User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր հեղինակի թարգմանությունն եք ավելի շատ հավանում

Քվեարկողներ
18. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հեղինակ 1- Ariadna

    8 44.44%
  • Հեղինակ 2- Sophi

    3 16.67%
  • Հեղինակ 3- Ուլուանա

    9 50.00%
  • Հեղինակ 4- Ariadna

    6 33.33%
  • Հեղինակ 5- Ուլուանա

    5 27.78%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Թարգմանչաց մրցույթ. համար 2

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թարգմանչաց մրցույթ. համար 2

    Հաշվի առնելով, որ «Թարգմանչաց մրցույթ. համար 1» նախագիծը բավականին հաջող անցավ, և մի քանի ակումբցիներ ցանկություն հայտնեցին, որ ևս մի նմանատիպ նախագիծ անցկացվի, սկսում ենք թարգմանչաց երկրորդ մրցույթը: Կանոնները նույնն են, ինչ առաջին մրցույթի ժամանակ:

    Մրցույթի անցկացման կարգը

    * Գրառման վերջում ներկայացնում եմ թարգմանության համար առաջարկվող անգլերեն բանաստեղծություն, հաշվի առնելով, որ շատերս այնքան էլ լավ չենք տիրապետում անգլերենին, կից ներկայացնում եմ ռուսերեն թարգմանությունը:
    * Թեման բացելուց հետո 5 օրերի ընթացքում (մինչև 22.04.2010թ. ժամը 02:20) մրցույթին մասնակցել ցանկացողները նամակագրական համակարգով ինձ ուղարկում են թարգմանության իրենց տարբերակը, նամակի վերնագրում գրելով «Թարգմանչաց մրցույթ. համար 2», իսկ գրառման դաշտում թարգմանության սեփական տարբերակը:
    * Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ուղարկել մեկից ավելի թարգմանության տարբերակ:
    * Թարգմանության տարբերակների ստացվելու ժամկետի ավարտից հետո ես թեմայում տեղադրում եմ բոլոր թարգմանությունները, պայմանական համարակալած «Հեղինակ N - թարգմանություն» տեսքով, բացում եմ ըստ հեղինակների համարների հարցում՝ բազմակի ընտրության հնարավորությամբ՝ 5 օր ժամկետով:
    * Քվեարկության ավարտից հետո ըստ քվեարկության արդյունքների ճանաչում ենք հաղթողին:
    * Մինչև քվեարկության ավարտը քննարկումներն ու գրառումները թեմայում արգելվում են: առաջին հինգ օրերին, մինչև քվեարկության սկսվելը, թեման լինելու է փակ, ապա բացվելու է, ապա, տարբերակների տեղադրումից հետո թեման բացվելու է, բայց քննարկումները միևնույն է լինեն արգելված՝ մինչև քվեարկության ավարտը:
    * Քվեարկության ավարտից հետո հեղինակները «գաղտնազերծվելու» են, գրվելու է, թե որ համարին որ ակումբցին է համապատասխանում:
    * Մինչ տարբերակների տեղադրումը ամեն օր թեմայում գրառման տեսքով հիշեցնելու եմ մրցույթի մասին:
    * Ուղարկված բոլոր թարգմանությունները թեմայում տեղադրվելու են, քվեարկությանը մասնակցելու են, հեղինակի անունը քվեարկությունից հետո բացվելու է: Բոլոր նրանք, ովքեր վստահ չեն, որ ուզում են մասնակցել մրցույթին թող պարզապես տարբերակներ չուղարկեն: Ուղարկելուց հետո մրցույթին մասնակցել չուզելու բոլոր դիմումները մերժվելու են:
    Հավելում. Մերժվելու են բոլոր մասնակիցների` մրցույթի ավարտից հետո իրենց աննունները չբացահայտելու դիմումները:
    © Chuk

    Բանաստեղծությունը տեսնելու համար մկնիկով կտտացրեք ստորև բերված դաշտի վրա.
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.04.2010, 23:15: Պատճառ: Հավելում

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.04.2010), Ariadna (17.04.2010), Chuk (17.04.2010), E-la Via (22.04.2010), Katka (20.04.2010), Tig (19.04.2010), Yeghoyan (19.04.2010), Դատարկություն (17.04.2010), Կաթիլ (19.04.2010), Ձայնալար (19.04.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռոբերթ Բըրնս
    25.01.1759-21.07.1796

