Քննարկման համար միակ գործող կանոնն այն է, որ առաջին երկու օրը հեղինակները պետք է գաղտնի գնան, Տիգը իր սոնետը դեռ մրցույթի ընթացքում դրել էր իր թեմայում, ոչ ոք նրան չի մերժել այն դնելու մրցույթի թեմայում քննարկման: Ավելին, ասեմ, որ մրցույթից դուրս թարգմանված տարբերակների հեղինակների վրա գաղտնիության պահպանման կանոնը չի տարածվում, ցանկացած ակումբցի կարող է մրցույթային թարգմանությունների քննարկմանը մասնակցել՝ բերելով թարգմանության նաև իր տարբերակը: Իսկ տվյալ դեպքում, ես գաղտնի պահեցի հեղինակի անունը, քանի որ ինքն անձամբ չէր դրել ստեղծագործության իր թարգմանությունը թեմայում, այլ ինձ էր ուղարկել, ես էլ մտածեցի, որ գուցե իր համար էլ ավելի հետաքրքիր կլինի լսել կարծիքներ, երբ մարդիկ դեռ չգիտեն, թե ով է թարգմանիչը: Կրկնում եմ, ինչպես կասեր Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նախագահը, կանոնները վերաբերում են միայն մրցութային թարգմանություններին:
Էջանիշներ