Մրցույթից դուրսը շատ լավն էր: Մեղմ, քնքուշ, թեթև ու սահուն է կարդացվում:
Այս մեկի օգտին էլ կքվեարկեի 1 և 3 տարբերակների հետ միասին:
Մրցույթից դուրսը շատ լավն էր: Մեղմ, քնքուշ, թեթև ու սահուն է կարդացվում:
Այս մեկի օգտին էլ կքվեարկեի 1 և 3 տարբերակների հետ միասին:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
#14 գրառմանը պատահաբար Շ տվեցի:
Մրցույթից դուրսը շատ դուրս եկավ, շատ քնքուշ ա , եղածներից ամենահաջողն ա իմ համար, ափսոս ուշ ա ուղարկվել… Բոլորի մեջ էլ կային հատվածներ, որ լավ չէր ստացվել իմ աչքում, իսկ էս մեկը շատ սահուն ա, ապրի թարգմանողը…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
E-la Via (27.04.2010), My World My Space (27.04.2010), Դատարկություն (27.04.2010), Կաթիլ (27.04.2010)
եթե արտամրցութայինը լիներ ես հաստատ 3 ձայն կտայի (իմ երեք նիկերով կմտնեի ու կտայի, ադմինիստրացիայի ականջը` խուլ....)
իրոք ամենահաջողվածն արտամրցութայինն էր: իսկ մրցութայիններից հավասար հավանել եմ 1-ինը և 4-ը, քվեարկել եմ այդ հեղինակների օգտին, ու համարյա համոզված եմ որ նույն մարդու ձեռագիրն ա:
հատուկ շնորհակալություն մեր Ինժեներ-Պրարաբ եղբորը......
Դատարկություն (27.04.2010), Ձայնալար (27.04.2010)
եկեք իրան "պրիզ զրիծել՛սկիխ սիմպածիյ տանք"
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
*e}|{uka* (27.04.2010)
Ես եկա :
Ճիշտն ասած ոչ մի տարբերակն էլ էդքան դուրըս չեկավ : Անհարթ էին մի տեսակ: Հետո՝ չափածոյի թարգմանությունը ինչքան բովանդակություն ա, էդքան էլ ձև ա, իսկ ձևը ոչ մի տեղ պահած չէր: Բյորնսի բանաստեղծությունը հստակ բանաստեղծական չափ ուներ. ԱԱԲԲ, հավասար տողերով, տողը՝ 6+5 վանկ: Էս ռիթմը մնում ա մինչև վերջ: Թարգմանություններից և ոչ մեկում էլ դա պահած չէր: Այսինքն՝ բնօրինակի մի ահագին մասն արդեն կորավ-գնաց: Երրորդ թարգմանության ու «մրցույթից դուրսի» հեղինակներն էին փորձել ինչ-որ ռիթմ պահել, երրորդը ոնց որ թե ԱԱԲԲ, 12 վանկ սկզբունքով ա գրել, «դուրսը»՝ ԱԱԲԲ, 5+5 վանկով: Բայց նույնիսկ ստեղ էլ բացթողումներ կային, նույն երրորդում մեկ 11 ա, մեկ՝ 12, մեկ՝ 13, չնայած հիմնականում 12 ա: Բայց դե մենակ վանկերի թիվն էլ, բնականաբար, հերիք չի ռիթմի համար. «դուրս» տարբերակում, ասենք, սենց մաս կար. «Հալվում են սիրո ժամերը կաթ-կաթ / Մինչ զբոսնում ենք և ժպտում աննկատ». առաջին անգամ կարդալիս երկրորդ տողը շատ անհարթ թվաց, որովհետև «ըզբոսնել» կարդացի (ինչը ճիշտ ա), ոչ թե «զբոսնել»: Կամ՝ «Չէ՞ որ հենց այնտեղ՝ առվի եզերքին, / Ապրում է հոգուս-մտքիս տիրուհին»: Երկորդը էլի անհարթ ա: Մյուսներում սենց օրինակները մի քիչ ավելի շատ էին, դրա համար հատ-հատ չեմ անդրադառնում: Հետո արդեն գալիս ա հանգերի խնդիրը: Մի տեսակ «պարզ» հանգերի կարգ կա (ասենք՝ լեռների-դաշտերի, եռում-բաբախում, սիրով-նետերով...), այսինքն՝ նույն քերականական կամ խոսքիմասային վերջավորության հիման վրա կառուցված հանգերը: Դրանցով թարգմանելը հեշտ ա, բայց խրախուսելի չի: Մի ծանոթ թարգմանչուհի (բավականին հայտնի) դրանց ասում էր «էժան հանգ» :
Ի դեպ՝ Բյորնսի բաանստեղծությունը կարելի էր երգել. երգի նման էր կարդացվում, ընդ որում՝ բավականին աշխույժ-աղմկոտ երգի՝ ոտքերը դոփելով ու գարեջրի բաժակները սեղաններին շխկացնելով, իսկ թարգմանություններից ոչ մեկը երգի նման չի:
Ի դեպ՝ երկու. էս բանաստեղծությունը է՜ն գլխից էլ դուրըս չէր եկել. շատ քաղցր-մեղցր, «օդ» գործ ա:
Ներող կլնիեք, ժող ջան, քանի անանուն մոմենտներ են, մտքիս եկածը ասեմ, հետո կեղծավորությունս բռնելու ա :
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին, անչափ հաճելի էր կարդալը :
DIXIcarpe noctem
Իսկ մրցույթից դուրս տարբերակի հեղինակի անունն ինչու՞ է գաղտնի պահվում: Մեկ է նա մրցույթին չի մասնակցում և անունը գաղտնազերծելը մրցույթի կանոնների խախտում չի: Առավել ևս. Մրցույթին չմասնակցող տեքստն այստեղ դնելն ու քննարկելն է երևի թե կանոնների խախտում:
Ես այս մրցույթին չեմ մասնսկցել միայն այն պատճառով, որ անգլերեն չգիտեմ, իսկ թարգմանել թարգմանությունից՝ դա պոեզիայի համար անհաճելի բան է: Կորչում է հեղինակի ինքնուրյունությունը և փոխվում ոչ թե իմաստը, այլ բնապատկերը և արտահայտման ձևը: Ինչը նկատվեց շատերի մոտ: Դա ավելի վառ արտահայտվեց մրցույթից դուրս ներկայացված տարբերակի մեջ: Հենց այդ տարբերակը որպես բանաստեղծություն ամենակատարյալն է: Ինձ շատ դուր եկավ: Եթե թարգմանիչը մի քիչ մոտ մնար հեղինակային մտածելակերպին, նրա թեմային, դա կդառնար թարգմանչական գլուխգործոց:
Այն թարգմանիչները, ովքեր օգտվել են բնագրի թարգանությունից, մի քիչ անհամբեր են եղել, աշխատելոէ ժամանակ դեռ շատ ունեին՝ մի քիչ հղկել էր պետք:
Սա իմ կարծիքն է, և ես ինձ այս անգամ ավելի համարձակ եմ զգում, քանի որ մրցույթին չեմ մասնակցել:
Հաշվի առնելով, որ քվեարկությունն ավարտվել է, մրցույթից դուրս տարբերակը ներկա դրությամբ էդ առումով չի տարբերվում մյուս տարբերակներից։ Երկու դեպքում էլ բացահայտումը հետաձգվում է՝ ազատ ու անկողմնակալ քննարկում ապահովելու համար։ Եթե տարբերությունն ասեք, գուցե ես էլ մտածեմ, որ արժե էդ մի տարբերակի հեղինակին գաղտնազերծել մյուսներից շուտ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հայկօ (27.04.2010)
Սոնետի մրցույթում Տիգը ուշացավ մրցույթից և ըստ իս՝ շատ հաջող սոնետը չդրվեց քննարկման: Իսկ ինչու՞ է այս անգամ ուշացածը դրվել: Եթե կանոններ կան, ուրեմն պիտի հստակ լինեն: Թե չէ հաջորդ մրցույթին գուցե՞ երեք հոգի ցանկանան, որ իրենց գործը քննարկվի, բայց մրցույթից դուրս՝ ապահովագրված:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