    Շոտլանդացի բանաստեղծ: Բըրնսին համաժողովրդական ճանաչում է բերել «Բանաստեղծություններ՝ գրված առավելապես շոտլանդական բարբառով» անդրանիկ ժողովածուն: Ժող. բանահյուսության և և շոտլանդական հին գրականության հիմքի վրա Բըրնսը ստեղծել է ժամանակի ոգին արտահայտող ինքնատիպ պոեզիա: Բըրնսի ստեղծագործություններին հատուկ են արտահայտչամիջոցների պարզությունը, անկեղծ հուզականությունը և ներքին դրամատիզմը, որը երևան է եկել նաև առանձին երկերի կոմպոզիցիայում՝ «Ուրախ աղքատները», «Ֆինդլեյ», «Երկու շուն» ևն: Նրա շատ բանաստեղծություններ վերածվել են երգի և Շոտլանդիայում երգվում են ամենուր: Բըրնսի ծննդյան օրը Շոտլանդիայում նշվում է որպես ժող. տոն: Բըրնսի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով: Բըրնսի որոշ ստեղծագործություններ հայերեն է թարգմանել Վահագն Դավթյանը:

    Ըստ Հայկական Սովետական Հանրագիտարանի

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (18.04.2010), Chuk (18.04.2010), Yeghoyan (19.04.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բըրնսի գիշերը Շոտլանդիայի երկրորդ ազգային տոնն է, որի տոնակատարությունը սկսվում է Բըրնսի ընթրիքներով: Բըրնսի ընթրիքներին սեղանի զարդն են կազմում ավանդական շոտլանդական ուտեստները և շոտլանդական վիսկին, ճաշկերույթն ուղեկցվում է Բըրնսի պոեզիայի ընթերցանությամբ: Տոնը նշվում է Ռոբերթ Բըրնսի ծննդյան օրը՝ հունվարի 25-ին: Իր ժողովրդականությամբ այս տոնը Շոտլանդիայում զիջում է միայն Սուրբ Անդրեասի տոնին, որը պաշտոնապես համարվում է Շոտլանդիայի ազգային տոնը:

    2009 թվականին STV-ն անցկացրեց հեռուստատեսային նախագիծ, որի ընթացքում հանրության քվեարկության միջոցով պետք է որոշվեր ամենաերևելի շոտլանդացին: Սուրբ Անդրեասի օրը STV-ն հրապարակեց հանրային քվեարկության արդյունքները, շոտլանդացիները բոլոր ժամանակների ամենաերևելի շոտլանդացի էին ճանաչել Ռոբերթ Բըրնսին, որն ավելի շատ ձայներ էր հավաքել, քան շոտլանդացի մեծ հայրենասեր և ազգային հերոս Վիլյամ Ուոլլեսը:

    Ըստ Վիքիփեդիայի

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (18.04.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Բըրնսի տուն»

    Ռոբերթ Բըրնսի անվան հետ է կապվում բանաստեղծական տան առանձնահատուկ մի տեսակ` AAABAB համակարգով վեցնյակ, որի չորրորդ և վեցերորդ տողերն ավելի կարճ են: Այս համակարգը բավականին տարածված է միջնադարյան քնարերգության մեջ, մասնավորապես՝ պրովանսական պոեզիայում (9-րդ դարից սկսած), սակայն 16-րդ դարից դրա ժողովրդականությունը մարում է: Այն պահպանվում է Շոտլանդիայում, ուր լայնորեն կիրառվել է նաև Բըրնսից առաջ: «Բըրնսի տան» պաշտոնական անվանումն է «ստանդարտ հաբբի»:

    Ըստ Վիքիփեդիայի

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (18.04.2010), Yeghoyan (19.04.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գյոթեն Բըրնսի ժողովրդականության մասին

    «Վերցնենք Բըրնսին: Արդյո՞ք նրա մեծությունը նրանում չէ, որ նրա նախնիների հին երգերն ապրում էին ժողովրդի շուրթերին, որ դրանք երգում էին նրա համար, այսպես ասած, դեռ օրորոցում, որ մանկուց նա մեծացել է դրանց միջավայրում և մերձեցել այդ նմուշների բարձր կատարելությանը, որ նա դրանցում գտավ այն կենդանի հենքը, որին հենվելով կարող էր առաջ գնալ: Եվ բացի այդ, արդյո՞ք նրա մեծությունը նրանում չէ նաև, որ նրա սեփական երգերն անմիջապես ընդունելություն էին գտնում իր ժողովրդի կողմից, որ այնուհետև դրանք հնչում էին նրան ընդառաջ հնձվորների և խուրձ կապող կանանց շուրթերից, որ գարեջրատներում նրան դրանցով էին ողջունում նրա զվարճացող ընկերները: Ահա այստեղ է, որ կարող էր ինչ-որ բան ստացվել:

    Johann Peter Eckermann. Gespräche mit Goethe in den letzten Jahren seines Lebens. Leipzig, 1827.

    Ըստ Վիքիփեդիայի

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (19.04.2010)

  11. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  12. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուշադրություն

    * Քվեարկությունը բաց է, ինչը նշանակում է, որ բոլորը կարող են տեսնել, թե ով ում օգտին է քվեարկել:
    * Քվեարկությունը բազմակի ընտրության հնարավորությամբ է, ինչը նշանակում է, որ կարող եք քվեարկել ձեր հավանած բոլոր տարբերակների օգտին, այլ ոչ թե պարտադիր 1-ի:
    * Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն բոլորը, այդ թվում թարգմանության տարբերակ ուղարկած անձինք:
    * Սեփական տարբերակի օգտին քվեները չեն հաշվելու, թարգմանությանը մասնակցածներին խնդրում եմ քվեարկել մյուսների տարբերակների օգտին, կամ չքվեարկել:


    Թեմայում քննարկումներն արգելվում են մինչև քվեարկության ավարտը: Քվեարկության ավարտից հետո հրապարակվելու են բոլոր թարգմանիչների անունները, այսինքն թե որ համարի Հեղինակի անվան տակ որ ակումբցին էր թաքնված:

    Սուբյեկտիվիզմից խուսափելու համար ինքս չեմ մասնակցելու քվեարկությանը, քանզի գիտեմ իրական հեղինակներին:

    © Chuk

  13. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեղինակ 1

    Ժայռոտ այն լեռները, ուր ննջում են ամպերը

    Ժայռոտ այն լեռները, ուր ննջում են ամպերը,
    Ուր մանկան պես խայտում է գետակը զուլալ,
    Ուր թավ մացառով ձագերին առած՝
    Մայր լորը կեր է հայթայթում նրանց։

    Իմ սրտին մոտ են այս լեռն ու լանջերը,
    Առավել քան ծովն ու կանաչ դաշտերը,
    Ինձ մոտ են քանզի հենց լեռան լանջին,
    Իմ սերն է ապրում՝ երազն ու հոգին։

    Սիրում եմ ես ջինջ ու վարար առուն,
    Որ խաղով իջնում է կանաչ իր ճամփով,
    Առվի կարկաչը ու սերս կողքիս՝
    Այսպես կարող եմ զբոսնել ժամերով։

    Հուրի փերի չէ նա, բայց շատ էլ լավն է,
    Օժիտն էլ, ասում են, աղքատ ու վատն է,
    սիրեցի սակայն առաջին պահից,
    պատճառը մեկն է՝ հենց նա սիրեց ինձ։

    Ով կդիմանա հուրի փերիին,
    Փայլուն աչքերին ու վառ այտերին,
    Ու թե այդ փերին խելքով է նաև,
    Ճեղքում է սրտեր, կուրացնում աչքեր։

    Սակայն ինձ համար ալմաստից թանկ են,
    Քնքուշ, հոգատար աչքերը նրա,
    Գրկում եմ նրան ու սեղմում կրծքիս,
    Ու սերն է նրա շլացնում հոգիս։


    Հեղինակ 2

    Վայրի մշուշոտ լեռներում...

    Այնտեղ լեռներում, մշուշուտ ու վայրի
    Ծնվում է Քլայդ գետը՝ խնամվում ու սնվում:
    Այնտեղ է սոխակը կերակրում ձագերին,
    Հովիվը սրնգի երգով իր հոտը հսկում:

    Հարազատ են խոռոչներն ու ճեղքերն ինձ լեռների
    Ավելի քան ծովի ափը և կանաչը դաշտերի:
    Հարազատ են, քանի որ լեռներում՝ մոտ աղբյուրին
    Ապրում է ուրախությունն իմ՝ իմ հոգսն ու իմ հոգին:

    Սիրում եմ գետակները թափանցիկ ու զառիվար,
    Որ վազում են արահետներով կանաչի,
    Ուր ջրի շշունջների ներքո ժամեր մոռացած՝
    Թափառում եմ ընկերուհուս հետ սիրելի:

    Գեղեցկագույնը չէ նա՝, բայց և նազելի
    Սերում է տոհմից նա թեև շատ համեստ
    Լավ ուսումից էլ փոքր է նրա բաժինը
    Բայց սիրեցի նրան, որովհետև նա ինձ սիրեց:

    Ո՞վ կկարողանա կանգնել գեղեցկուհու առաջ,
    Ո՞վ կդիմանա նրա հայացքի փայլքին,
    Եթե մի քիչ խելոքություն էլ ունենա այնժամ՝
    Նա կուրացնելով մեր կուրծքը կխոցի:

    Սակայն բարությունը, քաղցր բարությունը քնքուշ աչքերի
    Ունի փայլ շլացնող ինձ համար ադամանդից ավելի:
    Եվ սրտի սիրո բախոցը , երբ ես հպվում եմ կրծքին՝
    Օ՜հ սրանք են ինձ հմայում, նվաճում ամբողջովին:


    Հեղինակ 3

    Այնտեղ են մամռոտ, սեգ լեռները վայրի

    Այնտեղ են մամռոտ սեգ լեռները վայրի,
    Որ հսկում են խաղաղ մանկությունը Քլայդի,
    Ուր կաքավը յուր կերն է փնտրում ցախու մեջ,
    Եվ հնչում է հովվի մեղմ սրինգը անվերջ։

    Թե՛ դաշտերը անծիր, թե՛ ափերն արևոտ
    Ոչինչ են այն մամռապատ ցախուտների մոտ,
    Քանզի այնտեղ՝ մենավոր առվակի ափին,
    Մի աղջիկ է բնակվում՝ իմ սիրտն ու հոգին։

    Այդ վայրի լեռներո՛վ կձգվի իմ ուղին,
    Ուր առվակը կարկաչուն զարկվում է քարին,
    Ու այնտեղ նրա հետ կշրջեմ անընդհատ,
    Մինչ ժամերը սիրո կանցնեն աննկատ։

    Չքնաղ չես ասի նրան, միայն գեղանի,
    Ոչ էլ նույնիսկ մի կարգին կրթություն ունի,
    Ու ծագումն էլ նրա հասարակ է այնքան,
    Բայց նա շատ է սիրում ինձ, ու ես էլ՝ նրան։

    Գեղեցկուհու հմայքին ո՞վ կդիմանար,
    Նրա շիկնած այտերին, հայացքին անմար։
    Դրան էլ որ գումարես սուր միտք, նրբություն,
    Մարդ շլանում է արդեն. չկա փրկություն։

    Սակայն բարությունն աչքերի սիրավառ
    Ցանկացած ալմաստից թանկ է ինձ համար,
    Նրա՝ սիրուց բաբախող սրտիկն իմ գրկում,
    Օ՜, ամենից զորավոր հմայքն է կյանքում։


    Հեղինակ 4


    Ժայռոտ լեռներում, ուր նիրհում են ամպերը...

    Ժայռոտ լեռներում, ուր նիրհում են ամպերը,
    Ուր մանկան խաղով հոսում է առուն,
    Ուր թփերի մեջ, ձագերն հետևից,
    Լորիկը ահա սնունդ է փնտրում։

    Իմ աչքին հաճո են լեռներն ու լանջերը,
    Ծովից ու կանաչ հովտից ավելի,
    Պատճառը մեկն է. հենց այս առվի մոտ,
    Լեռան ստորոտին իմ սերը կապրի։

    Սիրում եմ զուլալ, խոխոջուն առուն
    Որ կանաչ ճամփով վազում է հեռուն,
    Առվակի խշշոց ու սերս գրկիս՝
    Այսպես պատրաստ եմ քայլել անդադրում։

    Գեղեցկուհի չէ նա, բայց շատերից լավն է,
    Գիտեմ, օժիտն էլ բավական վատն է,
    Բայց և սիրեցի առաջին օրից,
    Որովհետև նա սիրահարվեց ինձ։

    Չի դիմանա ոչ մի տղամարդ
    Գեղեցիկ կնոջ փայլին, հմայքին,
    Ու թե խելքով էլ կինն աչքի ընկավ,
    Սիրտդ ու հոգիդ իրենով կանի։

    Բայց բարի հմայքը նրա աչքերի,
    Թանկ է ինձ համար ոսկուց ավելի,
    Եվ նրա գրկում արյունս է եռում,
    Ու սիրտս սիրուց ուժգին բաբախում։


    Հեղինակ 5

    Լեռներ քարքարոտ, ուր ամպերն են նիրհում...

    Լեռներ քարքարոտ, ուր ամպերն են նիրհում,
    Ուր գետակը մատղաշ խոխոջում է, խայտում,
    Ուր ցախիները հաղթահարելով՝
    Կաքավը կեր է փնտրում երամով։

    Ինձ համար վիհերն ու լանջերը լեռան
    Ավելի թանկ են, քան դաշտերը լայն,
    Թանկ են, քանի որ սարում՝ առվի մոտ,
    Իմ սերն է ապրում, ես նրան եմ կարոտ։

    Ես սիրում եմ զուլալ, խոխոջուն առվակին,
    Որ հոսում է կանաչ կածանով ցնծագին,
    Այդ հնչյունների տակ ժամեր շարունակ
    Ես ու սիրելիս զբոսնելու ենք մենակ։

    Նա գեղուհի չէ, բայց լավիկն է շատ,
    Գիտեմ, որ օժիտ էլ չունի դեռ պատրաստ,
    Բայց ես սիրել եմ նրան հենց սկզբից,
    Քանզի նա էլ է սիրահարվել ինձ։

    Գեղուհու հանդիպելիս ո՞վ չի գրավվի
    Վարդագունած այտերով, փայլով աչքերի,
    Իսկ որ դրա հետ մեկտեղ խելք էլ ունենա,
    Հմայքից արդեն մարդու սիրտ կթուլանա։

    Բայց հոգատար աչքերի հմայքը բարի
    Ինձ համար ալմաստից էլ թանկ է ավելի։
    Վկա են նրա սրտի զարկերը,
    Հենց սա է, որ կա, իսկական սերը:

  14. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.04.2010), Ariadna (24.04.2010), CactuSoul (23.04.2010), Chuk (22.04.2010), E-la Via (22.04.2010), My World My Space (22.04.2010), Rammstein (23.04.2010), SSS (23.04.2010), Tig (23.04.2010), Yeghoyan (24.04.2010), Արևածագ (22.04.2010), Դատարկություն (23.04.2010), Կաթիլ (27.04.2010), Հայկօ (23.04.2010)

  15. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քվեարկությունն ավարտված է: Քվեարկությանը մասնակցել են 18 անդամ: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ:
    1. Հեղինակ 3- 9 ձայն:
    2. Հեղինակ 1- 8 ձայն:
    3. Հեղինակ 4- 6 ձայն:
    4. Հեղինակ 5- 5 ձայն:
    5. Հեղինակ 2- 3 ձայն:

    Կարող եք սկսել քննարկումները, քննարկումների առաջին երկու օրը հեղինակները չեն գաղտնազերծվելու: Մրցույթին մասնակցած հեղինակների կողմից այս պայմանը խախտվելու դեպքում խախտում կատարողները պատժվելու են: Մաղթում եմ հաճելի քննարկումներ:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (27.04.2010), Ariadna (27.04.2010), My World My Space (27.04.2010), Դատարկություն (27.04.2010)

  17. #10
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն քվեարկությունը սկսվել էր, երբ ևս մի ակումբցի ուղարկեց բանաստեղծության թարգմանության իր տարբերակը, որը տեղադրում եմ ստորև` մրցույթից դուրս քննարկման:

    Տեսնու՞մ ես սարն այն ամպերի գրկում,
    Ում քարե սրտում գետն է փոթորկվում,
    Որտեղ փչում է հովիվն իր շվին՝
    Արձագանքելով երգող կաքավին:

    Իմ սրտի համար լեռն այդ երկնաբարձ,
    Թանկ է ծովափից կամ հովտից ծաղկած,
    Չէ՞ որ հենց այնտեղ՝ առվի եզերքին,
    Ապրում է հոգուս-մտքիս տիրուհին:

    Ու կանչում են ինձ անտառները զով,
    Կարկաչն առվակի՝ իր հունով վազող:
    Հալվում են սիրո ժամերը կաթ-կաթ
    Մինչ զբոսնում ենք և ժպտում աննկատ:

    Գեղեցկուհի չէ... Լավիկն է սակայն,
    Օժիտը՝ համեստ, բայց միշտ՝ սիրտը լայն,
    Ազնվական չէ... Սակայն ի՜նչ փույթ, երբ
    Սիրում եմ անկեղծ՝ սիրվելով նույն կերպ:

    Եվ չկա մի մարդ, ով չի խենթանում,
    Երբ Գեղեցիկն է հայացքով այրում,
    Ու նուրբ հմտությամբ ու շենշող սիրով
    Մեր սիրտն է խոցում սուրսայր նետերով:

    Աչքերում փայլող բարության հետ ջինջ,
    Չեմ փոխի ո՛չ գանձ, ո՛չ ալմաստ, ոչին՛չ:
    Եվ սեղմում եմ ես իմ գրկում նրան…
    Գերե՜լ է սիրտս սերը դյութական:

  18. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (27.04.2010), Ariadna (27.04.2010), E-la Via (27.04.2010), My World My Space (27.04.2010), SSS (27.04.2010), Tig (27.04.2010), Yeghoyan (27.04.2010), Դատարկություն (27.04.2010), Երկնային (27.04.2010), Լուսաբեր (27.04.2010), Կաթիլ (27.04.2010), Հայկօ (27.04.2010), Հենրիկ Բաբաջանյան (27.04.2010), Ձայնալար (27.04.2010), Ուլուանա (27.04.2010), Ռուֆուս (27.04.2010)

  19. #11
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա ի՞նչ, կարող ենք արտահայտվե՞լ:
    Ճիշտն ասած ես քվեարկել եմ բոլորի օգտին, քանի որ իմ համար բոլորն էլ հավասար էին: Բոլորի մեջ էլ հավասարապես կան և հաջողված մասեր և չհաջողված… Բայց էս վերջինը, որը մրցույթից դուրս էր, միանշանակ անցավ բոլորին, համենայն դեպս ինձ համար: Եթե այն չուշանար, ես հաստատ միայն նրան էի քվեարկելու: Շատ հաջողա ստացվել: Ապրի ստեղծագործողը:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (27.04.2010), Կաթիլ (27.04.2010), Հենրիկ Բաբաջանյան (27.04.2010)

  21. #12
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մինչև հիմա մտածում եմ որ մեկ էր ավելի լավ թարգմանված: Ամեն օր կարդացի, բայց էլի չիդեմ, տենց էլ չորոշեցի, ամենքին էլ ինչ-որ բան պակասում էր կամ էլ ավել էր

    Ուշացածն իմ դուրն էլ եկավ, լավն էր, ապրես հեղինակ
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  22. #13
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վերջին, մրցույթից դուրս տարբերակը շատ դուրս եկավ, շատ սիրուն էր հնչում ու քնքուշ։ Ապրի թարգմանողը։ Երկու հոգու եմ կասկածում, տեսնենք վերջում ինչ կպարզվի
    When life gives you lemons, make lemonade

  23. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (27.04.2010), Երկնային (27.04.2010), Կաթիլ (27.04.2010), Հայկօ (27.04.2010), Ձայնալար (27.04.2010), Ուլուանա (27.04.2010)

  24. #14
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ մոտ այն տպավորություննա,որ բոլորն էլ նույն մարդնա գրել,կամ գոնե գրեթե բոլորը
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (27.04.2010)

  26. #15
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս վերջին, մրցույթից դուրս տարբերակը շատ դուրս եկավ, շատ սիրուն էր հնչում ու քնքուշ։ Ապրի թարգմանողը։ Երկու հոգու եմ կասկածում, տեսնենք վերջում ինչ կպարզվի
    Ինձ էլ, ափսոս ուշ է ուղարկել:
    Чеширский КотЭ

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կաթիլ (27.04.2010)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թարգմանչաց մրցույթ N3. Ախմատովա
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թարգմանչաց մրցույթ
    Գրառումներ: 259
    Վերջինը: 29.03.2017, 01:25
  2. Թարգմանչաց մրցույթ N3. ո՞րն ընտրել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թարգմանչաց մրցույթ
    Գրառումներ: 55
    Վերջինը: 13.03.2017, 12:35
  3. Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար
    Հեղինակ՝ Malu, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.09.2010, 16:37
  4. Պոեզիա. Թարգմանչաց մրցույթ. համար 1
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թարգմանչաց մրցույթ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 20.02.2010, 15:33
  5. Ինտերնյուսը հայտարարում է մրցույթ«Մենք ենք» հեռուստատեսային ծրագրին մասնակցելու համար
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 21.05.2007, 23:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •