Հա, ի դեպ, տենց մի չհավանած կինո էլ Տարանտինոյի «the hateful eight»–ն ա։ Կինոն նայել եմ 70մմ-ի համար նախատեսված սուպեր–պուպեր լայն էկրանով կինոթատրոնում (շատ քիչ կինոթատրոններ են հնարավորություն տալիս էդ ֆորմատով դիտել)։ Կինոյի սկզբից մի 10–15 րոպե երևի ցույց տվեցին Տարանտինոյի ու ֆիլմի արտադրության այլ մասնակիցների տեսամեսիջը էն մասին թե ինչ կայֆ ա, որ ֆիլմը 70մմ-ի վրա ա նկարվել, ինչ հազվագյուտ բան ա էդ ու ինչ հրաշալի արդյունք ա ստացվել։ ...Հետո սկսեց 3 ժամից ավել տևող ձանձրալի ու դանդաղ կինոն... Հա, մեջը «The Revenant»-ի պես սիրուն ձմեռային անտառի տեսարաններ ու խոշոր պլանով արյան ու այլ անդուր տեսարաններ կան լիքը ու մի գլուխ երկխոսություններ, որոնք ի տարբերություն Տարանտինոյի այլ ֆիլմերի ինձ հեչ չտպավորեցին։ Վերջում ընկերոջս հետ «յանիմ ի՞նչ» դեմքով իրար նայեցինք ու սուս փուս ցրվեցինք տներով: Reservoir Dogs–ը մինչև հիմա Տարանտինոյի ամենաչսիրածս ֆիլմն էր ինձ համար․ the hateful eight–ը ինչ–որ բանով, երևի թե սյուժեով, Reservoir Dogs–ն էր հիշացնում, բայց ավելի անհաջող ու ձանձրալի էր։
Էջանիշներ