anslov, էնքան ես գովելու որ վերջը բռնեմ երկրորդ անգամ կյանքիս 3 ժամը սպանեմ, որ տեսնեմ էդ ինչ թույն օպերատորական հնարքներ կան էդ ֆիլմում, որ բաց եմ թողել

Լավ, կատակը մի կողմ․ anslov ջան, ես մասնագետ չեմ ու բոլորովին չեմ բացառում որ էս ֆիլմում օպերատորական բարդ հնարքներ կան, որ իմ ոչ մասնագիտական աչքը չի նկատել ու գնահատել։ Բայց ամեն դեպքում, ասածս էն ա, որ սիրուն բնությունը դեռ թույն օպերատորական աշխատանքի ու առավել ևս թույն կինո լինելու հիմնավորում չի, հատկապես որ բացի դրանից ֆիլմում ուրիշ բան նկատելի չի Բայց ինչևէ, սյուժե ու դերասանական խաղ բան, իմաստ չկա վիճելը․ տարբեր կարծիքներ ունենք, ու դժվար եմ պատկերացնում թե կարողանանք մեկս մյուսի կարծիքը էդ առումով փոխել, եթե մինչև հիմա չի փոխվել

Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
Դու ասում էիր, որ "լայն անկյուն օբյեկտիվով միշտ սիրուն ա լինում․ դրա համար հատուկ տաղանդ պետք չի" :
Լայն անկյուն օբյեկտիվով նկարելուց միշտ տգեղ վիդեօ և ֆոտո է լինում:

Լայն անկյուն օբյեկտիվով անգամ գեղեցիկ ֆոտո նկարելը չափազանց բարդ է, իսկ լյուբիտելի համար անհնարին, զուտ տեխնիկական պատճառներով, որոնք կարող եմ բացատրել եթե ցանակնում ես :
Այս ֆիլմը նկարվել է Լայն անկյուն օբյեկտիվով ամբղջովին ու դուրս է եկել շատ գեղեցիկ, չնայած "Լայն անկյուն օբյեկտիվի":
Այս ֆիլմը իր այդ մոտեցմամբ պիոներ է:
Որ խնդրեմ կբացատրե՞ս թե ինչ տեխնիկական պատճառներով ա լայն օբյեկտիվով բնության տեսարանների ֆոտո նկարելը չափազանց բարդ։ Անկեղծորեն հետաքրքիր ա հիմնավորումներդ։ Որովհետև լայն անկյուն օբյեկտիվի համար մեկ հայտնի կիրառությունը էդ բնություն/landscape–ն ա ՈՒ ինտերնետը լիքն ա լայն–անկյուն օբյեկտիվով նկարած պուպուշ բնության տեսարաններով։ Ասենք մտի Instagram, անվերջ քանակով տենց նկարներ ա արտադրվում, որ սիրունությամբ էս կինոյի տեսարաններին չեն զիջում։ ՈՒ չնայած դրան ես տենց նկարների մեջ առանձնապես մեծ գեղարվեստական արժեք չեմ տեսնում։

Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
Ի՞նչ է տալիս ճիշտ ձևով "Լայն անկյուն օբյեկտիվով" նկարեը:
Դա քեզ չափազանց մոտեցնում է պերսոնաժին և դու հայտնվում ես նրա շնչի տիրույթում, որը որ հնարավոր չէ ստանալ ուրիշ ոչ մի ձև /անկախ զումերից/: Եվ գիտես թե նայողները ի՞նչի են ոռնում "Դիկաբրիոյի վերքից ու արտասվում", որովհետև դու մաքսիմալ մոտ ես հերոսի զգացածին:
anslov ջան, հա, հասկացանք, բայց մի՞թե դա ինչ–որ առանձնահատուկ նորարարություն ա։ Համենայն դեպս ֆոտոյում լայնանկյուն օբյեկտիվի նման կիրառության մասին սկսնակների համար նախատեսված ցանկացած ձեռնարկում նշված ա ՈՒ ի վերջո, հողոտ վերքն ու Դի Դապրիոյի ոռնոցը մաքսիմալ մոտիկից ցույց տալու էսթետիկ կամ բովանդակային իմաստը ո՞րն ա։ Հա, Յութուբում լիքը մոտիկից նկարած վերքերի ու այլ տհաճ բաների վիդեոներ կան, որ նայելուց փշաքաղվում եմ։ Բայց արդյո՞ք էդ ձևով «էմոցիա» կորզելու մեջ որևէ գեղարվեստական արժեք կա։
Ես հասկանում եմ, որ նման տեխնիկական հնարքը կարող ա կինոարվեստում տարբեր դեպքերում կիրառվի ու շատ տպավորիչ ու հզոր բան ստացվի։ Բայց էս դեպքում կարծում եմ լրիվ անտեղի ու տհաճ կիրառում էր։


Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
Այս ֆիլմը պիոներ է նաև շատ այլ տեխնիկական պատճաներով: Սկսած կամեռայի աշխատանքից և վերջացրած լուսավորությունից:
Եթե ուզում ես իմանաս սրա բացատրությունները, ապա կարող եմ հատիկ հատիկ բացատրել:
Չեմ ժխտում, շատ հնարավոր ա որ տենց ա։ Բայց էդքանով ինքը կարա ասենք արժեքավոր լինի որպես մասնագետ օպերատորների համար դեմո, կրթական ձեռնարկ և այլն։ Բայց որպես գեղարվեստական ֆիլմ, ինձ՝ կինոդիտողիս համար ահագին ցածր արժեք ունի իր 2.5 ժամ տևող պրիմիտիվ ու ձանձրալի սյուժեի, տո հենց էդ խոշոր պլանով վերքեր ցույց տալու ու գլխավոր հերոսի անհետաքրքիր կերպարի պատճառով։

Disclaimer: Սա ընդամենը իմ անձնական կարծիքն ա, որը փորձում եմ հնարավորինս օբյեկտիվորեն հիմնավորել, բայց հասկանում եմ որ արվեստը ահագին սուբյեկտիվություն պարունակող երևույթ ա ու լրիվ հակառակ կարծիքները ապրելու ոչ պակաս իրավունք ունեն, որքան որ իմը