա շատ հավանական է,որը ֆիլմը հենց էդ էր ասում,բայց ըստ իս քարոզի ազդեցությունը էս պայմաններում չէր կարող նման կերպ դրսևորվել,սկզբնական շրջանում խոսվեց ընտրյալ լինելու մասին,այ էդ գիծը լրիվ տրամաբանական կլիներ աղջկա մոտ,բայց իմ գրածը ինձ ավելի դուր է գալիս:Ինքը փորձեց ազատ լինել,ոչ թե տղայի ազդեցությամբ,այլ իր նախաձեռնությամբ,բայց արդեն հասրակությունը իրանից բան չէր թողել:
    Դե էն էգոիզմի պահը միանշանակ:
    Հիմա. ի՞նչ է կրոնը,կամ ո՞րն է կրոնը,էս հարցերը հռետորական չեն ու կսպասեմ պատասխանին :Ճ քանի որ ամբողջ ընթացքում դրա մասին խառը-մառը գրում ես,խոսում կրոնական քարոզի ու <<թույլ>> մարդկանց մասին,որոնք ընկնում են էդ քարոզի տակ:

    Հ.Գ եթե ընտրելու հնարավորություն ունենայի,ապա միանշանակ մենակ,քանի որ Homo homini lupus est

  7. #397
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,282
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա. ի՞նչ է կրոնը,կամ ո՞րն է կրոնը,էս հարցերը հռետորական չեն ու կսպասեմ պատասխանին :Ճ

    Հ.Գ եթե ընտրելու հնարավորություն ունենայի,ապա միանշանակ մենակ,քանի որ Homo homini lupus est
    Վերևի հարցով քննարկումների մեջ չեմ սիրում մտնել։

    Իսկ ներքևի մասով՝ միանշանակ ՈՉ մենակ, կգժվեմ։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (22.06.2018)

  9. #398
    հասուն բալիկ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Հասցե
    Reims
    Տարիք
    27
    Գրառումներ
    1,198
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչինչ, չէ՞, որ ուրիշ թեմաներում էլ գրենք ։)

    Երեկ առաջին անգամ կինոթատրոնում իրար հետևից երկու ֆիլմ եմ նայել. մեզ մոտ տոն էր, ես էլ, օկտոբերֆեստերից հոգնած, գցել էի ինձ կինոսրահները:

    Առաջին ֆիլմը "Venom"-ն էր 3D-ով: Մարվելի ու ընդհանրապես կոմիքսների սիրահար չեմ, բայց այնուամենայնիվ որոշեցի ֆիլմը նայել, քանի որ գլխավոր դերում Թոմ Հարդին էր: Մենակ իր համար պատրաստ եմ ցանկացած ֆիլմ նայել: Ինքն ինձ համար ոչ միայն ընտիր դերասան է, այլ ընդհանուր շատ հավես տիպ է, ինչքան նայում ես, էնքան նայվում է: Էս անգամ էլ շատ լավն էր ֆիլմում. հումորային, հյութեղ կերպար էր: Մնացածի մասին առանձնապես բան չկա ասելու. Թոմ Հարդիի համար էի նայում, էդքանով էլ ֆիլմն իրեն արդարացրեց:

    Երկրորդ ֆիլմը "A Star Is Born"-ն էր. ցուցադրման առաջին օրն էր մեզ մոտ, կինոսրահում ասեղ գցելու տեղ չկար: Սա էլ որոշել էի նայել, որովհետև ահագին հետաքրքրել էր Lady Gaga-ին ֆիլմում տեսնելը՝ իր սովորական գժական վիճակներից դուրս: Իրենով ու իր երգարվեստով հետաքրքրված չեմ, բայց երբ աֆիշայի վրա տեսա իրեն՝ անսպասելի բնական դեմքով, մի ձև ուզեցի ֆիլմը նայել: Ֆիլմը ռիմեյք էր, ու պատմությունը մոտավորապես կանխատեսելի էր:
    Պիտի խոստովանեմ, որ Բրեդլի Կուպերն ինձ համար հայտնաբերություն էր էդ ֆիլմում. մինչև հիմա իրեն որպես լավ դերասան երբևէ չէի ընկալել, միշտ ինչ-որ մաչոյատիպ սիրունիկների դերերում է լինում՝ ոչինչ չասող, իսկ էստեղ ուրիշ էր: Ահագին ստացված ու ամբողջական կերպար էր՝ շատ լավ դերակատարմամբ: Ինքը նաև ֆիլմի ռեժիսյորն էր, պրոդյուսերը ու սցենարի համահեղինակը: Մի խոսքով, հաճելի անակնկալի եկա: Կարծում եմ, Օսկարի նոմինանտ կլինի՝ լավագույն դերասան կատեգորիայում, գուցե նաև ուրիշ կատոգորիաներում էլ:
    Լեդի Գագան էլ էր լավը, բայց իմ կարծիքով Օսկարի նոմինացիայի չի ձգում: Կերպարն ինձ համար ամբողջապես բացված չէր, ու ընդհանուր ոչ մի հստակ գիծ չերևաց իր ստեղծած կերպարի մեջ: Բայց առաջին անգամվա համար հեչ վատ չէր: Ու հա, բնական տեսքով շատ էլ համակրելի էր՝ արտաքինի հետ կապված իր բոլոր կոմպլեքսներով հանդերձ: Իսկ ֆիլմն ընդհանուր էնպես չէր, որ ցնցող էր, բայց կարծում եմ ամեն դեպքում հաջողված էր՝ որոշ ձանձրալի-ձգձգված մասեր չհաշված:
    Համենայնդեպս, էս երկու ֆիլմից ոչ մեկն էլ հատուկ խորհուրդ տալու չի, բայց դե ժամանցի համար նայվող են:

    Ամեն դեպքում, սրանից հետո դժվար թե երբևէ նորից կինոթատրոնում երկու ֆիլմ իրար հետևից նայեմ. վերջում արդեն զահլես գնացել էր:
    Թոմ Հարդիին բարձր կլասի դերասան եմ համարում, միայն թե՝ ոչ գլխավոր դերերում: Ինքն ինձ համար պիտի լինի երկրորդական դերում… չգիտեմ … զուտ ֆիլմն իր վրա սարքելը մի քիչ էն չի: Որպես ֆիլմի գլխավոր դերասան ինձ էդքան չի ձգում ու բավարար չի՝ ֆիլմը ֆինանսապես ու գեղարվեստական ձևով հաջողացնել: Ինքը միշտ պիտի խաղա որևէ հզոր անվան կողքին, նայվի ու աղքատիկ չլինի: Շատ մեծ խարիզմա ու տաղանդ ունի: Նամանավանդ՝ the revenant -ում իր կատարումն ուղղակի անփոխարինելի ա: Իր վերջին ֆիլմերից՝ RocknRolla-ն ու Legend-ն եմ հիշում: Վատը չէին: Բայց էլի՛ ինչ-որ մի բան էն չէր: Ինքն իմ համար չի կարողանում խարիզմի 100 տոկոսանոց սանդղակին հասնի, որ զուտ իրա վրա սարքած ֆիլմը մեծ անուն հանի: Venom-ը չեմ նայել: Կնայեմ, բայց մեծ սպասումներ չունեմ:

  10. #399
    Եսիմ Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    1,487
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Թոմ Հարդիին բարձր կլասի դերասան եմ համարում, միայն թե՝ ոչ գլխավոր դերերում: Ինքն ինձ համար պիտի լինի երկրորդական դերում… չգիտեմ … զուտ ֆիլմն իր վրա սարքելը մի քիչ էն չի: Որպես ֆիլմի գլխավոր դերասան ինձ էդքան չի ձգում ու բավարար չի՝ ֆիլմը ֆինանսապես ու գեղարվեստական ձևով հաջողացնել: Ինքը միշտ պիտի խաղա որևէ հզոր անվան կողքին, նայվի ու աղքատիկ չլինի: Շատ մեծ խարիզմա ու տաղանդ ունի: Նամանավանդ՝ the revenant -ում իր կատարումն ուղղակի անփոխարինելի ա: Իր վերջին ֆիլմերից՝ RocknRolla-ն ու Legend-ն եմ հիշում: Վատը չէին: Բայց էլի՛ ինչ-որ մի բան էն չէր: Ինքն իմ համար չի կարողանում խարիզմի 100 տոկոսանոց սանդղակին հասնի, որ զուտ իրա վրա սարքած ֆիլմը մեծ անուն հանի: Venom-ը չեմ նայել: Կնայեմ, բայց մեծ սպասումներ չունեմ:
    Դու հաստատ Բրոնսոն չես նայել ։ճճ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (04.10.2018)

  12. #400
    հասուն բալիկ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Հասցե
    Reims
    Տարիք
    27
    Գրառումներ
    1,198
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու հաստատ Բրոնսոն չես նայել ։ճճ
    Կնայեմ ուրեմն:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (06.10.2018)

  14. #401
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,555
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պիտեր Ջեքսոնը գունավորել, կարգավորել է արագությունն ու ձայնադրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակագրությունը:

    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 13.10.2018, 04:16: Պատճառ: Ռուսերենը թարգմանել եմ հայերենի, ֆբ վիդեոյի հղումը՝ ուղղել:

Էջ 27 27-ից ԱռաջինԱռաջին ... 172324252627

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրականություն. Թեմայից դուրս, բաժնից ներս
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 19.08.2014, 17:27
  2. Ներս թող ինձ / Let The Right One In
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 10
    Վերջինը: 04.08.2014, 05:10
  3. Երաժշտություն բաժնից արգելափակված անդամներ
    Հեղինակ՝ Kita, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2011, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •