User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 174 հատից

Թեմա: Այս կինոն ինձ դուր չի եկել

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #26
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    էդ որ ասում եք․ «թույն կինո ա, թույն օպերատորական աշխատանք՝ հլը տեսեք մեջը ինչքան սիրուն բնության տեսարաններ կան»․․․
    Ժողովուրդ, հիմա ես էլ որ գնամ իմ հեռախոսի կամերայով Կանադայի անտառները նկարեմ, էլի շատ սիրուն կլինի Բա որ ձմեռով նկարեմ, էն էլ ձնաբուքի ժամանակ փաթիլներով–բանով, պա՜հ–պա՜հ–պա՜հ․․․

    Ասածս ի՞նչ ա․ անտառ նկարելը, էն էլ լայն անկյուն օբյեկտիվով, լայն էկրանի վրա միշտ սիրուն ա լինում․ դրա համար հատուկ տաղանդ պետք չի։
    Ինչ խոսք, սիրուն բնությունը իհարկե գրավչություն ա տալիս ֆիլմին, բայց եթե գեղարվեստական ֆիլմի հիմնական արժանիքը սիրուն անտառի տեսարաններն են՝ էդ արդեն ֆիլմը նկարողների անճարության նշան ա։ Նույն ձևով, ոնց խոշոր պլանով բաց վերք ցույց տալով ու Դի Կապրիոյի ցավից ոռնոցով հանդիսատեսի արցունք քամելը։

    Իհարկե, սա ընդամենը սուբյեկտիվ կարծիք ա ու չեմ ուզում վիրավորել էդ ֆիլմը հավանողների ճաշակը, բայց այնուամենայնիվ ֆիլմը գնահատելու որոշ քիչ թե շատ օբյեկտիվ չափանիշներ կան, չէ՞:
    Այս ֆիլմը հանճարեղ է այնքանով, որ խախտել է կինոարվեստում ընդունված շատ չափանիշներ ու օրենքներ:

    Դու ասում էիր, որ "լայն անկյուն օբյեկտիվով միշտ սիրուն ա լինում․ դրա համար հատուկ տաղանդ պետք չի" :
    Լայն անկյուն օբյեկտիվով նկարելուց միշտ տգեղ վիդեօ և ֆոտո է լինում:

    Լայն անկյուն օբյեկտիվով անգամ գեղեցիկ ֆոտո նկարելը չափազանց բարդ է, իսկ լյուբիտելի համար անհնարին, զուտ տեխնիկական պատճառներով, որոնք կարող եմ բացատրել եթե ցանակնում ես :
    Այս ֆիլմը նկարվել է Լայն անկյուն օբյեկտիվով ամբղջովին ու դուրս է եկել շատ գեղեցիկ, չնայած "Լայն անկյուն օբյեկտիվի":
    Այս ֆիլմը իր այդ մոտեցմամբ պիոներ է:

    Ի՞նչ է տալիս ճիշտ ձևով "Լայն անկյուն օբյեկտիվով" նկարեը:
    Դա քեզ չափազանց մոտեցնում է պերսոնաժին և դու հայտնվում ես նրա շնչի տիրույթում, որը որ հնարավոր չէ ստանալ ուրիշ ոչ մի ձև /անկախ զումերից/: Եվ գիտես թե նայողները ի՞նչի են ոռնում "Դիկաբրիոյի վերքից ու արտասվում", որովհետև դու մաքսիմալ մոտ ես հերոսի զգացածին:

    Այս ֆիլմը պիոներ է նաև շատ այլ տեխնիկական պատճաներով: Սկսած կամեռայի աշխատանքից և վերջացրած լուսավորությունից:
    Եթե ուզում ես իմանաս սրա բացատրությունները, ապա կարող եմ հատիկ հատիկ բացատրել:

    Յութուբում կան ֆիլմի "օբյեկտիվ չափանիշներ"-ի պրոֆեսիոնալներ- որոնք երկար ու բազմակողմանի անալիզ են անում այս ֆիլմի բոլոր նորարարությունները ու խոշոր ներդրումները ֆիլմարվեստի մեջ:

    Ինչ հեռախոսով էլ որ դու Կանադական անտառ մտնես. դու այս ֆիմիլի մեկ հազարերոդ էֆեկտը չես կարող ստանալ, ու ոչ միայն դու, այլ նաև շատ համաշխարհային մակարդակի ռեժիսորներ:

    Տեխնիկական մի երկու խոշոր դետալ էլ ասեմ: Մեկ կամեռայով երկար անընդմեջ երկարատև տեսարաններ նկարելը /one take/ և "խորը ֆոկուսով" տեսարաններ նկարելը:
    Վերջին խմբագրող՝ anslov: 13.09.2016, 03:29:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էս կինոն անգի՛ր գիտեմ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 540
    Վերջինը: 03.09.2013, 14:36
  2. Ի՞նչն է ձեզ դուր գալիս Լա Լիգայում
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 09.04.2011, 01:55
  3. Ժամանակակից կինոն
    Հեղինակ՝ Erevan, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 02.11.2007, 12:08
  4. Ժամանակակից կինոն
    Հեղինակ՝ Erevan, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 30.10.2007, 21:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •