Ահհհ՜, ինչքան ձեռնտու դիրքորոշում....
Ես թույլ եմ... ես ուժ չունեմ... ես վերին արտի ցորեն եմ... Թող "բիդլո" ծնվածները ինձ պաշտպանեն...
Ինձ սովորացրել են, որ թույլ ձևանալը ու անգործ նստելը՝ մինչդեռ քեզ սպանում են, լավ բան չի: Բոլորին էլ դժվար ա եղել: Ինչի ուժեղին դժվար չի՞ Ինչի ով ա ուզում մեռնի՞ թե իրա "միսը" էժան ա՞ Այ թե հետաքրքիր դասակարգային բաժանում
Մի խոսքով, կարճ-կոնկրետ. համաձայն չեմ: Չի կարող կռվի, թող գնա կռվողների համար ճաշ եփի, կոշիկները մաքրի, հող փորի... որովհետև ինքը չի կարա կռվի, ինքը պարտավոր ա մի ձև օգտակար լինի, չէ՞ : Թե էդ էլ չի կարելի, հանճարին պետք ա միշտ իրա սիրած գործով ապահովեն՞
հ.գ. Ֆիլմում մի քանի դրվագ կա, որտեղ ցույց է տալիս, որ Շպիլմանի ձեռքը զենք է ընկնում, ու նա չի օգտվում դրանից: ՀԱ, զենքից զզվողները իմ մոտ զզվանք են առաջացնում: Պատկերացնում ես՞
Մի քանի դրվագում էլ, հենց իր կյանքը իրենից է կախված լինում, ու էլի ոչինչ չի անում:
Քո ասելով, եթե կողքդ մարդ չկա, պետք է պառկես, մեռնես ու օգնություն կանչես, փոխանակ վեր կենաս մի բան էլ դու անես ինքդ քեզ պաշտպանելու համար՞
Եթե ոչ ոք չկա, էդ դեպքում, ում ես օգնության կանչելու՞
Էջանիշներ