ՍՔՈՈՒԼԶԸ ԱՎԱՐՏՈՒՄ Է ԿԱՐԻԵՐԱՆ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպօան Փոլ Սքոուլզը հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Շուտով խաղացողը կմտնի մանկունիանցիների մարզչական շտաբի կազմի մեջ:
«Այս որոշումը դժվարությամբ տրվեց, բայց ես զգում եմ, որ հիմա ամենահարմար պահն է կարիերաս ավարտելու համար: Ես շատախոս մարդ չեմ, բայց ազնվորեն կարող եմ ասել, որ իմ միակ երազանքը եղել է ֆուտբոլ խաղալը: «Մանչեսթեր Յունայթեդում» այսքան երկարատև ու հաջող կարիերա անցկացնելը մեծ պատիվ է ինձ համար: Այն, որ օգնեցի թիմին նվաճել պատմության մեջ 19-րդ չեմպիոնությունը, իսկական բավականություն է»,- ասել է խաղացողը:
Սքոուլզը թիմ է եկել 14 տարեկանում ու թիմի հետ 10 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ հաղթել է ՉԼ-ն, երեք անգամ` Անգլիայի գավաթը, 5 անգամ` սուպերգավաթը, 2 անգամ` լիգայի գավաթը: Բացի այդ Փոլը հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում ու Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունում:
TotalFootnall.am
Էջանիշներ